Կրկնակի ռինոպլաստիկա
Կրկնակի ռինոպլաստիկան էսթետիկ վիրաբուժության ամենաբարդ ոլորտներից է։ Այն իրականացվում է երկու ձևով: Առաջին դեպքում փոքրիկ «անդրադարձ» է կատարվում նախկին արդյունքին։ Այսինքն՝ հնարավոր է՝ հաճախորդը գոհ է քթի ընդհանուր տեսքից, սակայն ցանկանում է կատարել որոշ շտկումներ ( քթի մեջքին մնացած փոքր սապատ, կամ քթի ծայրի նրբացում)։ Երկրորդային ռինոպլաստիկան այս դեպքում քիչ ծավալով միջամտություն է պահանջում։ Երկրորդային ռինոպլաստիկայի երկրորդ տարբերակի դեպքում կատարելագործվում է արդեն իսկ վիրահատված քիթը։ Անհաջող ռինոպլաստիկան ամենադաժան փորձառություններից մեկն է, որ կարող է ունենալ պլաստիկ վիրաբուժության դիմած պացիենտը։ Ռինոպլաստիկայի դիմած հաճախորդները սովորաբար տարիներ շարունակ մտածում են նախքան վիրահատություն անելը։ Եթե արդյունքում ստացված քիթը նախկինից ավելի վատն է լինում, ապա խորը հիասթափություն է սպասվում։ Ինքնագնահատականն ու վստահությունը կարող են ազդել մարդու հասարակական գործունեության վրա։ Մեր կլինիկայում անձնական ըմբռնումով են մոտենում էմոցիոնալ մտահոգությանն ու հոգեբանական նախապատրաստվածությանը։ Բացի այդ, բժիշկ Դանիելյանն իր բուժանձնակազմով ապահովում է ժամանակակից բուժսարքավորումներ, նուրբ տեխնիկայի կիրառում, ցուցաբերում է անհատական մոտեցում և խնամք։
Գինը Ցուցակ
# | Վիրահատություններ | Գումարը (դրամ) |
---|---|---|
1 | Առաջնային ռինոպլաստիկա | 400 000 - 980 000 |
2 | Երկրորդային ռինոպլաստիկա | 980 000- 1 800 000 |
Որո՞նք են անհաջող ռինոպլաստիկայի պատճառները
Անհաջող ռինոպլաստիկայի մի քանի պատճառներ կան։ Այնուամենայնիվ, ամենատարածված պատճառը վիրահատության ընթացքում թույլ տրված տեխնիկական սխալներն են։ Վիրաբուժական փորձառությունը, նախավիրահատական պլանավորումը, մանրակրկտորեն ընտրված վիրաբուժական տեխնիկան արդյունավետ ռինոպլաստիկայի էական նախապայմանն են։ Ոչ ճիշտ կտրվածքները, քթոսկրի, աճառի և քթի ծայրի աճառների անզգույշ հեռացումը, որոնք ուղեկցվում են անհաջող կառուցողական աշխատանքով, հանգեցնում են անբնական տեսքի։ Կոսմետիկ միջամտությունների աճին զուգընթաց մեծանում է նաև ռինոպլաստիկայի պահանջարկը։ Թերևս շատ վիրաբույժներ են կատարում ողջ մարմնի պլաստիկ վիրահատություններ, մինչդեռ քչերն են մասնագիտացված քթի և դեմքի ոլորտում։ Տարեկան 5-10 քթի վիրահատություն կատարող պլաստիկ վիրաբույժը չի կարող համարվել ռինոպլաստիկայի լավագույն մասնագետ։ Նա չի կարող ունենալ բավարար փորձ և վերապատրաստումներ՝ ռինոպլաստիկայի իրականացման համար։ Միևնույն ժամանակ՝ ռինոպլաստիկայի «սպառողի» մոտ քթի էսթետիկայի վերաբերյալ զարգացել են ավելի բարդ ընկալումներ։ Վիրահատական վատ արդյունքներն ու մեծ ակնկալիքներն էլ արդյունքն են այսօր իրականացվող երկրորդային ռինոպլաստիկայի քանակի աճի:
Ռինոպլաստիկան ամենաբարդ պլաստիկ միջամտություններից մեկն է։ Քթի վնասվածքի վերականգնումը կարող է և՛ տեխնիկական և՛ գեղագիտական տեսանկյունից վիճարկելի լինել։ Հաճախ քթի աճառները հեռացվում են, և քթի կարկասը փոխարինվում է շարակցական հյուսվածքով: Արդյունքում մնացած աճառները հաճախ դառնում են տգեղ ու տձև։ Քթի կառուցվածքը պետք է վերստեղծվի աճառային տրանսպլանտների օգնությամբ՝ չվիրահատաված քթի հիմքին նմանվելու համար։ Այս վերականգնումը պետք է լինի հստակ և եռաչափ, որի արդյունքում կստանանք դեմքի առանձնահատկություններն ընդգծող գեղեցիկ քիթ։ Սպիացած և փոփոխված հյուսվածքները խնամքով հետ են տեղադրվում՝ վերակառուցելով քթի նոր հենքը։ Վերականգնվում է նախկին վիրահատությունից խեղված մաշկը և սպիացած փափուկ հյուսվածքները: Կառուցվածքը պետք է բավականաչափ ամուր լինի՝ դիմակայելու սպիերի ձևավորմանը, որոնք երբեմն մնում են նախկին վիրահատության վերականգնման փուլում։ Քթի ֆունկցիան՝ այն է՝ շնչառությունը, պետք է պահպանվի, շատ դեպքերում նաև վերականգնվի՝ ամրացնելով քթի կառուցվածքը, որն էլ պատասխանատու է քթուղիները բաց պահելու համար։
Հաճախ տրվող հարցեր։ Կրկնակի Ռինոպլաստիկա