Կոպերի վիրահատություն. վերականգնման փուլ

Բոլոր պացիենտները պետք է մանրամասնորեն տեղեկացված լինեն վիրահատության նախապատրաստական փուլի, ընթացքի ու հետվիրահատական շրջանի մասին։
Առաջարկում ենք ծանոթանալ հետվիրահատական բոլոր ցուցումներին ու լինել տեղեկացված։
 
Կոպերի ձգումից հետո  վիրաբույժն աչքերը պատում է քսուքով և անհրաժեշտության դեպքում նաև վիրակապով, որից հետո պացիենտը տեղափոխվում է հետվիրահատական սրահ։ Վիրահատությունից հետո հնարավոր է տեսողության վատացում, որը ժամանակավոր բնույթ է կրում։

Անզգայացման ազդեցության կորստից հետո հնարավոր է լինի աչքերի ձգվածություն, զգայունություն, իսկ կարերը հեռացվում են վիրահատությունից 3 օր անց։

Ակտիվության սահմանափակում

Ցավեր ունենալու դեպքում նշանակվում են ցավազրկողներ, որոնք  նվազեցնում են  ցավը։ Հարկ է նշել, որ  վերականգնման փուլում չի կարելի օգտագործել ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղորայքներ, ինչպիսիք են իբուպրոֆենը, նապրոքսենը կամ ասպիրինը, քանի որ դրանք մեծացնում են  արյունահոսության ռիսկը։
Վարակը վտանգ է ցանկացած վիրահատության դեպքում, այդ թվում նաև՝  բլեֆարոպլաստիկայի։ Վարակի նախանշաններից է բարձր ջերմությունը, որը վերահսկելու համար պետք է կանոնավոր կերպով չափել ջերմությունն ու ընդունել նշանակված հակաբորբոքային դեղերի ամբողջ կուրսը՝ վարակի ռիսկը կանխելու համար։
Շատերն ի վիճակի են լինում վերադառնալ աշխատանքի վիրահատությունից 10 օր անց, սակայն որոշ գործողություններ, ինչպես օրինակ ընթերցանությունն է, դժվար կլինի աղոտ տեսողության պատճառով։ Հեռուստացույց կարելի է դիտել միջամտությունից մի քանի օր անց, պետք է խուսափել ծանր կամ լարված աշխատանքից առնվազն 3 շաբաթ։ Խուսափեք սպորտից, քանի դեռ վիրաբույժը չի տվել լիարժեք թույլտվություն։ Աչքերի դիմահարդարում թույլատրվում է 1-2 շաբաթ անց։ Շպարը  միջոց է այս ընթացքում աչքերի շուրջ կապտուկները քողարկելու համար։ Ակնոց թույլատրվում է կրել վիրահատությունից անմիջապես հետո, սակայն լինզաներ կրելը պետք է բացառել առնվազն 2 շաբաթ։

Քուն

Կոպերի վիրահատությունից հետո քնելը դժվարանում է։ Այտուցվածությունը կանխելու նպատակով անհրաժեշտ է միջամտությունից հետո մի քանի օր գլուխը բարձր պահել անգամ քնած ժամանակ։ Խորհուրդ է տրվում  օգտագործել միջին չափի 2-3 բարձ։ Աչքերը պաշտպանելու համար քնելուց պետք է կրել հատուկ դիմակ։

Կապտուկներ և այտուցներ

Կոպերի վիրահատությունից հետո կանխատեսելի են որոշակի կապտուկներ և այտուցներ, քանի որ աչքերը ամենանուրբ հատվածներն են: Որքան բարդ է լինում  կոպերի վիրահատությունն, այնքան ավելի շատ են լինում կապտուկներն ու այտուցը, որոնք, սակայն ժամանակի ընթացքում անհետանում են։Վիրահատության հաջորդող օրերին աչքերի այտուցվածությունը շատանում է, ապա աստիճանաբար նվազում։ Դրանց լիարժեք վերացման համար պահանջվում է առնվազն 3 շաբաթ։
Դեմքին և աչքերին սառը թրջոցների (սառցապարկերի) կիրառումն օգնում է նվազագույնի հասցնել կապտուկներն ու այտուցը։ Սառցապարկերը հասանելի են դեղատներում և օնլայն վաճառքում։ Որոշ վիրաբույժներ հետվիրահատական կապտուկների և այտուցի կրճատման նպատակով խորհուրդ են տալիս կիրառել բուսական դեղամիջոցներ, ինչպիսիք են Արնիկա Մոնտանան կամ Բրոմելաինը։

Աչքերի խնամք

Հետևեք ձեր վիրաբույժի կողմից տրված նախավիրահատական ցուցումներին, թե երբ և ինչպես մաքրել աչքերը։ եթե ունենաք ավելորդ արցունքահոսություն կամ աչքերի չորություն, ապա դիմեք վիրաբույժին, որը կնշանակի աչքի կաթիլներ կամ խոնավեցնող միջոցներ՝ աչքերի խոնավությունը վերականգնելու համար։ Արհեստական արցունքները կնվազեցնեն նաև այրոցի կամ քորի զգացումը։ Աչքերը փոքր-ինչ զգայուն կլինեն, ուստի առավել պաշտպանված լինելու համար ճիշտ կլինի կրել արևային ակնոց։

 

Հարցերի, մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև խորհրդատվության գրանցման համար դիմեք մեր երևանյան գրասենյակ, իսկ օնլայն խորհրդատվության համար սեղմեք այստեղ։