Բլեֆարոպլաստիկա ( կոպերի վիրաբուժություն )

Աչքերը կարող են թաքցնել թախիծն ու ուրախությունը, սակայն չեն կաչող թաքցնել տարիքը: Դրան օգնության է գալիս կոպերի վիրահատությունը` բլեֆարոպլաստիկան: Այս վիրահատության արդյունքում հեռացվում են կնճիռները, պարկերը և կախված հավելյալ մաշկը: Ավելորդ մաշկի, ճարպի և մկանի հեռացումը կախված է անձի տարիքից և անհատականությունից: Վիրահատության արդյունքները բավականին տպավորիչ են, դեմքը ստանում է ավելի թարմ և երիտասարդ տեսք:
Բլեֆարոպլաստիկան կարող է իրականացվել ընդհանուր անզգայացմամբ, տեղային անզգայացմամբ՝ ներերակային սեդացիայի հետ միասին կամ միայն տեղային անզգայացմամբ: Պացիենտների մեծամասնությունը գերադասում է վիրահատվել ամբուլատոր հիմունքներով՝ ներերակային սեդացիայի կիրառմամբ:

Գինը Ցուցակ

# Վիրահատություններ Գումարը (դրամ)
1 Բլեֆարոպլաստիկա (վերին) 250 000 - 450 000
2 Բլեֆարոպլաստիկա (ստորին) 300 000 - 450 000
3 Բլեֆարոպլաստիկա (վերին և ստորին) 500 000 - 800 000

Տեղային անզգայացում ներերակային սեդացիայով

Արզնի Էսթետիկա կլինիկայում պացիենտների մեծ մասը նախընտրում է վիրահատվել տեղային անզգայացմամբ և ներերակային սեդացիայով: Սա անզգայացման շատ հարմարավետ տարբերակ է, որը, ի տարբերություն ընդհանուր անզգայացման, ավելի մեղմ է և միևնույն ժամանակ՝ շատ  արդյունավետ: Այս անզգայացումը լավ տարբերակ է հանդիսանում նաև նյարդային և անհանգիստ պացիենտների համար, որոնց մոտ իրականացվում են փոքր ծավալի միջամտություններ: Սովորաբար պացիենտները քնած են լինում վիրահատության գրեթե ամբողջ ընթացքում, իսկ նրանց վիճակը վերահսկվում է անեսթեզիոլոգի կողմից:

Վերին բլեֆարոպլաստիկա

Վերին բլեֆարոպլաստիկան ցուցված է այն պացիենտներին, ովքեր ունեն թոշնած, կախված կոպեր, ինչի հետևանքով առաջանում է տեսադաշտի խաթարում, աչքերի գրգռվածություն, հոգնածություն, ինչպես նաև կոսմետիկ խնդիրներ։ Լուսնաձև մաշկի լաթը հեռացվում է կոպի եզրից քիչ վեր։ Եթե պացիենտի մոտ առկա են լինում նաև ճարպային բարձիկներ, մասնավորապես վերին կոպի միջային անկյունում, ապա այդ ճարպի մի հատվածը նույնպես կարող է հեռացվել։ Մաշկային վերքի եզրերը կարվում են նուրբ կապույտ թելերով։ Վիրահատությունը կարող է համակցվել նաև պտոզի (վերին կոպի մկանի թուլություն) վերացմամբ: Երբեմն պացիենտների մոտ կոպերի կախվածության հետ մեկտեղ կախված են լինում նաև հոնքերը: Այդ դեպքում բլեֆարոպլաստիկային զուգահեռ կատարվում է հոնքերի ձգում  էնդոսկոպիկ եղանակով։

Ստորին բլեֆարոպլաստիկա

Ստորին բլեֆարոպլաստիկա մաշկի կտրվածքով

Ստորին բլեֆարոպլաստիկայի դեպքում ստորին կոպի թարթչային եզրի ստորին մասում իրականացվում է մաշկի հորիզոնական կտրվածք, որը ձգվում է դեպի կոպի դրսային անկյուն։ Սա արվում է թոշնած ու կախված մաշկի դեպքում։ Հաճախ իրականացվում է շրջանաձև մկանի ամրացում, ինչը թույլ է տալիս կանխարգելել և՛ կոպի ներքաշումը, և՛ սպիտապատյանի ցուցադրումը (աչքի կենտրոնական գունավոր հատվածի տակ գտնվող սպիտակ հատվածը)։ Այս դեպքում անհրաժեշտ է լինում կատարել հավելյալ կտրվածք վերին կոպի դրսային կողմում, ինչը թույլ է տալիս մուտք գործել ակնակապիճի դրսային եզր, որտեղ և տեղադրվում են ամրացնող կարերը։ Այս գործողությունը երբեմն իրականացվում է նաև վերին բլեֆարոպլաստիկայի ժամանակ։

Ստորին բլեֆարոպլաստիկա լորձաթաղանթի կտրվածքով

Որոշ դեպքերում այս վիրահատությունն իրականացվում է կոպի ներսից, ինչի արդյունքում մաշկի վրա տեսանելի սպի չի մնում: Սա հիմնականում կատարվում է երիտասարդ պացիենտների մոտ, ովքեր հավելյալ մաշկի հեռացման կարիք չունեն։ Մաշկի ուղեկցվող ցանկացած թուլություն և կնճիռներ հետագա փուլերում կարող են վերացվել այլ մեթոդներով, օրինակ՝ ֆրակցիոն լազերային հարթեցման  կամ նուրբ քիմիական պիլինգի միջոցով, ինչը թույլ կտա ձգել ստորին կոպի մաշկը։ Այս մոտեցմամբ ստորին կոպի ներքաշման ռիսկն ավելի ցածր է։ Շատ արտահայտիչ ճարպային պարկեր ունեցող  պացիենտների մոտ այդ ճարպը մասնակիորեն հեռացվում է, իսկ որոշ դեպքերում էլ տեղափոխվում է, որպեսզի վերացվեն այտուցվածությունն ու անհարթությունները։

Չնայած էսթետիկ վիրաբուժությունը ի զորու է շտկել  վերոնշյալ խնդիրները, այնուամենայնիվ, պետք է քննարկվեն նաև բուժման այլ տարբերակներ։ Օրինակ, եթե վերին կոպերի վիճակն ուղեկցվում է հոնքերի կախվածությամբ, ապա խորհուրդ է տրվում կատարել ճակատի ձգում։ Սագի թաթերի հարթեցումը կարող է իրականացվել լազերի կամ քիմիական պիլինգի միջոցով։  Աչքերի տակ գտնվող մուգ շրջանակները կարող են շտկվել սպիտակեցնող քսուքի  կամ քիմիական պիլինգի միջոցով և այլն:

Պացիենտներին, որոնց մոտ առկա է դեմքի միջին երրորդականի իջեցում, ինչը հանգեցնում է այտային ելունների երիտասարդ տեսքի կորստին և քիթ-շրթային ծալքերի արտահայտվածության, կարող է իրականացվել դեմքի միջին երրորդականի ձգում: Սա արվում է նույն կտրվածքով, որը կիրառվում է ստորին բլեֆարոպլաստիկայի ժամանակ: Այս վիրահատությունը հաճախ իրականացվում է ընդհանուր անզգայացմամբ: Որոշ պացիենտների մոտ ստորին բլեֆարոպլաստիկան կարող է համակցվել ճարպի ներարկումներով (ճարպի պատվաստում), ինչը թույլ է տալիս բարձրացնել այտերը և հարթեցնել փոսերը: Այս պրոցեդուրայի համար ճարպը վերցվում է գոտկատեղի դրսային հատվածներից, հետույքից կամ ազդրերի շրջանից: Վիրահատությունն իրականացվում է ընդհանուր անզգայացմամբ կամ սեդացիայով:


Լրացուցիչ մանրամասների համար կարող եք այցելել  հաճախ տրվող հարցերը  էջը, իսկ խորհրդատվության գրանցման համար զանգահարեք 010-20.59.90 հեռախոսահամարով Կարեն Դանիելյանի և մյուս փորձառու բժիշկների մոտ խորհրդատվության գրանցման համար: Ի լրումն բլեֆարոպլաստիկայի մասին այլ հոդվածների՝ մեր կայքը պարունակում է բազմաթիվ ռեսուրսներ, այդ թվում նաև՝ նախա և հետվիրահատական լուսանկարները, ինչը թույլ է տալիս առավել լավ պատկերացում կազմել բլեֆարոպլաստիկայի մասին: