Լիպոսակցիան Հայաստանում

Լիպոսակցիան Հայաստանում  չի հանդիսանում նիհարեցմանն ուղղված միջամտություն։ Այն տեղայնացված ճարպային կուտակումները հեռացնելու վիրահատական գործողություն է։ Լիպոսակցիան իրականացվում է բարակ, մետաղյա ձողով, որը փոքր կտրվածքից մտցվում է մաշկի տակ և արտածծման միջոցով մարմնի որոշակի հատվածներից հեռացնում ճարպի ավելցուկը։ Այն կարող է իրականացվել մարմնի տարբեր հատվածներում՝ փորի շրջանում, ազդրերում և ծնկներում, ինչպես նաև ձեռքերում, ափերում և սրունքի շրջանում։ Դեմքի հատվածում հնարավոր է 2-րդ կզակի (կրկնակզակի) և դեմքի օվալի կորեկցիա։ Այս միջամտությունը հնարավորություն է տալիս բարելավելու և ուղղելու մարմնի կառուցվածքը, եզրագծերը։

Վիրահատության բնութագիր

Վերջին տարիներին միջամտության անցկացման տեխնիկայի բարելավումը դարձրել է վերջինիս իրականացումն ավելի դյուրին, անվտանգ և ավելի անցավ։ Անզգայացումը կարող է լինել տեղային, ընդհանուր կամ տեղային՝ օգտագործելով ներերակային հանգստացնող միջոց։ Հոսպիտալացումը տևում է մի քանի ժամ, եթե կիրառվում է տեղային անզգայացում և կարող է տևել ամբողջ գիշեր, եթե վիրահատությունը կատարվում է ընդհանուր անզգայացմամբ։ Կախված հեռացվող ճարպի, մշակման ենթարկված հատվածների ծավալից՝ վիրահատությունը կարող է տևել 30 րոպեից մինչև 2 ժամ։ Վիրաբույժը կատարում է ոչ մեծ, գրեթե աննկատ կտրվածքներ, որոնք թաքնված են մարմնի բնական ծալքերի տակ։ Ճարպն արտածծող ձողը հարմարեցված է ինչպես ենթամաշկային, այնպես էլ խորը հատվածներում ճարպի հեռացման համար։ Հեռացվող ճարպի ծավալը կախված է պացիենտի մաշկի որակից։ Ձողը միացված է վիրաբուժական պոմպին։ Ճարպի ավելցուկը թուլացվում է կարգավորվող մխոցային շարժումով։ Ձողը հեռացնելուց հետո մշակված հատվածը ծածկվում է էլաստիկ ներքնազգեստով կամ վիրակապով։ Դրանք օգնում են այտուցվածությունը պահել հսկողության տակ և սեղմել մաշկը մարմնի նոր եզրագծերին համապատասխան։ Շատ կարևոր է կրել դրանք մի քանի շաբաթների ընթացքում։ Դա օգնում է դուրս քաշել մաշկի և ենթամաշկային հյուսվածքները՝ լավագույն արդյունքին հասնելու համար։

