Գրասենյակ

  «Արզնի Էսթետիկա» կլինիկայի երևանյան գրասենյակում կատարվում է առաջնային խորհրդատվությունը, ցանկության դեպքում 3D մոդելավորումը, հետվիրահատական վիրակապություններն ու խնամքը։ Գրասենյակում կա նաև կոսմետոլոգիական կաբինետ, որտեղ իրականացվում է հետվիրահատական մաշկի խնամք, մաշկի երիտասարդացում և այլ կոսմետոլոգիական պրոցեդուրաներ՝ պիլինգ, միկրոդերմաբրազիա և այլն։ Գրասենյակը գտնվում է Երևանի մի քանի համայնքների խաչման կետում՝ Ն․ Տիգրանյան 7 հասցեում` Կոմիտասի շուկայի հարևանությամբ։