Հեշտոցի երիտասարդացումը Հայաստանում

Հեշտոցի երիտասարդացումը կոսմետիկական վիրաբուժական ձգում է։ Շատ կանանց նկատվում է հեշտոցի մկանների որոշակի թուլություն 2-3 ծննդաբերությունից հետո։ Այն դառնում է եռանկյունի, երբ նախկինում ուղղահայաց էր։ Որոշ կանայք նշում են, որ իրենք սեռական հարաբերությունների ժամանակ չեն զգում առաձգականություն և անհանգստանում են, որ դա կարող է զգալ նաև իրենց զուգընկերը։
Հաճախ ասում են, որ հեշտոցային մկանները լայնանում են։ Այդուհանդերձ, հեշտոցի պատի մկանները տեղակայված են երկայնակի (վերև-ներքև), այլ ոչ թե շրջանով։ Իրականում ձգվում է հեշտոցի շուրջը գտնվող  թելքավոր հյուսվածքը։
Շեքը հաճախ վնասվում է ծննդաբերության պատռվածքներից։ Փոքրացված շեքը ծառայում է հեշտոցի ամուր հենք և նեղացնում է այն։
Կեգելի վարժությունները կոնքի հատակի մկանների համար օգտակար կլինեն անզսպության հետ խնդիրների դեպքում կամ պրոլապսի կանխման համար, բայց վարժությունները չեն նեղացնում հեշտոցը։ Պատերը կարող են այնքան թուլացած լինել, որ հնարավոր է միզապարկի իջեցման ռիսկ կամ ուղիղ աղիքի պրոլապս (արտանկում) դեպի հեշտոց։  
Համարվում է, որ կնոջ մոտ օրգազմի ազդակները 95%-ով ծնվում են ուղեղում և 5%-ով ծլիկի շրջանում։ Մի կողմից կարելի է հասկանալ, որ լայնացած հեշտոցը չի ստանում այդ ազդակները, մյուս կողմից կարելի է համարել, որ դրա պատճառը շատ «փոքր» առնանդամն է։ Եվ այն անհանգստությունը, որ զուգընկերը չի ստանում նույն բավարարվածությունը սեռական հարաբերությունից, միշտ չէ, որ անհիմն է։ Բայց և պարզվում է, որ ընդհանուր առմամբ փոքր առնանդամ ունեցող տղամարդիկ սեռական հարաբերություններից ստանում են նույն հաճույքը։ Այնուամենայնիվ, ինչպես բոլոր կոսմետիկ միջամտությունները, այս միջամտությունը ևս իրականացվում է հարմարավետության և ինքնավստահության բարձրացման համար։ 

Հեշտոցի երիտասարդացման պրոցեդուրան

Արզնի Էսթետիկա կլինիկայի պլաստիկ վիրաբույժները գինեկոլոգների հետ համատեղ իրականացնում են պրոցեդուրաներ երակային ցավազրկման և տեղային անզգայացման համադրությամբ։ Բարեբախտաբար, պրոցեդուրան ցավոտ չէ։ Ամբողջ պրոցեդուրան տևում է 1 ժամ, որից հետո անհրաժեշտ է մնալ կլինիկայում ևս 3-4 ժամ։
Մաշկը հեռացվում է հետին պատից և հեշտոցի բացվածքից։ Կտրվածքը փակվում է՝ կիրառելով ներծծվող կարեր։ Շարժական կամ լուծվող փաթեթը պրոցեդուրայից հետո տեղադրվում է ներսում։
Սրան զուգահեռ պացիենտն ունի այլ վիրահատություններ կատարելու հնարավորություն, ինչպիսիք են մեծ և փոքր սեռական շուրթերի փոքրացումը, սեռական շուրթերի ծավալի մեծացում ֆիլլերների օգնությամբ կամ G-կետի մեծացումը։

Լրացուցիչ տեղեկությունների կամ խորհրդատվության գրանցման համար կարող եք կապ հաստատել մեզ հետ (010) 20․59․90 հեռախոսահամարով։

 

Կարդալ նաև՝