Արնիկա Մոնտանա

Արնիկա Մոնտանա՝ բուսական դեղամիջոց, որը շատ վիրաբույժներ խորհուրդ են տալիս պլաստիկ վիրահատություններից և միջամտություններից հետո այտուցվածությունը, գրգռվածությունն ու կապտուկները նվազեցնելու համար։ Հայտնի է նաև լեռնային ծխախոտ, լեռնային արնիկա, ընձառյուծի թույն, փռնչուկ անուններով։ Դեղնանարնջագույն ծաղիկներով բազմամյա բույս է, որը երիցուկի է հիշեցնում։
Լեռնային արնիկան բժշկության մեջ կիրառվում է դեռևս 1500-ական թվականներից։ Այն հասանելի է կրեմի, քսուքի, թուրմի (հեղուկ լուծույթ) և դեղահաբերի տեսքով։

Խորհուրդներ

Ուշադրություն․ այս խոտաբույսի չմշակված տարբերակի կիրառումը կարող է առաջացնել աղիքային արյունահոսություն, որովայնի ցավեր։ Միշտ հետևեք չափաբաժնի վերաբերյալ ապրանքապիտակի վրա նշված հրահանգներին։
Արնիկայի նշանակման դեպքում վիրաբույժը նշում է ապրանքանիշը, չափաբաժինը և կիրառման տարբերակը։ Ցանկացած դեղաբույս, այդ թվում նաև արնիկա կիրառելուց առաջ վստահ եղեք, որ ստացել եք կիրառման բոլոր պարզաբանումները։
Ամեն ինչ դեմքի երիտասարդացման մասին բաժինը պացիենտներին տրամադրվող կրթական ռեսուրս է՝ ուղղված ինչպես ոչ վիրահատական միջամտություններին (բոտոքս, քիմիական պիլինգ և այլն), այնպես էլ վիրահատական միջամտություններին (կոպերի վիրահատություն, դեմքի ձգում,  քթի վիրահատություն և այլն):
Լրացուցիչ մանրամասների  համար կարող եք կապ հաստատել մեզ հետ ու ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն։
Եղեք տեղեկացված։