Հատուկ Առաջարկներ

Բժշկական տուրիզմ

Հայաստանը համարվում է բժշկական տուրիզմ իրականացնելու համար աշխարհի ամենաապահով երկրներից մեկը, իսկ բժշկական տուրիզմից զբոսաշրջիկն ակնկալում է որակյալ և մատչելի ծառայություններ, որոնք կարելի է համադրել ապահով ու անվտանգ հանգստի հետ։
Հայաստանն այսօր առաջարկում է ապահով, որակյալ և մատչելի բժշկական ծառայություններ, ինչպես նաև հարուստ պատմամշակութային վայրեր այցելելու, բնության հարուստ պարգևները վայելելու հիանալի պայմաններ։ Այն հայտնի է նաև բազմազան ու էկոլոգիապես մաքուր խոհանոցով։

 

Ինչո՞ւ «Արզնի Էսթետիկա» կլինիկա

Բժշկական տուրիզմը Հայաստանում ապահովում է «Արզնի Էսթետիկա» կլինիկան,  որը բժշկական տուրիզմի բնագավառում առաջատար է։ Բուտիկ-կլինիկան առաջարկում է պլաստիկ վիրահատություններ և կոսմետոլոգիական ծառայություններ, որոնք իրականացնում են տարածաշրջանի լավագույն բժիշկ-վիրաբույժները։

 

Ինչպե՞ս օգտվել «Արզնի Էսթետիկա» կլինիկայի բժշկական տուրիզմ ծառայությունից

Բարձրակարգ բժշկական ծառայություններին զուգահեռ «Արզնի Էսթետիկան» առաջարկում է տուր-փաթեթներ, այսինքն՝ բժշկական ծառայությունն ընտրելուն զուգահեռ դուք կարող եք առցանց կազմել նաև ձեր՝ Հայաստանում գտնվելու ծրագիրը՝ որոշելով, թե երկրի ո՞ր տեսարժան վայրերում կցանկանաք լինել, քանի դեռ հետվիրահատական փուլը չի ավարտվել։ Փաթեթը կարող է ներառել ավիատոմս, տուրեր Հայաստանի և Արցախի ամբողջ տարածքում, հարմարավետ հյուրանոցային պայմաններ։ Ծառայությունները սկսվում են օդանավակայանից։ Կլինիկայի աշխատակիցները հաճախորդին դիմավորում և ուղեկցում են կլինիկա, որտեղ ստեղծված են բարձրակարգ հյուրանոցներին համապատասխան պայմաններ՝ առանձին հիվանդասենյակներ, ինտերնետ, հեռուստացույց, գյուղական, էկոլոգիապես մաքուր ու բարձրակարգ սնունդ, էկոմիջավայր։ Տուր փաթեթը, ըստ պահանջի, կարող է ներառել ապահովագրություն, թարգմանչի, գիդ-էքսկուրսավարի ծառայություններ։