Շուրթերի մեծացում

Շուրթերը կնոջ դեմքի առավել գեղեցիկ և ուշադրություն գրավող հատվածն են։ Իգական սեռի գրեթե բոլոր ներկայացուցիչները դեռ հնագույն ժամանակներից բոլոր հնարավոր մեթոդներով փորձել են ընդգծել իրենց շուրթերի տեսքը, հյութալիությունը և զգացմունքայնությունը: Հետևաբար զարմանալի չէ, որ ներկայումս գեղեցիկ ու գայթակղիչ շրթունքների մասին երազում են գրեթե բոլոր կանայք։

 

շուրթերի մեծացում

Շրթունքները կարելի է մեծացնել 3 տարբեր եղանակներով՝

  • Միայն վիրահատական միջամտությամբ (Բուլհորն)

  • Միայն ներարկումների միջոցով

  • Վիրահատական և ներարկումային մեթոդների համադրությամբ
 

Վերին շրթունքի ձգում

Շրթունքների մեծացման վիրահատական եղանակներից առավել տարածվածներից մեկը վերին շրթունքի ձգումն է՝ այլ կերպ՝ Բուլհորն վիրահատություն (անգլ․ Bullhorn Upper Lip Lift Surgery)։ Այս վիրահատության ժամանակ քթանցքերի ստորին գծով կատարվում է կտրվածք, մաշկի փոքր հատված հեռացվում է, շրթունքը ձգվում է վեր և կարվում։ Bullhorn վիրահատությամբ վերև է բարձրացվում հիմնականում շրթունքի միջին 2/3-ը։

շուրթերի հաստացում շուրթերի ձգում

Այս վիրահատությունը ցուցված է, երբ վերին շրթունքի և քթի ստորին եզրագծի միջև առկա է բավականին մեծ տարածություն։ Այդ դեպքում վիրահատության արդյունքներн առավել նկատելի և բնական են լինում։

 

Շուրթերի մեծացում ֆիլերների ներարկման միջոցով

Երկրորդ տարբերակը ֆիլերների ներարկումն է։ Բոլոր ֆիլերներն ունեն գելային կոնսիստենցիա: Դրանցից  ամենատարածվածներն են Juvederm-ը և Restilane-ը: Մաշկում գելի տարածվելուց հետո ֆիլերներն ակնթարթում ցուցաբերում են իրենց ազդեցությունը՝ «դուրս են հրում» կնճիռները և լրացուցիչ ծավալ են հաղորդում շուրթերին: Շրթունքների ծավալի մեծացման և ձևի շտկման համար կիրառվող գրեթե բոլոր ֆիլերները կազմված են հիալուրոնաթթվից, որը մարմնին «հարազատ» նյութ է։ Այն մտնում է բոլոր հյուսվածքների միջբջջային նյութի կազմության մեջ և հատկապես մեծ քանակությամբ պարունակվում է մաշկում։
Ֆիլերների ներարկման միջոցով կարելի է շտկել շրթունքների եզրագծերը (դրանց թույլ արտահայտված լինելու դեպքում), շրթունքներին ծավալ հաղորդել և խոնավեցնել։ Ֆիլլերները թույլ են տալիս նաև բարձրացնել բերանի անկյունները։

շրթունքների մեծացում

Վիրահատական ու ներարկումային եղանակներ

Վիրահատական և ներարկումային եղանակների համադրությունը թույլ է տալիս բավարար արդյունքներ ստանալ։ Հատկապես ցուցված է տարիքային փոփոխությունների արդյունքում առաջացած շրթունքների դեֆորմացիայի շտկման համար։ Այս դեպքերում Բուլհորն վիրահատությունը թույլ է տալիս ձգել բարակած, կախված վերին շրթունքը, իսկ ֆիլերները հարթեցնում են մանր կնճիռները և բարձրացնում բերանի անկյունները։ Այսպիսի  մոտեցումը թույլ է տալիս շրթունքներին երիտասարդ տեսք է հաղորդել և բավարարել պացիենտի ցանկությունները։

բուլհորն վիրահատություն

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք կապվել մեզ հետ (010) 20․59․90 հեռախոսահամարով։