Անձնակազմ

Տեղեկություն
Պլաստիկ վիրաբույժ

Բժիշկ Դանիելյան Կարեն Վանցետի՝ Հայաստանում պլաստիկ վիրաբուժության առաջադեմ մասնագետներից մեկը Ավելին, ով մասնագիտացած է ոչ միայն ռինոպլաստիկայի (քթի վիրահատություն) ոլորտում, այլև դեմքի և գլխի շրջանի (դեմքի ձգում, կոպերի պլաստիկա, կզակի և լոշտակության շտկում), որովայնի առաջային պատի (աբդոմինոպլաստիկա), կրծքագեղձի շրջանի (մեծացում, ձգում, փոքրացում), ինչպես նաև մարմնի կոնտուրային պլաստիկայի վիրահատություններում՝ սեփական ճարպի և ցողունային բջիջների կոմպլեքսների օգտագործմամբ:
Բժիշկ Կարեն Դանիելյանն առաջնորդվում է պլաստիկ վիրաբուժության արվեստով, մարդկանց գեղեցկություն և առողջություն պարգևելու գաղափարախոսությամբ: Բազմամյա փորձի ու մեծ գիտելիքների շնորհիվ  նա վաստակել է այցելուների վստահությունը։ Նրա օգնությանն են դիմում հիվանդներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Եվրոպայի և Հարավային Ամերիկայի երկրներից, Իրանից, Վրաստանից, Թուրքիայից, մոտակա և հեռավոր արտասահմանից:
Օգտագործելով վիրահատական միջամտության հատուկ խնայող տեխնիկա, ժամանակակից սարքավորումներ և տիտանի խառնուրդով նուրբ գործիքներ՝ բժիշկ Դանիելյանն իր բժշկական անձնակազմի հետ միասին հասնում է հիվանդների շուտափույթ լավացմանը և կարճ ժամանակահատվածում ակտիվ գործունեության վերադարձմանը: Միևնույն ժամանակ հիվանդը ստանում է ցանկալի արդյունք:
Կարեն Դանիելյանը վիրահատությունների մեծամասնությունը կատարում է ընդհանուր անզգայացմամբ: Բժիշկ-անեսթեզիոլոգների բարձր պրոֆեսիոնալիզմի և որակյալ դեղամիջոցների օգտագործման շնորհիվ՝ հիվանդներին թույլատրվում է հաջորդ օրն իսկ դուրս գրվել:
Սկսած 2002 թվականից՝ Կարեն Դանիելյանի նախաձեռնությամբ և  անմիջական մասնակցությամբ անցկացվում է «Ամենահայկական Քիթ» մրցույթը, որի շրջանակներում վիրահատվել են 5000-ից ավելի պացիենտներ: Մրցույթը զեղչով ու անվճար վիրահատվելու հիանալի հնարավորություն է տալիս:
Բացի հիվանդանոցային գործունեությունից, բժիշկ Դանիելյանը նաև դասավանդում է Երևանի բժշկական համալսարանում՝ Վերականգնողական պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնում: Բժիշկ Դանիելյանի ղեկավարությամբ մեկ սերունդ չէ, որ բարեհաջող ավարտել է օրդինատուրան, և ներկայումս նրանցից շատերն ունեն իրենց անձնական պրակտիկան և բարեհաջող վիրահատություններ են կատարում:
