Կլինիկա

   

«Արզնի էսթետիկա» կլինիկան գտնվում է ՀՀ Կոտայքի մարզի Արզնի առողջարանային գյուղում։ Կլինիկայի շենքը կառուցվել է 1932թ-ին։ Այն ի սկզբանե եղել է առողջարան, բայց Խորհրդային Միության փլուզումից հետո ճարտարապետական արժեք ներկայացնող շենքը մատնվել է անգործության ու կորցրել իր ֆունկցիոնալությունը։
«Արզնի էսթետիկա» վիրաբուժական կենտրոնը առողջարանին երկրորդ կյանք տվեց և 2015թ-ի սեպտեմբերի մեկից կրկին բացեց դռներն առավել կատարյալ, հարմարավետ ու շքեղ տեսքով, և ամենակարևորը՝ էկոլոգիական միջավայրով։ Շենքի վերականգնման համար օգտագործվել են հիմնականում բնական նյութեր՝ քար, փայտ, ապակի։ Կլինիկայի բակում ասֆալտի փոխարեն տուֆ է։ Կոմունալ հոգսերը լուծվում են անձրևաջրերով։ Տաք ջուրն ու էլեկտրաէներգիան ստանում են արևից։ Կլինիկայում գործում է օդազտման համակարգ, որը ներսում ապահովում է գերմաքուր օդ, վիրահատական դաշտի ստերիլություն։
Ներհիվանդանոցային վարակները հնարավորինս բացառելու համար վիրահատական գործիքները, աքսեսուարները միանգամյա օգտագործման են, ծորակները՝ սենսորային, բժշկական պարագաներն ու դեղորայքը՝ որակյալ, ինչի շնորհիվ հետվիրահատական փսխումների, աչքերի շուրջ կապտուկների հավանականությունը հասցվում է նվազագույնի։ Հետվիրահատական խնամքն ու բարդությունների կանխարգելումը կատարվում են ԱՄՆ պլաստիկ վիրաբուժության և ԱՄՆ քույրական ասոցիացիաների արձանագրության պահանջներին համապատասխան։


Ինչո՞ւ էկո կլինիկա

1. Կլինիկայի շենքը դեռևս 1932թ-ի շինություն է՝ կառուցված բնական ֆելզիտից և կրաքարից։ Ֆելզիտը ամենացածր ճառագայթային ֆոն ունեցող քարն է։ Շենքի վերակառուցման ժամանակ մենք պահպանել ենք պատերը՝ օգտագործելով բնական նյութեր՝ նվազագույնի հասցնելով բետոնի և սինթետիկ պոլիմերի կիրառումը։

2. Պատերի ու առաստաղների առանձնացման համար օգտագործված նյութերն ու ներկերը պատրաստված են բնական բաղադրիչներից, չունեն յուրահատուկ հոտ և անվտանգ են առողջության համար։

3. Սպիտակեղենն ու սրբիչները պատրաստված են բամբակե գործվածքից՝ չափազանց քիչ քանակությամբ սինթետիկ մանրաթելերով՝ վերջինիս ամրություն ապահովելու համար։ Ամբողջը բարձրորակ հիպոալերգեն նյութերով ախտահանվում և լվացում է կլինիկայի լվացքատանը։

4. Կենցաղում օգտագործվող տաք ջրի և ջեռուցման 100% -ը, ինչպես նաև լուսավորման համակարգերի համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի 80% -ն ապահովվում է արևից ստացված էներգիայով։

5. Լուսավորման համակարգի համար օգտագործում ենք լուսային դիոդներ (LED), որոնք 10 անգամ խնայում են էներգիա և ծառայում մինչև 10 տարի։

6. Մենք հրաժարվեցինք ասֆալտի կիրառումից։ Կլինիկայի տարածքում մեքենաների և հետիոտնի համար նախատեսված ճանապարհը պատված է բնական քարով։

7. Տանիքից և մայթերից անձրևաջրերը հավաքվում, մաքրվում և օգտագործվում են կանաչ տարածքների ոռոգման համար։

8. Կլինիկայի տարածքում տնկել ենք շուրջ 500 ծառ՝ դրանով մեր ներդրումն ունենալով ջերմոցային էֆեկտի դեմ պայքարում։

9. Բժշկական համալիրում պացիենտին տրվող սննդամթերքը ձեռք է բերվում տեղական մատակարարներից և ֆերմերներից։ Նախապատվությունը տալիս ենք նրանց, ովքեր սննդի մշակման ոլորտում չեն օգտագործում քիմիական նյութեր և թունաքիմիկատներ։