Վիրահատությունից հետո

Լիպոսակցիան սովորաբար կատարվում է մեկ օրում։ Եթե  որոշեք միջամտությունից հետո  տուն գնալ, ապա Ձեզ կտեղափոխեն հետվիրահատական սենյակ, որպեսզի վերականգնվեք մոտավորապես 1 ժամ, այնուհետև կարող եք վերադառնալ տուն ընտանիքի անդամների կամ ընկերոջ ուղեկցությամբ։ Հակաբիոտիկները, որոնք Ձեզ նախօրոք նշանակված կլինեն, հարկ է ընդունել պարբերաբար՝ սկսած վիրահատության երեկոյից։ Պետք է շարունակել ընդունել այն վիրահատությունից հետո 3 օրվա ընթացքում կամ մինչև դեղորայքի վերջանալը։ Ցավազրկողները, որոնք Ձեզ նշանակել է վիրաբույժը Ձեր նախավիրահատական այցի ժամանակ (սովորաբար Solpadeine), խորհուրդ է տրվում ընդունել պարբերաբար 4 ժամը մեկ, իսկ առաջին 14 ժամերի ընթացքում՝ բացառապես այն ժամերին, երբ Դուք պատրաստվում եք քնել։ Պացիենտների մեծամասնությունը համարում է, որ նրանք արդեն ի վիճակի են Solpadeine-ից անցնել Tylenol-ի 3 կամ 4 օր անց։ Վտանգավոր է դեղորայք օգտագործելուց հետո 24 ժամերի ընթացքում մեքենա վարելը, քանի որ մոտ մեկ շաբաթ արգելված է լինում լարվածությունը։ Լողը, ծանրություն բարձրացնելը (20 ֆուտից ավել), ֆիզիկական վարժությունները, թենիսը, կոնտակտային սպորտը կամ գոլֆը պետք է բացառել 3 շաբաթով։ Դուք պետք է կրեք սեղմող ներքնազգեստ միջամտությունից հետո 3 շաբաթների ընթացքում՝ կախված վերականգնման արագությունից։

Բարդություններ լիպոսակցիայից հետո

Միջամտությանը բնորոշ ռիսկերը և վիրահատության իրականացումը յուրաքանչյուր պացիենտի համար կարող է որոշվել միայն մեր երևանյան գրասենյակում խորհրդատվությունից հետո։ Վիրաբուժության մեջ լուրջ բարդություններ միշտ հնարավոր են, բայց չեն հանդիսանում տարածված պրակտիկա (անզգայացման խնդիրներ, վարակներ)։ Այս վիրահատական միջամտության դեպքում բարդություններ հազվադեպ են հանդիպում։

Հնարավոր հատուկ ռիսկեր

  • Թոքային էմբոլիա, ֆլեբիտ

  • Նյութափոխանակության անհավասարակշռություն

  • Արյունահոսություն (հեմատոմա)

Վերականգնումը լիպոսակցիայից հետո

  • Դուք պետք է օգտագործեք սեղմող ներքնազգեստ 3-6 շաբաթների ընթացքում։ Դա թույլ կտա նվազեցնել այտուցվածությունը և արագացնել ապաքինման գործընթացը։ Որոշ բորբոքումներ անխուսափելի են, ինչպես նաև՝ արյունազեղումները, ցավը։
  • Կարող եք ընդունել ցավազրկող և կիրառել սառը թրջոցներ՝ ապաքինման պրոցեսը թեթևացնելու համար։ Մեծ մասի համար դիսկոմֆորտը չի հանդիսանում էական բարդություն։ Բժիշկները խորհուրդ են տալիս 1 կամ 2 շաբաթով որոշակի փոփոխության ենթարկել  քնի դիրքերը՝ կախված մշակված հատվածից։ Մի քանի շաբաթ խուսափեք ֆիզիկական աշխատանքից և ալկոհոլից։

  • Արդյունքերը նկատելի են լինում կարճ ժամանակ անց, սակայն այտուցվածությունմ ամբողջությամբ իջնելու համար ժամանակ է պահանջվում։ Գեղեցիկ մարմինն ու ստացված արդյունքը պահպանել կարող եք՝ պարբերաբար մարզվելով և կայուն քաշը պահպանելու միջոցով։
 
Կարող եք այցելել аrzniаesthetica.com կայքի այլ բաժիններ, որպեսզի ավելին իմանաք լիպոսակցիայի մասին և տեսնեք նախա և հետվիրահատական լուսանկարները։ Կայքում տեղակայված են նաև այլ տեղեկություններ մարմնի մոդելավորման վերաբերյալ, ինչպիսիք են աբդոմինոպլաստիկանպարանոցի և դեմքի ձգումը։