Երկրորդային ռինոպլաստիկա. հավակնորդները
Երկրորդային ռինոպլաստիկայի (կրկնակի ռինոպլաստիկա) հավակնորդներն են առաջնային ռինոպլաստիկայի արդյունքներից դժգոհ անձինք։ Այս վիրահատական միջամտությանը դիմելու համար նախորդ վիրահատությունից պետք է անցնի առնվազն մեկ-երկու տարի։ Չնայած այն հանգամանքին, որ պացիենտը կարող է ստիպված լինել ավելի վաղ դիմելու՝ համբերությունն այս դեպքում իսկական սխրանք է։
Երկրորդային ռինոպլաստիկա անցնելու որոշումը կարևոր ու անձնական քայլ է, սակայն պետք է խորհրդակցել բժշկի և ընտանիքի անդամների հետ։ Առաջնային ռինոպլաստիկայի անհաջող արդյունքից տառապող պացիենտները քթի արտաքին տեսքի պատճառով իրենց անլիարժեք և անվստահ են զգում։ Երկրորդային ռինոպլաստիկայի դիմող պացիենտների համար արդյունքը կարող է կենսական փոփոխություն լինել։
Չնայած այն հանգամանքին, որ նորագույն տեխնիկայով իրականացվող երկրորդային ռինոպլաստիկայի արդյունքներն առավել դրական են, այնուամենայնիվ, կան սահմանափակումներ։ Կարևոր է, որ պացիենտը հասկանա, թե ինչ կարող է լինել այս միջամտության արդյունքում։ Ուստի, պացիենտ-բժիշկ հաղորդակցությունը պետք է լինի պարզ ու հստակ։ Այս դեպքում քթի մոդելավորման կիրառումը պացիենտի հետ հաղորդակցության կարևոր միջոցներից է։
Կրկնակի ռինոպլաստիկա անցած պացիենտների մեծ մասը վայելում է իր քթի բարելավված տեսքն ու եզրագծերը, այնինչ, հարկ է հիշել, որ մարդկային բոլոր գործողությունների պես վիրահատությունը ևս անթերի երևույթ չէ։
Հայաստանում երկրորդային ռինոպլաստիկայի ասպարեզում որակավորված վիրաբույժը կարող է հասնել քթի գեղեցիկ տեսքի, սակայն որոշ դեպքերում կարող է արդյունքը գերազանց չլինել։
Պացիենտը պետք է պատրաստ լինի գիտակցելու, որ երբեմն կրկնակի ռինոպլաստիկայի վերջնական արդյունքը լինելու է ոչ թե գերազանցությունը, այլ բարելավումը։