3D մոդելավորում

Շատ մարդիկ հետաքրքրված են դեմքի հատվածում իրականացվող վիրահատություններով, ինչպիսիք են ռինոպլաստիկան, կզակի վիրահատությունները, դեմքի, հոնքերի ձգումը, մաշկի լազերային հարթեցումը, ճարպի փոխպատվաստումը, կոպերի երիտասարդացումը, բայց երկմտում են, քանի որ վստահ չեն, որ միջամտության արդյունքում կունենան լավ արդյունք:
Մի պահ պատկերացրեք, որ կարող եք վիրահատական միջամտության արդյունքները տեսնել մինչ վիրահատարան մտնելը:
Արզնի Էսթետիկա վիրաբուժության կենտրոնում մենք աշխատում ենք ԱՄՆ-ում արտադրված գերհզոր համակարգով, որը պացիենտին թույլ է տալիս խորհրդատվության ժամանակ ավելի լավ ներկայացնել իր ցանկությունները և հասկանալ արդյո՞ք իր նախընտրած պրոցեդուրան համապատասխանում է սպասումներին:

3D մոդելավորման Vectra համակարգը

«Արզնի Էսթետիկա» կենտրոնի պլաստիկ վիրաբույժները 3D մոդելավորման համակարգի շնորհիվ կարող են ներկայացնել պլանավորված վիրահատությունից առաջ և հետո արված լուսանկարները: 6 բարձր լուծելիություն ունեցող 36 մեգապիքսել ֆոտոխցիկներն ընդգրկում են դեմքի բոլոր անկյունները, այնուհետև VECTRA համակարգը համատեղում է ստացված լուսանկարները, որպեսզի ստեղծի դեմքի և պարանոցի լիարժեք 3D պատկերը: Գերհզոր համակարգչային ծրագիրը վերլուծում է նկարները և կատարում շտկումներ, որոնք հնարավոր է իրականացնել պլաստիկ վիրահատության ժամանակ:

 

Գեղեցկության համապարփակ պլանավորում

Պատկերի ստացման այս համակարգը հնարավորություն է տալիս պացիենտին և պլաստիկ վիրաբույժին ընդհանուր պատկերացում կազմել  ցանկությունների և վիրահատությունից ունեցած սպասումների վերաբերյալ, որպեսզի մշակվի ցանկալի արդյունքին հասնելու համար անհրաժեշտ գործողությունների պլան:Մեր 3D մոդելավորման համակարգը ներկայացնում է փոփոխությունների տեսողական պատկերը, ինչը հնարավորություն է տալիս պացիենտին հաստատել, որ ստացված արդյունքը համապատասխանում է նրա գեղագիտական պատկերացումներին: Սա նաև հնարավորություն է տալիս պլաստիկ վիրաբույժին խորհուդներ տալ և ուղղորդելու համար: Քանի որ յուրաքանչյուր անձ ունի տարիքային տարբերություններ և ձևավորված ֆիզիկական առանձնահատկություններ, պլաստիկ վիրաբույժն օգտագործում է ծերացման նշանները շտկելու անհատական տեխնիկա, իսկ VECTRA M3-ը օգնում է ցույց տալ վիրահատության հնարավոր արդյունքները:

 

Ի՞նչ է VECTRA M3-ը

  • ԱՄՆ-ում արտադրված Դեմքի 3D մոդելավորման առաջատար տեխնոլոգիա
  • Արագ և բարձրորակ պատկերի ստացում
  • Վիրահատական և ոչ վիրահատական միջամտությունների համար կիրառվող Sculptor մոդելավորման ծրագիր
  • Պացիենտին արդյունքը պարզ ներկայացնելու միջոց

 

Առավելությունները պացիենտի համար

  • Թույլ է տալիս հիվանդին մինչև վիրահատությունը պատկերացում կազմել սպասվող արդյունքների վերավերյալ

  • Անհատականացված առաջ/հետո լուսանկարները

  • Մեծացնում է պացիենտի պատասխանատվությունը՝ ընդգրկելով իրեն կզակի իմպլանտի չափի ընտրության գործընթացին և ցույց տալով վիրահատության արդյունքները

  • Օգնում է նվազեցնել երկրորդային միջամտությունների քանակ

  • Ամրապնդում է պացիենտ-բժիշկ կապը

  • Հանդես է գալիս որպես հզոր ուսուցողական գործիք
3D մոդելավորման արդյունքները կարելի է տեսնել միայն՝ այցելելով Արզնի Էսթետիկա վիրաբուժական կենտրոն, քանի որ սա այնպիսի համակարգ է, որ ուրիշ ոչ մի ծրագիր չի կարող ապահովել դրա որակն ու կարողությունը։ Այն նկարում է միաժամանակ 6 տեսախցիկներով, 6 տարբեր անկյուններից և ստանում է մանրակրկիտ համաչափության բարձրորակ եռաչափ պատկեր։ Այս պատկերը հնարավոր է պտտեցնել բոլոր ուղղություններով, ինչը թույլ է տալիս տարբեր անկյուններից տեսնել հետվիրահատական արդյունքը։
Խորհրդատվության ժամանակ կարող եք քննարկել հնարավոր արդյունքներն ու ընտրել վերջնական տեսքը։
Տեսեք ձեր ապագա դեմքը մինչ վիրահատություն: