Պլաստիկ վիրահատություններ
Պլաստիկ վիրաբուժությունը հունարենից թարգմանաբար նշանակում է «ստեղծել ձև»: Այն լուծում է գրեթե բոլոր էսթետիկ խնդիրներն ու շատ հաճախ ճակատագրական դեր ունենում մարդու կյանքում` վերականգնելով վստահությունն ու սեփական ուժերի հանդեպ հավատը:
Այսօր կխոսենք պլաստիկ վիրահատության նպատակների, կիրառության ու ամենատարածված վիրահատական միջամտությունների մասին:
Պլաստիկ վիրահատություններն ըստ նպատակի լինում են`
Վերականգնողական, որը կատարվում է բժշկական ցուցումով և հիմնական նպատակը մարմնի որևէ հատվածի ֆունկցիայի վերականգնումն է: Դեֆեկտները կարող են լինել ինչպես բնածին, այնպես էլ ձեռքբերովի, որոնք շտկվում են պլաստիկ վիրաբույժների կողմից` հաշվի առնելով նաև պացիենտի ցանկությունը:
Էսթետիկ, որն ունի խիստ էսթետիկ բնույթ: Վերջինիս նպատակը պացիենտներին ավելի գեղեցիկ ու հմայիչ դարձնելն է:
Գոյություն ունեն բազմաթիվ պլաստիկ վիրահատություններ, որոնք տարեցտարի ավելանում են ու դառնում ավելի պահանջված։ Դրանցից ամենատարածվածներն են`
- Ռինոպլաստիկա (քթի պլաստիկ վիրահատություն)
- Մամոպլաստիկա (կրծքերի վիրահատություն)
- Լիպոսակցիա (մարմնի պլաստիկ վիրահատություն)
- Լիֆթինգ (մաշկի ձգում)
- Օտոպլաստիկա (ականջների վիրահատություն)
- Աբդոմինոպլաստիկա (որովայնի ձգում)
- Հեյլոպլաստիկա (շուրթերի մեծացում)
Կատարելության ձգտումը, երիտասարդ տեսքը պահպանելու և անթերի լինելու ցանկությունն աստիճանաբար ավելի է մեծանում: Շատերը նույնիսկ իրենց հաջողություններն ու անհաջողությունները կապում են հենց արտաքին տեսքի հետ: Հենց դրանով էլ պայմանավորված պլաստիկ վիրահատությունների թիվն աճում է ամբողջ աշխարհում:
Չնայած տարիների ընթացքում բնությունն իր գործն անում է, բայց գոյություն ունեն լիֆթինգներ, բոտոքս, ձգումներ և այլ պլաստիկ միջամտություններ, որոնց շնորհիվ կնճիռները վերանում կամ դառնում են աննկատ, մաշկը դառնում է երիտասարդ, աչքերի, պարանոցի, կզակի, ականջների հետ կապված խնդիրները շտկվում են: Իսկ ինչ վերաբերում է քթին, ապա ամենատարածված պլաստիկ վիրահատությունը համարվում է ռինոպլաստիկան:
Եթե Հայաստանում վերջին տարիներին է զարգացում ապրում գեղեցիկ մարմին ունենալու մշակույթը, ապա եվրոպական երկրներում այն վաղուց համարվում է երիտասարդ երևալու միջոց։ Այդ իսկ պատճառով շատ կանայք են ցանկություն հայտնում ազատվելու ավելորդ կիլոգրամներից և մշտապես հիանալի կազմվածք ունենալ:
Պլաստիկայի միջոցով կարելի է իրականացնել նաև հաստ շրթունքներ ունենալու ցանկությունը, որը ներկայումս համարվում է նորաձև ու պահանջված:
Իհարկե, կարևոր է ընդունել սեփական արտաքինն այնպես, ինչպես կա, սակայն եթե դա խանգարում է ձեզ և ազդում ձեր ինքնագնահատականի վրա, ապա ինչո՞ւ չօգտվել պլաստիկ վիրաբուժության հնարավորություններից:
«Արզնի Էսթետիկա» պլաստիկ վիրաբուժության կլինիկայում տարիներ շարունակ կատարվում են ցանկացած տեսակի պլաստիկ վիրահատություններ հմուտ վիրաբույժների կողմից:
Ի դեպ, մեր կլինիկայում հաճախակի են լինում զեղչեր ու ակցիաներ, որոնք հնարավորություն են տալիս պացիենտներին վիրահատվելու ավելի մատչելի գներով:
Մանրամասն տեղեկությունների, խորհրդատվության գրանցման համար զանգահարեք (010) 20 59 90 հեռախոսահամարով: