Հատուկ Առաջարկներ

Արձագանքներ

Վիկտորիա Կ․
Ռինոպլաստիկա
Ինձ համար մեծ բացահայտում էր քաղաքից դուրս՝ բնության գրկում նման գեղեցիկ Բուժհաստատության առկայությունը։ Գուցե կրկնվեմ, բայց գոհ եմ ամեն ինչից՝ հատկապես պրոֆեսիոնալ ու չափազանց ուշադիր բուժանձնակազմից։
Նատալյա Տ․
Աբդոմինոպլաստիկա
Ինձ համար վիրահատական միջամտության դիմելը վերածվեց հրաշալի հանգստի։ Ասել է թե՝ համատեղեցի հաճելին օգտակարի հետ։ Իր գործի գիտակ Վիրաբույժ, հանգիստ ապահովող հրաշալի վայր ու իսկական տնական համեղ ուտելիքներ։
Իրինա Ա․
Բլեֆարոպլաստիկա
Ուրախ եմ, որ արտաքինիս հետ կապված շտկումները վստահել եմ հենց ձեզ․ Այն, որ Պլաստիկ վիրաբույժի ընտրությանս չէի կասկածում, պարզ էր ինձ։ Սակայն առավել հաճելի էր տեսնել, որ Բժիշկն իր շուրջն է հավաքել հոյակապ մի թիմ։ Շնորհակալություն բոլորին։
Ռիտա Կ․
Կրծքագեղձի պլաստիկա
Մեծ լարվածությամբ մտել եմ հիվանդանոց, անասելի գոհունակությամբ հրաժեշտ տվել հրաշալի անձնակազմին։ Այստեղ մեկը մյուսից լավն են՝ հատկապես մեր օրերում շատ քիչ հանդիպող ժպտերես, համբերատար, ուշադիր հերթապահ բուժքույրերը։
Լիանա Ն․
Ռինոպլաստիկա
Ինձ համար չափազանց կարևոր փաստերից մեկը՝ էկոլոգիապես մաքուր միջավայր, ծխելու արգելված գոտի և շաաաաաատ համեղ էկո սնունդ՝ հատկապես թարմ թխված հացը։ Իսկ ջերմ վերաբերմունքն ուղղակի ամբողջացնում է բարձր գնահատականս։ Ուրախ եմ, որ առողջությունս վստահել եմ ձեզ․․․
Լիլիյա Հ․
Երկրորդային ռինոպլաստիկա
Մեծ վախ ունեի անզգայացման և հետվիրահատական շրջանի համար․ սակայն ի տարբեություն նախորդ փորձառությանս, այստեղ ամեն ինչ այլ էր․ բժիշկ-անեսթեզիոլոգի և հետվիրահատական սրահի բուժքրոջ օգնությամբ ամեն բան հեշտ հաղթահարելի դարձավ։ Խորհուրդ կտամ բոլորին՝ բժշկի ընտրությունից բացի հաշվի առնել նաև անձնակազմի պրոֆեսիոնալիզմը։
Գոհար Հ․
Ռինոպլաստիկա
Կարդում եմ բոլոր կարծիքներն ու չեմ գտնում ամենակարևորը․ Ժողովուրդ, վերջապես Հայաստանում կա մի բուժհաստատություն, որտեղ բակի հավաքարարից մինչև տնօրեն յուրաքանչյուր պացիենտի ու անգամ նրա հարազատներին ուղղակի վերաբերվում են որպես Մարդ․ ուղղած հարցին պատասխանում են հանգիստ ու անհրաժեշտության դեպքում ժպիտով կրկնում պատասխանը։ Եվ վերջապես իրենց հոգատար վերաբերմունքի դիմաց չունեն բացարձակ ոչ մի նյութական ակնկալիք։ Այստեղ ՉԵՆ ԳՈՐԾՈՒՄ «գումար տուր, որ լավ նայեն» հայկական չգրված օրենքները։ Մենք դրանում համոզվեցինք մի քանի հարազատների վիրահատությունների արդյունքում։
Դավիթ Ղուկասյան
Ռինոպլաստիկա
Բարև Ձեզ: Ես շաաատ շնորհակալ եմ առաջինը Ձեր բոլորի ջերմ վերաբերմունքի համար, և հետո իմ բժիշկ Կարեն Դանիելյանից: Այսօր իմ քթի վիրահատության 10-րդ օրն է, բայց արդեն իսկ տեսքը երևում է: Ամեն ինչ իմ սրտով է, ապրեեեեք շատ:
Հերմինե Նիկողոսյան
Ռինոպլաստիկա
Հիանալի վայր, հոգատար անձնակազմ, փորձառու բժիշկ Կարեն Դանիելյան... շնորհակալություն!!!