Բժիշկ Դանիելյանը Վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների ասոցիացիայի հիմնադիրներից է, ինչպես նաև ասոցիացիայի տնօրենների խորհրդի անդամ: Հանդիսանում է բազմաթիվ միջազգային ասոցիացիաների իրական անդամ, ինչպիսիք են Վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության եվրոպական միությունը (ESPRAS), Վերականգնողական և էսթետիկ պլաստիկ վիրաբուժության միջազգային կոնֆեդերացիան (IPRAS), Էսթետիկ վիրաբուժության եվրոպական ասոցիացիան (ASSECE): Հանդիսանում է նաև Ուկրաինայի էսթետիկ պլաստիկ վիրաբույժների միության /ՈւԷՊՎՄ/ պատվավոր անդամ:
Բժիշկ Դանիելյանն իր գործունեությունը ծառայեցնում է նաև բարեգործությանը՝ անվճար վիրահատելով դեմքի և վերջույթների բնածին արատներ ունեցող երեխաներին (շուրթի, քիմքի ճեղքվածք, սինդակտիլիա, պոլիդակտիլիա և այլն): Համագործակցելով ԱՄՆ-ի առաջադեմ մասնագետների հետ՝ բազմիցս վիրահատել է մանկատների և գիշերօթիկ դպրոցների սաներին, Արցախի և Աբխազիայի պատերազմների վիրավորներին և հաշմանդամներին, Հայաստանում ավերիչ երկրաշարժից տուժածներին:
Բժիշկ Դանիելյանը վստահ է, որ լավ արդյունք ստանալու համար պետք է անընդհատ կատարելագործվել: Նա մշտապես մասնակցում է միջազգային սիմպոզիումների և կոնֆերանսների: 1998թ-ին նա հետխորհրդային շրջանի երկրների բժիշկներից առաջիններից էր, ով պաշտոնապես հրավիրված էր պլաստիկ վիրաբուժության ասպարեզում տարվա ամենանշանակալի իրադարձությանը՝ հանդես գալով զեկույցով ու ներկայացնելով Հայաստանը: Տարբեր բժշկական հրատարակություններում ունի բազմաթիվ տպագրված աշխատանքներ:
Ներկայումս Բժիշկ Դանիելյանը հատուկ հետաքրքրված է մաշկի երիտասարդացման ու տարիքային և վնասվածքներից հետո վերականգնման հետազոտությամբ՝ ցողունային բջիջների և սեփական ճարպի փոխպատվաստման եղանակով:
Ի վերջո, բժշկի համար չկա ավելի կարևոր բան, քան ունենալ առողջ, արդյունքներից գոհ և շնորհակալ պացիենտներ, հնարավոր է այնպիսիք, ինչպիսիք դուք եք:
Ահա բժիշկ Դանիելյանի և իր անձնակազմի կողմից իրականացվող վիրահատությունների և միջամտությունների ցանկը, ինչպես նաև մինչվիրահատական և հետվիրահատական նկարները:  Խորհրդատվության գրանցման համար զանգահարեք կամ ուղարկեք Ձեր հարցերը մեր էլեկտրոնային փոստին: Դա կարող է լինել Ձեր կյանքի ամենակարևոր և նշանակալի որոշումը:

