Բժշկական տուրիզմ

Հայաստանը բժշկական տուրիզմի տեսանկյունից համարվում է աշխարհի ամենաապահով երկրներից մեկը: Ինչպես գիտենք, զբոսաշրջիկն իր այցից ակնկալում է որակյալ և մատչելի ծառայություններ, որոնք կարելի է համադրել ապահով ու անվտանգ հանգստի հետ։ Բացի այդ, այցելուները մեր երկրում հարուստ պատմամշակութային վայրեր այցելելու, բնության հարուստ պարգևները վայելելու հիանալի հնարավորություն են ունենում։ Այն հայտնի է նաև բազմազան ու էկոլոգիապես մաքուր խոհանոցով։

Ինչո՞ւ «Արզնի Էսթետիկա» կլինիկա

«Արզնի Էսթետիկա» կլինիկան բժշկական տուրիզմի բնագավառում առաջատար դիրք է զբաղեցնում։ Բուտիկ-կլինիկան առաջարկում է պլաստիկ վիրահատություններ և կոսմետոլոգիական ծառայություններ, որոնք իրականացնում են տարածաշրջանի լավագույն բժիշկ-վիրաբույժները։

Կենտրոնի պլաստիկ վիրաբույժները սերտ համագործակցում են համաշխարհային բժշկական կազմակերպությունների հետ՝

Ինչպե՞ս օգտվել «Արզնի Էսթետիկա» կլինիկայի բժշկական տուրիզմ ծառայությունից

Բարձրակարգ բժշկական ծառայություններին զուգահեռ «Արզնի Էսթետիկան» առաջարկում է տուր - փաթեթներ, այսինքն՝ բժշկական ծառայությունն ընտրելուն զուգահեռ դուք կարող եք առցանց կազմել նաև ձեր՝ Հայաստանում գտնվելու ծրագիրը՝ որոշելով, թե երկրի ո՞ր տեսարժան վայրերում կցանկանաք լինել, քանի դեռ հետվիրահատական փուլը չի ավարտվել։ Փաթեթը կարող է ներառել ավիատոմս, տուրեր Հայաստանի և Արցախի ամբողջ տարածքում, հարմարավետ հյուրանոցային պայմաններ։ Ծառայությունները սկսվում են օդանավակայանից։ Կլինիկայի աշխատակիցները հաճախորդին դիմավորում են Երևանի Զվարթնոց օդանավակայանում և ուղեկցում են կլինիկա: Աշխարհի տարբեր կետերից Երևան-Հայաստան կարող եք այցելել այս ուղիներով՝ Airfrance, Qatar, Belavia, Armenia, Aeroflot, Flydubai, Austrian, AirArabia: Կլինիկայում ստեղծված են բարձրակարգ հյուրանոցներին համապատասխան պայմաններ՝ առանձին հիվանդասենյակներ, ինտերնետ, հեռուստացույց, գյուղական, էկոլոգիապես մաքուր ու բարձրակարգ սնունդ, էկոմիջավայր։ Տուր փաթեթը, ըստ պահանջի, կարող է ներառել ապահովագրություն, թարգմանչի, գիդ-էքսկուրսավարի ծառայություններ։