Որովայնի ձգումը վիրաբուժական միջամտություն է, որն իրականացվում է ընդհանուր անզգայացմամբ, ներառում է լիպոսակցիա, ավելորդ ճարպը հեռացնելու կտրվածք, ինչպես նաև ավելորդ մաշկի հեռացում։ Միջամտության հետևանքով առաջանում է մեծ սպի, որը որովայնի ստորին հատվածում գտնվող ցայլքից ձգվում է մինչև ազդրի վերին հատված։
Գինը Ցուցակ
# |
Վիրահատություններ |
Գումարը (դրամ) |
1 |
Աբդոմինոպլաստիկա ( որովայնի ձգում ) |
750 000 - 2 500 000 |
Որ՞ն է աբդոմինոպլաստիկայի և լիպոսակցիայի տարբերությունը
Լիպոսակցիան հեռացնում է ճարպի մեծ մասը, որը գտնվում է որովայնի շրջանի մաշկի տակ և մկանների վրա։ Եթե ունեք մկանների բավարար տոնուս, լիպոսակցիան կարող է բերել ապշեցուցիչ արդյունքի՝ պահպանելով բնական տեսքը նվազագույն սպիերով։ Մեծ մասամբ, երբ մաշկի բնական առաձգականությունը բավարար է, այն հեշտ է սեղմվում և մաշկի հեռացման կարիք չի լինում։ Որպես կանոն՝ աբդոմինոպլաստիկան իր մեջ ներառում է ճարպի հեռացման նպատակով կատարվող լիպոսակցիա և որովայնի ստորին հատվածի մաշկի մեծ մասի հեռացում, այդ թվում նաև՝ պորտի վիրաբուժական տեղափոխում։ Դա կարող է հանգեցնել որովայնի առաջային պատի ամբողջ երկայնքով (ցայլքի շրջանից մի փոքր վեր) ձգվող տգեղ սպիի և պորտի անբնական տեսքի։ Ի տարբերություն աբդոմինոպլաստիկայի՝ լիպոսակցիայից հետո վերականգնումն ավելի ապահով է, դյուրին և արագ։
Աբդոմինոպլաստիկայի առավելությունները
Այս միջամտության շնորհիվ հեռացվում են խորը բծերը, թառամած մաշկը։ Այնուամենայնիվ, թառամած մաշկի առկայությունը չի նշանակում, որ անհրաժեշտ է հենց այս միջամտությունը։
Լիպոսակցիան համապատասխանում է այն պացիենտներին, որոնց մոտ որովայնի շրջանի մկանները հղիությունից հետո շատ ձգված չեն։ Լիպոսակցիայից հետո որովայնի շրջանի մաշկը հաճախ դառնում է առաձգական, այնպես որ մաշկի հեռացման անհրաժեշտություն չի լինում։
Որո՞նք են որովայնի առաջային պատի ձգման թերությունները
Այս միջամտությունը հաճախ ասոցացվում է տգեղ սպիի, ցայլքի և որովայնի շրջանի ստորին հատվածի դեֆորմացիայի հետ։ Աբդոմինոպլաստիկան հանդիսանում է ավելի ռիսկային, քան լիպոսակցիան և ունի բարդությունների առաջացման ավելի բարձր տոկոս, ինչպիսին օրինակ թոքային էմբոլիան է։ Շատ դեպքերում միայն լիպոսակցիայի իրականացումն ապահովում է հիանալի արդյունք և հնարավորություն է ընձեռում խուսափել ռիսկերից, ինչպես նաև աբդոմինոպլաստիկայի հետ կապված հավելյալ վճարումներից։
Որովայնի ձգումից հետո հղիության ժամանակ խնդիրների հավանականությունը
Թելերը, որոնք օգտագործվում են կարերը դնելիս, ունեն ներծծվելու հատկություն և հղիության բնականոն ընթացքին չեն խոչընդոտի։ Սակայն նախընտրելի է վիրահատությունն իրականացնել ծննդաբերությունից հետո։
Միջամտությունից հետո մնո՞ւմ են արդյոք հետքեր
