Օտոպլաստիկա` ականջի կոսմետիկ վիրաբուժություն
Գինը Ցուցակ
# | Վիրահատություններ | Գումարը (դրամ) |
---|---|---|
1 | Օտոպլաստիկա | 250 000 - 450 000 |
Ինչպե՞ս է կատարվում օտոպլաստիկան
Չափահասների մոտ օտոպլաստիկան կատարվում է որպես ամբուլատոր միջամտություն՝ տեղային անզգայացումով։ 8 տարեկանից ցածր երեխաների մոտ այն կատարվում է ընդհանուր անզգայացման պայմաններում միջամտության ընթացքում նրանց հանգիստ պահելու նպատակով։ Բոլոր կտրվածքներն արվում են ականջի հետևում, ուստի վիրահատությունից հետո ակներև սպիներ չեն լինում։ Եթե ականջները դեպի դուրս են ծալված, ապա հնարավոր է դրանք հետ շրջել։ Եթե բացակայում են ականջախեցու որոշ բնական ծալքեր, ապա դրանք հնարավոր է «ստեղծել» ականջի կամ մարմնի այլ հատվածից վերցված հյուսվածքներից։ Վնասված կամ հաստացած ականջախեցիները կարող են վերականգնվել կամ բարակեցվել։ Վիրահատության ավարտին ականջ(ներ)ին դրվում է ճնշող վիրակապ վերականգնման փուլում դրանք ֆիքսված պահելու նպատակով։
Ի՞նչ ակնկալել հետվիրահատական շրջանում
Վիրահատությունից հետո սովորաբար լինում է մի փոքր ցավ կամ կապտուկ։ Միջամտությունից հետո այտուցների ամբողջական վերացումը տևում է մեկուկես շաբաթ՝ չնայած այն հանգամանքին, որ ականջի տվյալ հատվածը մոտ երեք շաբաթ մնում է զգայուն։ Ճնշող վիրակապը հանվում է 7 օր անց։ Ականջները ևս վիրահատությունից հետո 2-3 շաբաթ թմրած են լինում, սակայն այդ փուլում զգայունությունը կամաց-կամաց վերականգնվում է։ Հիմնականում այս թմրության պատճառով է օտոպլաստիկայի վերականգնման փուլն անցնում անցավ, ինչն էլ վերջինիս դարձնում է բացառապես տանելի հենց երեխաների մոտ։
Ե՞րբ է հնարավոր տեսնել արդյունքը
Մինչև վիրակապի հանելը ոչ մի «թաքուն» դիտարկում չի թույլատրվում։ Նման քայլը կարող է դառնալ վարակի առաջացման պատճառ կամ փոփոխել վերջնական արդյունքը։ Վիրակապը հանելուց հետո անմիջապես կտեսնեք տարբերությունը՝ չնայած այտուցի որոշակի հետքերին։
Որո՞նք են օտոպլաստիկայի ռիսկերը
Օտոպլաստիկան համարվում է անվտանգ և արդյունավետ միջամտություն, որը կրում է չնչին ռիսկեր։ Ականջախեցու վիրահատության հնարավոր բարդությունները ներառում են անզգայացման հակազդեցություն, արյունահոսություն, վարակ, արյան գնդեր, տհաճ վերքեր, անհամաչափություն և դժգոհություն կոսմետիկ տեսանկյունից։
Օտոպլաստիկա վիրահատություն անցած երեխայի խնամքը
Որքա՞ն արժե օտոպլաստիկան
Օտոպլաստիկայի արժեքը կախված է մի քանի գործոններից՝ ներառյալ միջամտության ծավալը, վիրաբույժի մասնագիտական հմտություններն ու փորձը։ Ականջախեցու վիրահատության միջին արժեքը կազմում է 970 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։