Ամենահայկական քիթ

2001 թվականից ի վեր պլաստիկ վիրաբույժ Կարեն Դանիելյանի նախաձեռնությամբ անցկացվում է ամենամյա «Ամենահայկական քիթ» մրցույթ-ակցիան: Ակցիայի նպատակն է օգնել բոլոր նրանց, ովքեր չեն հավանում իրենց քթի ձևը, համարում են ոչ ներդաշնակ իրենց դիմագծերին և ցանկանում են փոխել այն:
Մրցույթ-ակցիայի շրջանակներում այս տարիների ընթացքում վիրահատվել և երջանկացել են հազարավոր մարդիկ: Առաջին իսկ տարվանից այս ակցիան այնքան սիրվեց ժողովրդի կողմից, որ նույնիսկ հայտնի դարձավ Հայաստանից դուրս։ 2015 թվականի նոյեմբերին Ռուսաստանի առաջին ալիքը “Пусть говорят” հաղորդաշարի  տաղավարում հյուրընկալեց բժիշկ Կարեն Դանիելյանին․ հաղորդմանը ներկա էր նաև «Ամենահայկական քիթ» մրցույթում առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը: Այն լայն արձագանք ստացավ և սիրվեց ժողովրդի կողմից:

Ակցիային մասնակցելու համար մասնակցելու ցանկություն ունեցողները դիմում են մեր երևանյան գրասենյակ մայիսի 1-ից մայիսի 30-ը: Յուրաոանչյուր դիմող նկարվում է, թողնում է տվյալներն ու ստանում մրցույթին մասնակցելու անհատական կտրոն: Արդյունքների մասին մասնակիցները տեղեկացվում են մայիսի 31-ին՝ հեռախոսազանգով:
Վիրահատությունները կատարվում են «Արզնի Էսթետիկա» վիրաբուժության կենտրոնում հունիսի 1-ից օգոստոսի 30-ը:
Մեր ակցիայի հաղթողները պատահականության սկզբունքով չեն ընտրվում: «Ամենահայկական քիթ» տիտղոսը շնորհելու բարդ և պատասխանատու աշխատանքն իրականացվում է ժյուրիի կողմից, որի կազմում են պլաստիկ վիրաբույժներ, արվեստագետներ, նկարիչներ, անթրոպոլոգներ (մարդաբաններ): Յուրաքանչյուր մասնակցի լուսանկարն արժանանում է անհատական մոտեցման: Առաջին տեղը գրավում է այն մասնակիցն, ով ունի ամենամեծ և իր դեմքին չհամապատասխանող քիթը: Հաղթողներն ընտրվում են քվեարկության արդյունքում:

Գլխավոր մրցանակներն են՝

1-ին տեղ՝   քթի անվճար վիրահատություն

2-րդ տեղ`  75 % զեղչ

3-րդ տեղ՝  50 % զեղչ

Մյուս մասնակիցները, անկախ զբաղեցրած հորիզոնականներից, ստանում են 25% զեղչի հնարավորություն՝ նշված ժամկետում քթի վիրահատություն կատարելու համար:
Ի դեպ, մրցույթի շրջանակներում ամեն տարի վիրահատվում է մոտ 500-1000 հոգի:
Երազանքին հասնելու համար ոչինչ չպետք է կանգնի Ձեր ճանապարհին, իսկ Արզնի Էսթետիկա կլինիկան կաջակցի Ձեզ իրականություն դարձնել այն:

 

Գրանցվելու և լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեզ հետ կամ զանգահարել  (010) 20.59.90 հեռախոսահամարով: