Հատուկ Առաջարկներ

Ամենահայկական քիթ

2001 թվականից ի վեր պլաստիկ վիրաբույժ Կարեն Դանիելյանի նախաձեռնությամբ անցկացվում է ամենամյա “Ամենահայկական քիթ” մրցույթ-ակցիան: Այս ակցիայի նպատակն է օգնել բոլոր նրանց, ովքեր չեն հավանում իրենց քթի ձևը, համարում են ոչ ներդաշնակ իրենց դիմագծերին և ցանկանում են փոխել այն:

Ակցիայի շրջանակներում այս տարիների ընդացքում վիրահատվել և երջանկացել են հազարավոր մարդիկ: Առաջին իսկ տարվանից այս ակցիան այնքան սիրվեց ժողովրդի կողմից, որ նույնիսկ հայտնի դարձավ մեր երկրից դուրս։ 2015 թվականի նոյեմբերին Ռուսաստանի առաջին ալիքը “Пусть говорят” հաղորդաշարում հյուրընկալեց իր տաղավարում բժիշկ Կարեն Դանիելյանին․ հաղորդմանը ներկա եր նաև “Ամենահայկական Քիթ” մրցույթում առաջին տեղ զբաղեցրած մասնակիցը: Այն լայն արձագանք ստացավ և սիրվեց ժողովրդի կողմից:

Ակցիային մասնակցելու համար դիմում են մեր Երևանյան գրասենյակ Մայիսի 1-ից Մայիսի 30-ը: Յուրաոանչյուր դիմող նկարվում է, թողնում է իր տվյալները և ստանում մրցույթին մասնակցելու անհատական կտրոն: Արդյունքների մասին մասնակիցները տեղեկացվում են Մայիսի 31-ին՝ հեռախոսազանգով:

Վիրահատությունները կատարվում են Արզնի Էսթետիկա Վիրաբուժության Կենտրոնում Հունիսի 1-ից Օգոստոսի 30-ը:

Մեր ակցիայի հաղթողները պատահականության սկզբունքով չեն ընտրվում: “Ամենահայկական քիթ” տիտղոսը շնորհելու բարդ և պատասխանատու աշխատանքն իրականացվում է մեր հարգարժան ժյուրիի կողմից: Ժյուրիի կազմում են պլաստիկ վիրաբույժներ, արվեստագետներ, նկարիչներ, անթրոպոլոգներ (մարդաբաններ): Ամեն մասնակցի լուսանկարը արժանանում է անհատական մոտեցման: Առաջին տեղը գրավում է այն մասնակիցը, ով ունի ամենամեծ և իր դեմքին չհամապատասխանող քիթ: Երկար բանակցություններից հետո ընտրվում են մեր հաղթողները:

Գլխավոր մրցանակներին արժանանում են 3 մասնակից․

1-ին տեղ՝   անվճար քթի վիրահատություն;

2-րդ տեղ`  75 % զեղչ;

3-րդ տեղ՝  50 % զեղչ:

Չենք անտեսում նաև մնացած բոլոր մասնակիցներին․ նրանք անկախ զբաղեցրած հորիզոնականներից, ստանում են 25% զեղչի հնարավորություն՝ նշված ժամկետում քթի վիրահատություն կատարելու համար:

Ի դեպ մրցույթի շրջանակներում ամեն տարի վիրահատվում են մոտ 500-1000 հոգի:

Երազանքին հասնելու համար ոչինչ չպետք է կանգնի Ձեր ճանապարհին: Արզնի Էսթետիկա կլինիկան կաջակցի Ձեզ այդ հարցում:

ԱՐԶՆԻ  ԷՍԹԵՏԻԿԱ`  Վիրաբուժության Արվեստ:

Գրանցվելու համար զանգահարեք  010 205990