Արթուր Սալիբյան
Պլաստիկ վիրաբույժ
բժշկական գիտությունների թեկնածու
Տեղեկատվությունը հասանելի է անգլերեն լեզվով
Կարեն Մկրտչյան
Պլաստիկ վիրաբույժ
Տեղեկություն
Կարեն Կառլենի Մկրտչյան․ Պլաստիկ վիրաբուժության ավելի քան քսանամյա փորձառու մասնագետ։ Ավելին1993 թ-ին ընդունվել է Հայաստանի բժշկական ինստիտուտ՝ «Բուժական գործ» ֆակուլտետ։ 1995 թ-ին ուսումնական պրակտիկան անցել է Էրեբունի ԲԿ-ում։ 1998 թ-ին զորակոչվել է զինվորական ծառայության ՀՀ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժության բաժանմունք՝ որպես բժշկի օգնական։ 2003 թ-ին համալսարանն ավարտելուց հետո կլինիկական արդինատուրան անցել է ՀՀ Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտում։ 2007 թ-ին Պլաստիկ և վերականգնողական վիրաբուժություն մասնագիտությամբ ավարտել է արդինատուրան և ընդունվել Երևանի ԲԿ-ի Պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության բաժանմունք՝ որպես բաժանմունքի վարիչ։ 2011 թ-ին ընդունվել է Մոսկվայի «Դռուժբա Նառոդով» ինստիտուտի ասպիրանտուրա։ Ավարտելուց հետո դարձել է Ռուսաստանի Դաշնության կողմից հավաստագրված պլաստիկ վիրաբույժ։ Ունի ՌԴ Առողջապահության և սոցիալական զարգացման պետական վերահսկողության մարմնի կողմից տրամադրված պլաստիկ վիրաբույժի հավաստագիր։ Աշխատել է Մոսկվայի մի շարք հայտնի կլինիկաներում՝ 2010 թ. Շարմ կլինիկա՝ պլաստիկ վիրաբույժ 2011 թ. «Լազեր Վիտա» Լազերային ինովացիոն կլինիկա՝ պլաստիկ վիրաբույժ-խորհրդատու 2013 թ. Ամորիա պլաստիկ վիրաբուժության կլինիկա՝ պլաստիկ վիրաբույժ 2016 թ-ից առ այսօր աշխատում է «Արզնի Էսթետիկա»վիրաբուժության կենտրոնում որպես պլաստիկ վիրաբույժ՝ շարունակելով համագործակցությունը վերոնշյալ և այլ կլինիկաների հետ։
Մանվել Թեմուրյան
Պլաստիկ վիրաբույժ
Տեղեկություն
Մանվել Սեյրանի Թեմուրյանը ծնվել է 16.04.1979թ․։ 1997-1999թթ. ծառայել է ՀՀ և Արցախի զինված ուժերում: 1999-2005թթ ուսանել է Մխիթար Հերացու անվան Ավելին ԵՊԲՀ-ում, ավարտելով ընդհանուր բժշկություն բաժինը։ 2005-2009թթ կլինիկական օրդինատուրան անցել է ՀՀ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում, մասնագիտացել է << Քանաքեռ-Զեյթուն >> բժշկական կենտրոնում` որպես պլաստիկ վիրաբույժ ։ Բժիշկ Թեմուրյանը մասնագիտացված է իրականացնել դեմքի և գլխի շրջանում`ռինոսեպտոպլաստիկա, դեմքի ձգում, կզակի և լոշտակության շտկում, կոպերի պլաստիկա, մարմնի շրջանում` կրծքագեղձերի մեծացում, փոքրացում, ձգում,աբդոմինոպլաստիկա վիրահատություններ ։ Անցել է կատարելագործման դասընթաց << Քթի պլաստիկայի բաց և փակ եղանակները, առաջնային և երկրորդային ռինոպլաստիկա>> թեմայով 10․04․2017թ։ Մասնակցել է 06.06 2017թ. միջազգային գիտաժողովի՝ << Բուժման ռեգեներատիվ մեթոդները պլաստիկ վիրաբուժությունում և դերմատոկոսմետոլոգիայում>> խորագրով։ 2013թ-ից աշխատում է Rhino Center պլաստիկ վիրաբուժության կենտրոնում, զուգահեռ` 2016թ-ից մինչ օրս, աշխատում է Arzni Aesthetica Surgicenter & Medspa կենտրոնում, որպես պլաստիկ վիրաբույժ ։ Բժիշկ Թեմուրյանը ունենում է պացիենտներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։
Մարինե Հովհաննիսյան
Պլաստիկ վիրաբույժ
Տեղեկություն
  • Հովհաննիսյան Մարինե Աշոտի․ծնվել է 10.08.1989թ․։
Ավելին
  • 2006 թ-ին ընդունվել է Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ «Ընդհանուր բժշկություն» ֆակուլտետ։ 2009,2010թ-ին ուսումնական պրակտիկան անցել է Ռուբիկ Հարությունյանի անվան բովյանի ԲԿ-ում։ 2011 թ-ին ավարտել է համալսարանի «Ընդհանուր բժշկություն» ֆակուլտետի բակալավրիատը։ 2011-2013թթ․ ուսանել է Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ «Ընդհանուր բժշկություն» ֆակուլտետի մագիստրատուրայում։
  • Ավարտելով համալսարանը, 2013-2017թթ․-ին կլինիկական օրդինատուրան անցել է Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ-ում, նեղ մասնագիտացումը ստացել է «Քանաքեռ-Զեյթուն» և «Arzni Aesthetica Surgicenter & Medspa» բժշկական կենտրոններում, որպես պլաստիկ վիրաբույժ։
  • 2015թ-ից մինչ օրս, աշխատում է Arzni Aesthetica Surgicenter & Medspa կենտրոնում, որպես պլաստիկ վիրաբույժ։
  • Բժիշկ Հովհաննիսյանը մասնակցել է 12.07.2014թ․«Կոլլոստ կոլլագենային կոմպլեքսի կիրառումը դերմատոկոսմետոլոգիայում» մաստեր-կլասսին։
  • 20․10․2014թ․-ին մասնակցել է «OMI visiting professorship in oncology» գիտաժողովին որն իրականացվել է Memorial Sloan Kettering քաղցկեղի կենտրոնի Cornell համալսարանի կազմակերպությամբ։
  • 28-30․10․2015թ․-ին մասնակցել է «Պլաստիկ Ռեկոնստրուկտիվ Էսթետիկ Վիրաբուժություն և Դերմատոկոսմետոլոգիա» 5-րդ միջազգային գիտաժողովին։
  • 2015,2016թթ․-ին մասնակցել է HYALUAL պրեպարատների կիրառմամբ «Ռեդերմալիզացիա․ինչպես է դա աշխատում» և «Լիմֆոդրենաժ ու Լիֆթինգ։ Ծերացման դեֆորմցիոն-այտուցային տիպի շտկման հեղինակային մեթոդները» գիտա-պրակտիկ սեմինարին։
  • 02․02․2016թ․ մասնակցել է LG Life Sciences YVOIRE «բիոռեվիտալիզացիա, դերմալ ֆիլլերներ, ծավալի հաղորդում, կոնտուրինգ» թրեյնինգ, մաստեր-կլասսին։
  • 06.06 2017թ. Մասնակցել է «Բուժման ռեգեներատիվ մեթոդները պլաստիկ վիրաբուժությունում և դերմատոկոսմետոլոգիայում» միջազգային գիտաժողովին։
  • Բժիշկ Հովհաննիսյանը մասնագիտացված է իրականացնել դեմքի և գլխի շրջանների ռեկոնստորկտիվ-էսթետիկ վիրահատություններ՝ ռինոսեպտոպլաստիկա, դեմքի-պարանոցի ձգում, կրկնակկզակի շտկում, դեմքի լիպոֆիլինգ, կոպերի պլաստիկա, լոշտակության շտկում։
  • Մարմնի շրջանում իրականացնում է լիպոսակցիա, լիպոֆիլինգ, աբդոմինոպլաստիկա, կրծքագեղձերի ձգում,մեծացում - փոքրացում վիրահատություններ։
  • Հմտացած է կատարել ինյեկցիոն, երիտասարդացնող, դեմքի կոնտուրային պլաստիկա։.
  • In 2019 received her qualification as a licensed anesthesiology and reanimation nurse.
Արսեն Կարապետի Մանուկյան
Դիմածնոտային վիրաբույժ, իմպլանտոլոգ և վիրաբույժ ստոմատոլոգ
  • 2021թ-ից առ այսօր ՀՀ ԱԱԻ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոն, ասիստենտ, դիմածնոտային վիրաբույժ: 2021թ.-ին ստացել է դիմածնոտային վիրաբույժի որակավորում:
Ավելին
  • 2018 – առ այսօր։ «Արզնի Էսթետիկա» պլաստիկ վիրաբուժության կենտրոն, դիմածնոտային վիրաբույժ
  • 2006 – 2018։ «Իզմիրլյան» ԲԿ, Քիթ-կոկորդ-ականջ բաժանմունք, դիմածնոտային վիրաբույժ
  • 2005 – 2006: N 8 բուժմիավորում, պլաստիկ և միկրովիրաբուժական բաժանմունք, դիմածնոտային վիրաբույժ, Երևան
  • 1999 – 2005։ «Սուրբ Ներսես Մեծ» ԲԿ, պլաստիկ և միկրովիրաբուժական բաժանմունք, դիմածնոտային վիրաբույժ
  • 1998 – 2000: Առողջապահության ազգային ինստիտուտ, պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժության ամբիոն
  • 1994 - 1998: ԵՊԲՀ-ի դիմածնոտային վիրաբուժության և վիրաբուժական ստոմատոլոգիայի ամբիոն, ասիստենտ
  • 1993 - 1994: Մասնագիտացում ԵՊԲՀ-ի դիմածնոտային վիրաբուժության և վիրաբուժական ստոմատոլոգիայի ամբիոն (համար 8-րդ բուժմիավորում, Երևան, Հայաստան)
  • 1987 - 1993: Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ, Երևան, Հայաստան Ստոմատոլոգիական ֆակուլտետ
Քոչինյան Դիանա Արմենի
Պլաստիկ և միկրովիրաբույժ

Մ. Հերացու անվան Պետական Բժշկական համալսարան

Ավելին
  • 2010-2015թթ Բժշկագիտության բակալավրի աստիճան “բուժական գործ” մասնագիտությամբ
  • 2015-2017թթ Բժշկագիտության մագիստրոսի աստիճան
  • ՀՀ պետական կառավարման ակադեմիա

  • 2015-2018թթ Կառավարման հոգեբանություն մագիստրոսի աստիճան
  • Մ. Հերացու անվան Պետական Բժշկական համալսարան

  • 2017-2021թթ Պլաստիկ և միկրովիրաբուժության կլինիկական օրդինատուրա Ձեռքբերումներ
  • 26-28 October 2019 XII INTERNATIONAL CONGRESS OF ARMENIAN ASSOCIATION OF PLASTIC RECONSTRUCTIVE AND AESTHETIC SURGEONS & INTERNATIONAL PLASTIC SURGRERY MEETING AND LIVE SURGERY COURSE
  • 2021թ Մայիսի 21-23 - ՀԱՅԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԱԼՅԱՆՍ Բժշկական փորձի ամփոփումը 2020թ.-ի «Արցախյան պատերազմում» գիտաժողով
  • 2021թ Մայիսի 1-2 "Սրունքթաթային հոդ և ոտնաթաթ" թեմայով գիտագործնական կոնֆերանս
  • 2022թ Մարտի 31 - Ապրիլի 1 -"Ստորին վերջույթի վերականգնողական միկրովիրաբուժություն" գիտագործնական սեմինար
  • 2022թ Դեկտեմբերի 21-22 - Professional Course on Aptos
Մուրադյան Հայկազ Արմենի
Անեսթեզիոլոգ
Տեղեկություն
2020թ․ հունիս - մինչ օրս Անեսթեզիոլոգ -"Արզնի Էսթետիկա" պլաստիկ վիրաբուժության կենտրոն Ավելին

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

  • 2019թ. - մինչ օրս Անէսթեզիոլոգ - Մեդլայն'' ԲԿ կատարելության։
  • 2019թ. - մինչ օրս ԵՊԲՀ ''Անէսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի'' ամբիոնի հրավիրված դասախոս
  • 2016թ. – մինչ օրս Հերթապահ անէսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ - ''Նորք-Մարաշ'' ԲԿ
  • 2015 – 2017թթ. Հերթապահ անէսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ - ԵՊԲՀ ''Հերացի'' թիվ 1 համալսարանական կլինիկա
  • 2014 – 2017թթ. Հերթապահ անէսթեզիոլոգ – ''Արթմեդ'' ԲԿ
  • 2010 – 2012թթ. Զորամասի բուժկետի բժիշկ- ԼՂՀ պաշտպանության բանակ
  • 2009 – 2010թթ. Բժիշկ-ինտերն - ԵՊԲՀ ''Հերացի'' թիվ 1 համալսարանական կլինիկա

  • ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

  • 2013 – 2016թթ. Կլինիկական օրդինատուրա ''Անէսթեզիոլոգիա և ինտենսիվ թերապիա'' մասնագիտությամբ - ԵՊԲՀ ''Հերացի'' թիվ 1 համալսարանական կլինիկա
  • 2009 – 2010թթ. Ինտերնատուրա - ԵՊԲՀ ''Հերացի'' թիվ 1 համալսարանական կլինիկա
  • 2003 – 2009թթ. Բուժական գործ – ԵՊԲՀ
  • 1993 – 2003թթ. Երևանի ''Վ. Վաղարշյան'' թիվ 80 միջնակարգ դպրոց

  • ԼԵԶՈՒՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ

  • Ռուսերեն – C2
  • Անգլերեն – B1
  • Աննա Աբրահամյան
    Մաշկաբան - կոսմետոլոգ
    Տեղեկություն
    Արեւիկ Աֆյան
    Անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի բուժքույր
    Տեղեկություն

    2009 թ. ավարտել է Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջը:

    2015թ. ավարտել է Երևանի պետական մանկավարժական համալսարանը:

    Ավելին

    2009թ.-ից մինչ օրս աշխատում է Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում որպես ՎԹԲ բուժքույր:

    2015թ.-ից մինչ օրս աշխատում է Արզնի էսթետիկա Վիրաբուժոյթյան Կենտրոնում որպես անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքի բուժքույր:

    2019թ.-ին ստացել է անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բուժքրոջ որակավորում:

    Նունիկ Սարգսյան
    Վիրահատարանի Բուժքույր
    Տեղեկություն

    Նունիկ Սարգսյանի աշխատանքային փորձը որպես գրանցված բուժքույր ավելի է քան 20 տարի:

    1997 թ. ավարտել է Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջը:

    Ավելին

    1999-2004թթ. աշխատել է Սուրբ Ներսես Մեծ բժշկական կենտրոնի վնասվածքաբանության բաժանմունքում որպես հերթապահ բուժքույր:

    2004-2015թթ. աշխատել է Քանաքեռ- Զեյթուն բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության բաժանմունքում որպես վիրակապարանի բուժքույր:

    2015թ.-ից աշխատում է Արզնի Էսթետիկ Վիրաբուժության կենտրոնում որպես վիրակապարանի բուժքույր, այնուհետև 2019թ.-ից որպես վիրահատարանի բուժքույր:

    2019թ.-ին ստացել է վիրահատարանի բուժքրոջ որակավորում:

    Կարապետյան Ալինա
    Ավագ բուժքույր
    1997թ ավարտել է Երևանի ԴՁ Գ․Մագիստրոսի անվան բժշկական ուսումնարանը՝ քույրական գործ մասնագիտությամբ։
    Ավելին
    • 1998-2001թթ աշխատել է «Սուրբ Ներսես Մեծ» ԲԿ-ում որպես վիրահատարանի բուժքույր։
    • 2001-2007թթ նույն կլինիկայի Պրոկտոլոգիա II բաժանմունքում որպես վիրակապարանի բուժքույր։
    • 2007–2022թթ աշխատել է «Իզմիրլյան» ԲԿ-ի Պրոկտոլոգիա II բաժանմունքում որպես ավագ բուժքույր։
    • 2022թ-ից մինչ օրս աշխատում է «Արզնի Էսթետիկա» պլաստիկ վիրաբուժության կենտրոնում որպես ավագ բուժքույր։
    Լիլիյա Մելքումյան
    Անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի բուժքույր
    • 2005թ.-ին ավարտել է Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջը:
    Ավելին
    • 2015թ.-ից աշխատում է Արզնի Էսթետիկա Վիրաբուժության Կենտրոնում որպես անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքի ասիստենտ բուժքույր, այնուհետև 2019թ.-ից որպես անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բուժքույր:
    • 2019թ.-ին ստացել է անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բուժքրոջ որակավորում:
    Աննա Խանզադյան
    Գործավար (Վիրաբուժական կլինիկա)
    Սուսան Սիմոնյան
    Գործավար (գրասենյակ Երեւանում)
    Լիլի Հարությունյան
    Գործավար (Վիրաբուժական կլինիկա)
    Սվետա Ղալեչյան
    Գործավար (Վիրաբուժական կլինիկա)