Հատուկ Առաջարկներ

Ռինոպլաստիկայի մասին

Ռինոպլաստիկա վիրահատական միջամտությունը ոչ միայն ամբողջ աշխարհում, այլև Հայաստանում ամենատարածված պլաստիկ վիրահատությունների շարքին է դասվում։ Հայաստանում ռինոպլաստիկան տարեցտարի լայն ծավալներ է ստանում։
Այն ենթադրում է քթի ձևի և չափի փոփոխության վիրահատական միջամտություն, որի արդյունքում իրենց քթի ձևից ու չափերից դժգոհ մարդիկ ունենում են գեղեցիկ ու դեմքին համապատասխան ներդաշնակ քիթ։ Ինչպես գիտենք, քիթը դեմքի ամենակարևոր հատվածներից է, ուստի քթի չափերի և համաչափության աննշան փոփոխությունն անգամ կարող է խանգարել նկատելու դեմքի այլ հատվածների գեղեցկությունը։
 

Ռինոպլաստիկայի մեթոդները

Այս վիրահատական միջամտության շնորհիվ հնարավոր է լինում ձևափոխել քթի ոչ ներդաշնակ հատվածները՝ միաժամանակ պահպանելով եղած առավելությունները։
Այն կատարվում է վիրաբուժական «բաց» և «փակ» մեթոդներով՝

  • Բաց մեթոդը ներառում է կտրվածք քթի ծայրի ստորին հատվածում, որը վերքի լավացումից հետո դառնում է գրեթե աննշան։
  • Փակ մեթոդի դեպքում կտրվածքները կատարվում են քթի ներսում։

Ռինոպլաստիկա․ տեսակները

Քթի վիրահատությունը լինում է երկու տեսակի՝ կոսմետիկ և ֆունկցիոնալ։
  • Կոսմետիկ ձևափոխումները տեսանելի են արտաքին քթի վրա։ Վիրահատության այս ձևը ենթադրում է ակնառու խոփերի և կորությունների վերացում, քթի հաստ ծայրի նրբացում։ Կոսմետիկ փոփոխությունները, սակայն, անքակտելիորեն կապված են կենսական այնպիսի գործառույթի հետ, ինչպիսին քթային շնչառությունն է։ Շատ հաճախ հանդիպում են հաճախորդներ, ովքեր կատարել են կոսմետիկ ռինոպլաստիկա ու բախվել քթի շնչառական բարդություններին։

  • Ֆունկցիոնալ բարելավումը ներառում է շնչառության կարգավորման նպատակով կատարվող շնչուղիների բացում։ Ամենատարածված ֆունկցիոնալ խնդիրներն են քթի միջնապատի (աճառային կառուցվածք, որը բաժանում է քիթը աջ ու ձախ մասերի) թեքվածությունը և ստորին քթային խեցիների մեծացումը (հիպերտոֆիան)։
    Լինում են դեպքեր, երբ հաճախորդն ունենում է քթի և՛ կոսմետիկ, և՛ ֆունկցիոնալ գանգատներ։ Օրինակ՝ միջնապատի խիստ ակնառու դեֆորմացիան, որը հանգեցնում է շնչուղիների արգելափակման և քթի ակնհայտ կորության կամ քթի վրա տհաճ սապատի ձևավորմանը։
 
 

Խորհրդատվություն ռինոպլաստիկայից առաջ

Քթի ձևն ու հաճախորդի ցանկությունները մեծապես տարբերվում են։ Այս դեպքում անցկացվում է անհատական նախավիրահատական խորհրդատվություն։
Ռինոպլաստիկան մեր կլինիկայում ամենահաճախ կատարվող վիրահատական միջամտություններից մեկն է, որն իրականացվում է բժիշկ Կարեն Դանիելյանի և մյուս փարձառու վիրաբույժների կողմից։ Խորհրդատվության ընթացքում՝  ռինոպլաստիկա պլանավորելուց առաջ,  3D մոդելավորման շնորհիվ հնարավորություն է տրվում տեսնելու քթի և արտաքինի նախա և հետվիրահատական պատկերները։

Քթի ձևափոխման մասին առավել մանրամասն տեղեկությունների համար կարդացեք Քթի պլաստիկ վիրահատություն. ռիսկեր ու բարդություններ և Քթի վիրահատություն․ վերականգնման փուլ հոդվածները։