Դեմքի լիպոֆիլինգ
Գինը Ցուցակ
# | Վիրահատություններ | Գումարը (դրամ) |
---|---|---|
1 | Լիպոֆիլինգ (1 գոտի) | 200 000 - 300 000 |
Լիպոֆիլինգի մասին
Ճարպը հանդիսանում է բնական ֆիլեր, որն օգտագործվում է վերականգնման, ծավալի մեծացման համար: Այս մեթոդի կիրառումն օրգանիզմում չի առաջացնում հակազդեցության կամ հիվանդության փոխանցման խնդիր։ Փոխպատվաստումը կատարվում է մարմնի ցանկացած հատվածից, որտեղ կա ճարպի ավելցուկ: Սովորաբար այն վերցնում են ազդրերի արտաքին հատվածից կամ փորից:
Չնայած փոխպատվաստված նյութի կենսունակությունը մեծացնելու ջանքերին՝ տեղի է ունենում ճարպի որոշ մասի ներծծում: Այս արդյունքի փոխհատուցման համար հնարավոր է վիրաբուժական միջամտության ժամանակ կիրառվել հիպերկորեկցիա, այսինքն՝ ներարկել անհրաժեշտ ծավալից ավելի շատ ճարպ:
Լիպոֆիլինգը բարելավում է միջամտություն կրած հատվածի մաշկի որակը, գույնը և առաձգականությունը։ Այս երևույթի ծագումնաբանությունը դեռ բավականաչափ ուսումնասիրված չէ, բայց ենթադրվող արդյունքը պայմանավորված է ներարկված ճարպում ցողունային բջիջների առկայությամբ:
Կտրվածքները լիպոֆիլինգի ժամանակ
- հավաքում
- ներարկում
Դեմքի լիպոֆիլինգ
«Արզնի էսթետիկա» վիրաբուժական կենտրոնում դեմքի լիպոֆիլինգը կատարվում է ընդհանուր անզգայացմամբ կամ ներերակային ցավազրկումով:
Ընդհանուր անզգայացման ժամանակ հիվանդը քնած է լինում, այդ իսկ պատճառով չի զգում, թե շուրջն ինչ է կատարվում: Վիրաբույժը սկսում է բուժման ընթացքը՝ հավաքելով ճարպային հյուսվածքները: Պրոցեսը նման է լիպոսակցիային` ճարպը հեռացվում է մեծ և բութ ասեղի օգնությամբ: Այնուհետև կատարվում է փոխպատվաստումը՝ ճարպը տեղադրում են մի քանի փոքր ներարկիչների մեջ, և բժիշկն անհրաժեշտ հատվածներում զգուշորեն ներարկում է քիչ քանակով նյութ, որպեսզի ստանա բնական տեսք: Առավել տարածված հատվածներ հանդիսանում են վերին կոպերը, շուրթերը, քիթ-շրթային ծալքերը, այտերը, քունքային շրջանը:
Լիպոֆիլինգից հետո
Առաջին 6 ամիսների ընթացքում փոխպատվաստված ճարպի մի մասը ներծծվում է, մնացած մասը՝ մնում: Վիրահատված հատվածներում ճարպային հյուսվածքների քանակը կախված է Ձեր քաշի փոփոխություններից:
Մի քանի ցուցում
- Այտուցի նվազեցման համար պետք է գլուխը պահել բարձր․ քնելիս ցանկալի է օգտագործել մի քանի բարձ: Ցավային զգացողությունները սովորաբար աննշան են լինում: Ձեզ համար կնշանակվեն ցավազրկողներ, որոնք թույլատրվում են օգտագործել այդ շրջանում:
- Վիրահատության առաջին շաբաթը պետք է լինի լիովին հանգիստ։ Չի թույլատրվում ակտիվ գործունեություն ծավալել: Կարելի է դիտել հեռուստացույց կամ կարդալ:
- Վիրահատությունից հետո (7-14 օր) հեմատոմաները, այտուցվածությունը բնորոշ են բուժման հետվիրահատան շրջանին: Այտուցվածությունը վերջնականապես վերանանում է վիրահատությունից մի քանի շաբաթ հետո: Որպես կանոն՝ Դուք կարող եք վերադառնալ աշխատանքի 7-10 օր հետո: Թեթև ֆիզիկական ակտիվություն թույլատրվում է 1-2 շաբաթ անց, սակայն 1-1,5 ամիս պետք է խուսափեք լարված գործունեությունից:
- 7 օր անց խորհուրդ է տրվում բժշկի մոտ զննում անցնել: Բժշկի հետ առաջին հետվիրահատական հանդիպումից հետո Ձեր հաջորդ այցերը (մեր գրասենյակում՝ Երևանում, Հայաստանում) կլինեն 6 շաբաթ, 6 ամիս և 1 տարի անց: Այդ հանդիպումների ժամանակ կարվեն հետվիրահատական նկարներ արդյունքն ավելի տեսանելի դարձնելու համար։
Դեմքի լիպոֆիլինգն «Արզնի էսթետիկա» կլինիկայում
«Արզնի էսթետիկա» վիրաբուժական կլինիկայում նախապես անցկացվում է խորհրդատվություն, այցելուն տեղյակ է պահվում այս վիրահատական միջամտության բոլոր մանրամասներին։ Միայն լավ տեղեկացված հիվանդը կարող է կատարել լավագույն ընտրությունը:
Լիպոֆիլինգի մասին ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար ծանոթացեք վիրահատությունից առաջ և հետո արված լուսանկարներին կամ կապ հաստատեք մեզ հետ`խորհրդատվության գրանցման համար: