Անձնակազմ
Տեղեկություն
Պլաստիկ վիրաբույժ
Բժիշկ Կարեն Դանիելյանն առաջնորդվում է պլաստիկ վիրաբուժության արվեստով, մարդկանց գեղեցկություն և առողջություն պարգևելու գաղափարախոսությամբ: Բազմամյա փորձի ու մեծ գիտելիքների շնորհիվ նա վաստակել է այցելուների վստահությունը։ Նրա օգնությանն են դիմում հիվանդներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Եվրոպայի և Հարավային Ամերիկայի երկրներից, Իրանից, Վրաստանից, Թուրքիայից, մոտակա և հեռավոր արտասահմանից:
Օգտագործելով վիրահատական միջամտության հատուկ խնայող տեխնիկա, ժամանակակից սարքավորումներ և տիտանի խառնուրդով նուրբ գործիքներ՝ բժիշկ Դանիելյանն իր բժշկական անձնակազմի հետ միասին հասնում է հիվանդների շուտափույթ լավացմանը և կարճ ժամանակահատվածում ակտիվ գործունեության վերադարձմանը: Միևնույն ժամանակ հիվանդը ստանում է ցանկալի արդյունք:
Կարեն Դանիելյանը վիրահատությունների մեծամասնությունը կատարում է ընդհանուր անզգայացմամբ: Բժիշկ-անեսթեզիոլոգների բարձր պրոֆեսիոնալիզմի և որակյալ դեղամիջոցների օգտագործման շնորհիվ՝ հիվանդներին թույլատրվում է հաջորդ օրն իսկ դուրս գրվել:
Սկսած 2002 թվականից՝ Կարեն Դանիելյանի նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ անցկացվում է «Ամենահայկական Քիթ» մրցույթը, որի շրջանակներում վիրահատվել են 5000-ից ավելի պացիենտներ: Մրցույթը զեղչով ու անվճար վիրահատվելու հիանալի հնարավորություն է տալիս:
Բացի հիվանդանոցային գործունեությունից, բժիշկ Դանիելյանը նաև դասավանդում է Երևանի բժշկական համալսարանում՝ Վերականգնողական պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնում: Բժիշկ Դանիելյանի ղեկավարությամբ մեկ սերունդ չէ, որ բարեհաջող ավարտել է օրդինատուրան, և ներկայումս նրանցից շատերն ունեն իրենց անձնական պրակտիկան և բարեհաջող վիրահատություններ են կատարում:
Բժիշկ Դանիելյանը Վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների ասոցիացիայի հիմնադիրներից է, ինչպես նաև ասոցիացիայի տնօրենների խորհրդի անդամ: Հանդիսանում է բազմաթիվ միջազգային ասոցիացիաների իրական անդամ, ինչպիսիք են Վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության եվրոպական միությունը (ESPRAS), Վերականգնողական և էսթետիկ պլաստիկ վիրաբուժության միջազգային կոնֆեդերացիան (IPRAS), Էսթետիկ վիրաբուժության եվրոպական ասոցիացիան (ASSECE): Հանդիսանում է նաև Ուկրաինայի էսթետիկ պլաստիկ վիրաբույժների միության /ՈւԷՊՎՄ/ պատվավոր անդամ:
Բժիշկ Դանիելյանն իր գործունեությունը ծառայեցնում է նաև բարեգործությանը՝ անվճար վիրահատելով դեմքի և վերջույթների բնածին արատներ ունեցող երեխաներին (շուրթի, քիմքի ճեղքվածք, սինդակտիլիա, պոլիդակտիլիա և այլն): Համագործակցելով ԱՄՆ-ի առաջադեմ մասնագետների հետ՝ բազմիցս վիրահատել է մանկատների և գիշերօթիկ դպրոցների սաներին, Արցախի և Աբխազիայի պատերազմների վիրավորներին և հաշմանդամներին, Հայաստանում ավերիչ երկրաշարժից տուժածներին:
Բժիշկ Դանիելյանը վստահ է, որ լավ արդյունք ստանալու համար պետք է անընդհատ կատարելագործվել: Նա մշտապես մասնակցում է միջազգային սիմպոզիումների և կոնֆերանսների: 1998թ-ին նա հետխորհրդային շրջանի երկրների բժիշկներից առաջիններից էր, ով պաշտոնապես հրավիրված էր պլաստիկ վիրաբուժության ասպարեզում տարվա ամենանշանակալի իրադարձությանը՝ հանդես գալով զեկույցով ու ներկայացնելով Հայաստանը: Տարբեր բժշկական հրատարակություններում ունի բազմաթիվ տպագրված աշխատանքներ:
Ներկայումս Բժիշկ Դանիելյանը հատուկ հետաքրքրված է մաշկի երիտասարդացման ու տարիքային և վնասվածքներից հետո վերականգնման հետազոտությամբ՝ ցողունային բջիջների և սեփական ճարպի փոխպատվաստման եղանակով:
Ի վերջո, բժշկի համար չկա ավելի կարևոր բան, քան ունենալ առողջ, արդյունքներից գոհ և շնորհակալ պացիենտներ, հնարավոր է այնպիսիք, ինչպիսիք դուք եք:
Ահա բժիշկ Դանիելյանի և իր անձնակազմի կողմից իրականացվող վիրահատությունների և միջամտությունների ցանկը, ինչպես նաև մինչվիրահատական և հետվիրահատական նկարները: Խորհրդատվության գրանցման համար զանգահարեք կամ ուղարկեք Ձեր հարցերը մեր էլեկտրոնային փոստին: Դա կարող է լինել Ձեր կյանքի ամենակարևոր և նշանակալի որոշումը:
- Հովհաննիսյան Մարինե Աշոտի․ծնվել է 10.08.1989թ․։
- 2006 թ-ին ընդունվել է Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ «Ընդհանուր բժշկություն» ֆակուլտետ։ 2009,2010թ-ին ուսումնական պրակտիկան անցել է Ռուբիկ Հարությունյանի անվան բովյանի ԲԿ-ում։ 2011 թ-ին ավարտել է համալսարանի «Ընդհանուր բժշկություն» ֆակուլտետի բակալավրիատը։ 2011-2013թթ․ ուսանել է Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ «Ընդհանուր բժշկություն» ֆակուլտետի մագիստրատուրայում։
- Ավարտելով համալսարանը, 2013-2017թթ․-ին կլինիկական օրդինատուրան անցել է Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ-ում, նեղ մասնագիտացումը ստացել է «Քանաքեռ-Զեյթուն» և «Arzni Aesthetica Surgicenter & Medspa» բժշկական կենտրոններում, որպես պլաստիկ վիրաբույժ։
- 2015թ-ից մինչ օրս, աշխատում է Arzni Aesthetica Surgicenter & Medspa կենտրոնում, որպես պլաստիկ վիրաբույժ։
- Բժիշկ Հովհաննիսյանը մասնակցել է 12.07.2014թ․«Կոլլոստ կոլլագենային կոմպլեքսի կիրառումը դերմատոկոսմետոլոգիայում» մաստեր-կլասսին։
- 20․10․2014թ․-ին մասնակցել է «OMI visiting professorship in oncology» գիտաժողովին որն իրականացվել է Memorial Sloan Kettering քաղցկեղի կենտրոնի Cornell համալսարանի կազմակերպությամբ։
- 28-30․10․2015թ․-ին մասնակցել է «Պլաստիկ Ռեկոնստրուկտիվ Էսթետիկ Վիրաբուժություն և Դերմատոկոսմետոլոգիա» 5-րդ միջազգային գիտաժողովին։
- 2015,2016թթ․-ին մասնակցել է HYALUAL պրեպարատների կիրառմամբ «Ռեդերմալիզացիա․ինչպես է դա աշխատում» և «Լիմֆոդրենաժ ու Լիֆթինգ։ Ծերացման դեֆորմցիոն-այտուցային տիպի շտկման հեղինակային մեթոդները» գիտա-պրակտիկ սեմինարին։
- 02․02․2016թ․ մասնակցել է LG Life Sciences YVOIRE «բիոռեվիտալիզացիա, դերմալ ֆիլլերներ, ծավալի հաղորդում, կոնտուրինգ» թրեյնինգ, մաստեր-կլասսին։
- 06.06 2017թ. Մասնակցել է «Բուժման ռեգեներատիվ մեթոդները պլաստիկ վիրաբուժությունում և դերմատոկոսմետոլոգիայում» միջազգային գիտաժողովին։
- Բժիշկ Հովհաննիսյանը մասնագիտացված է իրականացնել դեմքի և գլխի շրջանների ռեկոնստորկտիվ-էսթետիկ վիրահատություններ՝ ռինոսեպտոպլաստիկա, դեմքի-պարանոցի ձգում, կրկնակկզակի շտկում, դեմքի լիպոֆիլինգ, կոպերի պլաստիկա, լոշտակության շտկում։
- Մարմնի շրջանում իրականացնում է լիպոսակցիա, լիպոֆիլինգ, աբդոմինոպլաստիկա, կրծքագեղձերի ձգում,մեծացում - փոքրացում վիրահատություններ։
- Հմտացած է կատարել ինյեկցիոն, երիտասարդացնող, դեմքի կոնտուրային պլաստիկա։.
- In 2019 received her qualification as a licensed anesthesiology and reanimation nurse.
Մ. Հերացու անվան Պետական Բժշկական համալսարան
- 2010-2015թթ Բժշկագիտության բակալավրի աստիճան “բուժական գործ” մասնագիտությամբ
- 2015-2017թթ Բժշկագիտության մագիստրոսի աստիճան
- 2015-2018թթ Կառավարման հոգեբանություն մագիստրոսի աստիճան
- 2017-2021թթ Պլաստիկ և միկրովիրաբուժության կլինիկական օրդինատուրա Ձեռքբերումներ
- 26-28 October 2019 XII INTERNATIONAL CONGRESS OF ARMENIAN ASSOCIATION OF PLASTIC RECONSTRUCTIVE AND AESTHETIC SURGEONS & INTERNATIONAL PLASTIC SURGRERY MEETING AND LIVE SURGERY COURSE
- 2021թ Մայիսի 21-23 - ՀԱՅԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԱԼՅԱՆՍ Բժշկական փորձի ամփոփումը 2020թ.-ի «Արցախյան պատերազմում» գիտաժողով
- 2021թ Մայիսի 1-2 "Սրունքթաթային հոդ և ոտնաթաթ" թեմայով գիտագործնական կոնֆերանս
- 2022թ Մարտի 31 - Ապրիլի 1 -"Ստորին վերջույթի վերականգնողական միկրովիրաբուժություն" գիտագործնական սեմինար
- 2022թ Դեկտեմբերի 21-22 - Professional Course on Aptos
ՀՀ պետական կառավարման ակադեմիա
Մ. Հերացու անվան Պետական Բժշկական համալսարան
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
ԼԵԶՈՒՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ
2009 թ. ավարտել է Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջը:
2015թ. ավարտել է Երևանի պետական մանկավարժական համալսարանը:
Ավելին2009թ.-ից մինչ օրս աշխատում է Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում որպես ՎԹԲ բուժքույր:
2015թ.-ից մինչ օրս աշխատում է Արզնի էսթետիկա Վիրաբուժոյթյան Կենտրոնում որպես անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքի բուժքույր:
2019թ.-ին ստացել է անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բուժքրոջ որակավորում:
Նունիկ Սարգսյանի աշխատանքային փորձը որպես գրանցված բուժքույր ավելի է քան 20 տարի:
1997 թ. ավարտել է Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջը:
Ավելին1999-2004թթ. աշխատել է Սուրբ Ներսես Մեծ բժշկական կենտրոնի վնասվածքաբանության բաժանմունքում որպես հերթապահ բուժքույր:
2004-2015թթ. աշխատել է Քանաքեռ- Զեյթուն բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության բաժանմունքում որպես վիրակապարանի բուժքույր:
2015թ.-ից աշխատում է Արզնի Էսթետիկ Վիրաբուժության կենտրոնում որպես վիրակապարանի բուժքույր, այնուհետև 2019թ.-ից որպես վիրահատարանի բուժքույր:
2019թ.-ին ստացել է վիրահատարանի բուժքրոջ որակավորում:
- 1998-2001թթ աշխատել է «Սուրբ Ներսես Մեծ» ԲԿ-ում որպես վիրահատարանի բուժքույր։
- 2001-2007թթ նույն կլինիկայի Պրոկտոլոգիա II բաժանմունքում որպես վիրակապարանի բուժքույր։
- 2007–2022թթ աշխատել է «Իզմիրլյան» ԲԿ-ի Պրոկտոլոգիա II բաժանմունքում որպես ավագ բուժքույր։
- 2022թ-ից մինչ օրս աշխատում է «Արզնի Էսթետիկա» պլաստիկ վիրաբուժության կենտրոնում որպես ավագ բուժքույր։
- 2005թ.-ին ավարտել է Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջը:
- 2015թ.-ից աշխատում է Արզնի Էսթետիկա Վիրաբուժության Կենտրոնում որպես անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքի ասիստենտ բուժքույր, այնուհետև 2019թ.-ից որպես անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բուժքույր:
- 2019թ.-ին ստացել է անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բուժքրոջ որակավորում: