Արձագանքներ
Հատուկ նրանց համար,ովքեր չեն կողմնորոշվում անել թե չանել։
Դէ չէի ասի որ մանկուց երազել եմ կատարել վիրահատություն ու որ առանց դրա չէի կարող, բայց կային շնչառական խնդիրներ ու աշխատանքային առաջարկներ որոնք ստիպեցին մտածել վիրահատության մասին։ Շա՜տ երկար ՝ մոտ 3 ամիս փնտրում էի բժիշկ,որին կվստահեյի վիրահատությունը։ Դէ հասկանում եք, հայ տղա,քթի վիրահատություն... Բոլոր տարբերակները ուսումնասիրելուց հետո հասկացա,որ լավագույն տարբերակը «Արզնի էսթետիկա»-ն է և որ բժիշկ Կարեն Դանիելյանը ինձ կօգնի։ Արդեն ընդունելությունից հասկացա,որ ամեն ինչ կարգին է լինելու։ Նշանակվեց անալիզ հանձնելու իսկ հետո նաև վիրահատության օրը։ Վիրահատության օրը ներկայացա կլինիկա,որը գտնվում է Արզնի առողջարանի մոտակայքում։ Հրաշալի բնություն, շատ հարմար կահավորում սենյակում և ուղակի հրաշալի բուժքույրեր։ Կարեն Դանիելյանը առաջարկեց վիրահատության տարբերակը և համաձայնությունից հետո սկսվեց։
Մի խոսքով, ամեն ինչ շա՜տ լավ անցավ , առանց թեկուզ փոքր ցավի։ Իմ բժիշկը Մանվել Թեմուրյանն էր և հետևում էր բուժման ընթացքին։ Ընտիր մասնագետ , շատ լավ մարդ։ Վիրահատությունից մի քանի ժամ հետո սենյակում դիտում էի ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղերը։
Շնորհակալ եմ բոլորից շնչառությունս կարգավորելու համար։
Ի դեպ , խոսելով Կարեն Դանիելյանի հետ և ասելով որ մասնակցել եմ քառօրյա պատերազմին ինձ նաև տրամադրեցին զեղչ։
Էսքանը գրեցի հատուկ էն մարդկանց համար, ովքեր չեն կողմնորոշվում անել թե չանել և որտեղ անել։ Հավատացեք, նորմալ շնչառությունը ամեն ինչ արժե։ Ամենակարևորը վստահ եղեք,որ «Արզնի էսթետիկա»-ն քիչ լավ կլինիկաներից է ,եթե ոչ լավագույնը։
Դէ իսկ կլինիկայի անձնակազմին հատկապես Մանվել Թեմուրյանին և Կարեն Դանիելյանին նորանոր հաջողություններ։
Անչափ շնորհակալ եմ Կարեն Դանիելյանից, բժշկուհի Աննայից, բժշկուհի Մարինեից և քույր Մարինեից, ինչպես նաև բոլոր անձնակազմից՝ ինձ հաճելի պահեր նվիրելու համար: Հիանալի վայր, պրոֆեսիոնալ աշխատակազմ... Thank you
Արսեն Մանուկյան՝ աշխարհի ամենալավ, ամենահոգատար, ամենաբարի ամենա֊ամենա բժիշկը
Մի ամբողջ ամիս ես տարբեր բժիշկների մոտ եմ գնացել ու հենց բժիշկ Արսեն Մանուկյանի սենյակից դուրս եկանք ասեցի՝ վերջ վիրահատվում եմ հենց իր մոտ։
Վիրահատության հետ կապված ամեն լավն ու վատը կախված ա բժշկից, իմ համար խորթ ա, որ ասում են՝ վաայ էդ ինչ ցավեր էին վիրահատությունից հետո: Բժիշկս ինձ ասել էր՝ քնելու էս, արթնանաս ու վերջ ու իրոք էդ օրերին իմ դարդն ու ցավը էն էր, որ ես մի ամբողջ օր պետք ա մենակ մածուն ուտեի, էս ամեն ինչը ձեզ ասում ա մի մարդ, ով ամեն անգամ ասեղ տեսնելուց վատանում էր, բայց վիրահատության գնացել եմ լրիվ հանգիստ ու ուրախ։
Բժիշկ ջաաան ես անչափ շնորհակալ եմ Ձեզ առաջին հերթին Ձեր թեթևության, Ձեր լավ վերաբերմունքի համար ու հետո նոր լավ շնչառության ու իմ սրտով քթի համար
Լավագույնն եք Ձեր գործում, ես դրանում համոզվել եմ իմ փորձով։
Անչափ շնորհակալ եմ Արզնի Էսթետիկա առողջարանի ամբողջ անձնակազմին'գլխավորությամբ ԿԱՐԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ և ՄԱՆՎԵԼ ԹԵՄՈՒՐՅԱՆԻ,ինձ երկրորդ շնչառություն պարգևելու համար,ինչպես նաև ամբողջ անձնակազմից ջերմ ու հոգատար վերաբերմունքի համար։Թող ՁԵՐ գործունեությունը միշտ պսակվի հաջողությամբ։
Անվերջ կարող եմ խոսել Արզնի Էսթետիկայից☺️ իր դրական միջավայրի և պրոֆեսիոնալ անձնակազմի մասին։ Խորհին շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ բժշկին' Կարեն Դանիելյանին, իր գործի գիտակ արտակարգ անձնավորություն Կարեն Դանիելյանի ամեն մի աշխատանք արվեստի գլուխգործոցներ են Ուղղակի խոսքեր չեմ գտնում նկարագրելու բժիշկ Դանիելյանին, որքան~ դրական անձնավորություն որքան~ հիասքանչ մասնագետ, միշտ առաջատար իր բարձունքում և համար մեկը ամբողջ Հայաստանում։ Շնորհակալ եմ այսօրվա իմ ինքնավստահության համար, գեղեցիկ և անթերի կատարված աշխատանքի համար։ Ամեն օր ավելի եմ համոզվում թե որքան ճիշտ ընտրություն եմ կատարել ընտրելով Ձեր կլինիկան և ընտրելով ի'մ հրաշք բժշկին։ Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել բժշկուհի Մարինեին իր հոգատարության և անսահման բարության համար։ Նաև շնորհակալություն քույրերին' Սուսաննային և Մարինեին, վիրահատարանի ողջ անձնակազմին ի դեմս անեսթեզիոլոգ' Էմիլ Վարդապետյանին, շնորհակալություն նաև տիկին Հասմիկին իր ուշադրության համար։ Չեմ կարող մոռանալ նաև երևանյան գրասենյակի գործավարուհի' ժպտերես Սյուզի Սեկոյանի☺️ միշտ պատրաստակամ օգնելու յուրաքանչյուրին, ժպիտով և համբերատար պատասխանում բոլորին։ Կատարյալ կլինիկա արտակարգ մասնագետներ։ Շուտով կլինի 3 տարի ինչ վիրահատվել եմ, և անհրաժեշտության դեպքում, դիմելու որևէ փոփոխության ես կրկին մեծ ուրախությամբ և հպարտությամբ կդիմեմ Արզնի Էսթետիկային և իմ հրաշք բժիշկ' Կ. Վ. Դանիելյանին։ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ բոլորիդ անչափ