Բրոմելաին

Բուժիչ հատկությունները

Բրոմելաինն արքայախնձորի պոչիկում գտնվող ֆերմենտ է, որն օգնում է նվազեցնել դեմքի երիտասարդացման միջամտություններից հետո առաջացող ցավը, բորբոքումը, թրոմբոցիտների ագրեգացիան կամ արյունազեղումները։ Թրոմբոցիտների ագրեգացիան կարող է մեծացնել վիրահատությունից հետո զարգացող արյան մակարդուկների ռիսկը։ Բրոմելաինը կարող է նաև մեծացնել հակաբիոտիկների ազդեցությունը, որոնք հաճախ անհրաժեշտաբար նշանակվում են վիրահատական միջամտությունից հետո հնարավոր վարակները կանխելու համար։
Ըստ ուսումնասիրությունների՝ բրոմելաինի հավելումներ ընդունող բռնցքամարտիկներն առավել արագ են ապաքինվում, քան չընդունողները։ Եթե կոսմետիկ միջամտության վերականգնման փուլում ցանկանում եք օգտագործել բրոմելաին, ապա անպայման այդ մասին խորհրդակցեք վիրաբույժի հետ նախավիրահատական խորհրդատվության կամ հետվիրահատական այցի ժամանակ։
Բրոմելաինը հասանելի է բազմաթիվ ձևերով, սակայն առավել արդյունավետ է կիրառումը կլման միջոցով։ Եթե վիրաբույժը վերականգնմանը նպաստելու համար նշանակում է բրոմելաին կամ Արնիկա մոնտանա, ապա անպայման պետք է տեղեկացնի  ապրանքանիշի, չափաբաժնի և կիրառման տարբերակների մասին։ Միշտ հետևեք չափաբաժնի վերաբերյալ ապրանքապիտակի վրա նշված հրահանգներին։
arzniaesthetica.com կայքը պարունակում է նաև մի շարք հոդվածներ  պլաստիկ վիրահատական միջամտությունների մասին՝ ներառյալ ռինոպլաստիկա, դեմքի ձգում, կոպերի ձգում  և այլն։
Ավելին իմանալու համար այցելեք կայքի այլ էջեր։