Հատուկ Առաջարկներ

3D մոդելավորում

3D մոդելավորման գերժամանակակից ինովացիոն համակարգը Հայաստանում, Երևանում

Տեսեք ձեր ապագա դեմքը մինչ վիրահատություն:

Շատ մարդիկ հետաքրքրված են դեմքի հատվածում իրականացվող վիրահատություններով, ինչպիսիք են ռինոպլաստիկան, կզակի վիրահատությունները, դեմքի, հոնքերի ձգումը, մաշկի լազերային հարթեցումը, ճարպի փոխպատվաստումը, կոպերի երիտասարդացումը, բայց նրանք երկմտում են, քանի որ վստահ չեն միջամտության արդյունքին: Մի պահ պատկերացրեք, որ Դուք կարող եք վիրահատական միջամտության արդյունքները տեսնել մինչ վիրահատարան մտնելը: Արզնի Էսթետիկա վիրաբուժության կենտրոնում մենք առաջարկում ենք ԱՄՆ-ում արտադրված գերհզոր համակարգ, որը պացիենտին թույլ է տալիս խորհրդատվության ժամանակ ավելի լավ ներկայացնել իր ցանկությունները և հասկանալ արդյո՞ք իր նախընտրած պրոցեդուրան համապատասխանում է սպասումներին:

3D մոդելավորման Vectra համակարգը Երևանում, Հայաստանում

Արզնի Էսթետիկա Կենտրոնի պլաստիկ վիրաբույժները 3D մոդելավորման համակարգի շնորհիվ Ձեզ կարող են ներկայացնել պլանավորված վիրահատության առաջ/հետո լուսանկարները: 6 բարձր լուծելիություն ունեցող 36 մեգապիքսել ֆոտոխցիկները ընդգրկում են Ձեր դեմքի բոլոր անկյունները, այնուհետև VECTRA համակարգը համատեղում է ստացված լուսանկարները, որպեսզի ստեղծի Ձեր դեմքի և պարանոցի լիարժեք 3D պատկերը: Գերհզոր համակարգչային ծրագիրը վերլուծում է նկարները և կատարում շտկումներ, որոնք հնարավոր են իրականացնել պլաստիկ վիրահատության ժամանակ:

Գեղեցկության առավել համապարփակ պլանավորում

Ձեր պատկերի ստացման մեր համակարգը հնարավորություն է տալիս Ձեզ և պլաստիկ վիրաբույժին ընդհանուր պատկերացում կազմել Ձեր ցանկությունների և վիրահատությունից սպասումների վերաբերյալ, որպեսզի մշակվի ցանկալի արդյունքին հասնելու համար անհրաժեշտ գործողությունների պլան:

Մեր 3D մոդելավորման համակարգը Ձեզ ներկայացնում է փոփոխությունների տեսողական պատկերը, ինչը հնարավորություն է տալիս Ձեզ հաստատել, որ ստացված արդյունքը համապատասխանում է Ձեր գեղագիտական պատկերացումներին: Սա նաև հնարավորություն է տալիս պլաստիկ վիրաբույժին խորհուդներ տալ և ուղղորդել պացիենտին՝ հասնելու իր ցանկալի նպատակին: Քանի որ յուրաքանչյուր անձ ունի տարիքային տարբերություններ և ձևավորված ֆիզիկական առանձնահատկություններ, պլաստիկ վիրաբույժը օգտագործում է ծերացման նշանները շտկելու անհատական տեխնիկա, իսկ VECTRA M3-ը օգնում է ցույց տալ Ձեր վիրահատության հնարավոր արդյունքները:

Ի՞նչ է VECTRA M3-ը

 • ԱՄՆ-ում արտադրված Դեմքի 3D մոդելավորման առաջատար տեխնոլոգիա

 • Արագ և բարձրորակ պատկերի ստացում

 • Վիրահատական և ոչ վիրահատական միջամտությունների համար կիրառվող Sculptor մոդելավորման ծրագիր

 • 4. Պացիենտին արդյունքը պարզ ներկայացնելու միջոց

Առավելությունները պացիենտի համար

 • Թույլ է տալիս հիվանդին մինչև վիրահատությունը պատկերացում կազմել սպասվող արդյունքների վերավերյալ

 • Անհատականացված առաջ/հետո լուսանկարները

 • Մեծացնում է պացիենտի պատասխանատվությունը, ընդգրկելով իրեն կզակի իմպլանտի չափսի ընտրության գործընթացին և ցույց տալով վիրահատության արդյունքները

 • Օգնում է նվազեցնել երկրորդային միջամտությունների քանակը 5. Ամրապնդում է պացիենտ/բժիշկ կապը

 • Հանդես է գալիս որպես հզոր ուսուցողական գործիք

Ես կարո՞ղ եմ տեսնել 3D մոդելավորման արդյունքները՝ ուղարկելով իմ նկարը էլ.փոստով

Ոչ, ցավոք չեք կարող:

Vectra 3D մոդելավորումը բացառիկ իրական եռաչափ համակարգ է, ուստի ուրիշ ոչ մի ծրագիր չի կարող ապահովել դրա որակն ու կարողությունը։ Այն նկարում է միաժամանակ 6 տեսախցիկներով 6 տարբեր անկյուններից և ստանում է մանրակրկիտ համաչափության բարձրորակ եռաչափ պատկեր։ Այս պատկերը հնարավոր է պտտեցնել բոլոր ուղղություններով, ինչը թույլ է տալիս տարբեր անկյուններից տեսնել հետվիրահատական արդյունքը։ Խորհրդատվության ժամանակ Դուք կարող եք քննարկել հնարավոր արդյունքները և ընտրել վերջնական տեսքը։