Մաշկի և փափուկ հյուսվածքային ծրար կրկնակի ռինոպլաստիկայի ժամանակ

Մաշկի և փափուկ հյուսվածքային ծրարը քթի անատոմիական կարևոր մասն է և դրա նշանակության կարևորությունը գիտակցելը կրկնակի ռինոպլաստիկայի ժամանակ առաջնային պայման է։ Հաճախ մաշկը և փափուկ հյուսվածքներն ամուր սերտաճած են լինում հենթի մնացորդին` սպիական հյուսվածքով։ Այս սպիական հյուսվածքը կարող է փոխարինվել նախնական փուլում ստացված աճառով։ Շերտազատումը պետք է այնքան զգուշորեն արվի, որպեսզի մաշկը չվնասվի։ Բացի այդ, առաջնային և երկրորդային ռինոպլաստիկայի հիմնական տարբերություններից է քթի փափուկ հյուսվածքների ինտենսիվ բորբոքային ռեակցիան, որն առաջանում է երկրորդային վիրահատությունից հետո։ Եթե առաջնային ռինոպլաստիկայից հետո քթի փափուկ հյուսվածքների բորբոքային ռեակցիան լինում է մեղմ, ապա երկրորդային ռինոպլաստիկայից հետո քթի փափուկ հյուսվածքների ռեակցիան կարող է տարբեր կերպ դրսևորվել։ Այս ռեակցիայի հաճախականությունը պայմանավորված է վիրահատական միջամտությունների քանակով և կարող է վնասել գեղեցիկ արդյունքը։ Փափուկ հյուսվածքների բորբոքումը հնարավորինս բացառելու համար խիստ կարևոր է, որպեսզի միջամտությունն իրականացվի բծախնդրությամբ և հյուսվածքների մինիմալ վնասումով։