Կտրվածքների արդյունքում առաջանում են սպիեր, որոնք ժամանակի ընթացքում դառնում են ավելի աննկատ։
Հղիության ազդեցությունը վիրահատության արդյունքի վրա
Ստացված արդյունքները հղիության շրջանում ենթարկվում են փոփոխությունների։ Հավանականությունը մեծ է, որ միջամտության ժամանակ ամրացված ուղղահայաց մկանները կձգվեն: Այդ իսկ պատճառով նախընտրելի է վիրահատությունը կատարել ծննդաբերությունից հետո։
Մի քանի վիրահատություն միաժամանակ
Որպես կանոն՝ մի քանի վիրահատության համատեղ իրականացումն անհատական բնույթ է կրում։ Եթե հիվանդի առողջական վիճակը թույլ է տալիս ավելի երկար մնալու անզգայացման պայմաններում, կամ արյան անոմալ մակարդման հավանականությունը համեմատաբար ցածր է, կարելի է այդ միջամտություններից որևէ մեկը միավորել հիմնական վիրահատության հետ։ Հիվանդները հիմնականում միջամտության ժամանակ կոնտուրային պլաստիկայի նպատակով նախընտրում են կատարել հավելյալ լիպոսակցիա (կոնքերի և ազդրերի շրջանում) և կրծքագեղձի ձգում։ Սակայն չափից շատ լիպոսակցիան մեծացնում է արյան մակարդման կամ ճարպային էմբոլիայի ռիսկը, հետևաբար որոշումը կայացնում է վիրահատող բժիշկը։
Որքան լայն է վիրահատական միջամտության դաշտը, այնքան ավելի մեծ է բարդությունների ռիսկը։
Աբդոմինոպլաստիկայի արժեքը
Ի տարբերություն լիպոսակցիայի՝ աբդոմինոպլաստիկայի արժեքն ավելի բարձր է, սակայն վերականգնողական և աշխատանքի վերադառնալու համար անհրաժեշտ ժամանակը 2-4 անգամ ավելի երկար է, քան լիպոսակցիայից հետո։
Կա՞ արդյոք տարբերություն տղամարդկանց և կանանց աբդոմինոպլաստիկայի միջև
Վիրահատության կարիք ունեցող արական սեռի ներկայացուցիչների մեծ մասի խնդիրը չափից շատ քաշի ավելացումը կամ կորուստն է, ինչպես նաև որովայնային ճողվածքը, որը հանգեցնում է որովայնի պատի վերակառուցման անհրաժեշտության. այդ իսկ պատճառով երկու սեռերի վիրահատության տեխնիկաները շատ նման են։
Ինչպե՞ս կարելի է վիրահատական բարդությունների ռիսկերը հասցնել նվազագույնի
Որոշ վիրաբույժներ կարծում են, որ բարդությունների առաջացման ռիսկերը կհասնեն նվազագույնի, եթե նախ կատարվի լիպոսակցիա, ապա անհրաժեշտության դեպքում աբդոմինոպլաստիկա։ Շատ հաճախ հիվանդներն այնքան գոհ են լինում առաջնային լիպոսակցիայից, որ այլ վիրահատական միջամտության անհրաժեշտություն չի լինում։ Եթե վիրահատության արդյունքները բավարար չեն, ապա լիպոսակցիայի և որովայնի ձգումը տարանջատում են 2 առանձին, համեմատաբար թեթև վիրահատական միջամտությունների, ինչն ավելի անվտանգ է, քան մեկ մեծածավալ վիրահատությունը։
Վերադարձ աշխատանքի աբդոմինոպլաստիկայից հետո
Որպես կանոն՝ մարդիկ ի վիճակի են լինում վերադառնալ աշխատանքի 2 շաբաթ անց։ Ժամանակահատվածի ճշգրտությունը կախված է աբդոմինոպլաստիկայի բարդության աստիճանից, ցավի դեմ դիմադրողականությունից և աշխատանքի ֆիզիկական պահանջներից։