Դեմքի և պարանոցի ձգում

Տարիների ընթացքում դեմքի և պարանոցի մաշկը կախվում է՝ ստիպելով մեզ տարիքից ավելի մեծ երևալ: Արզնի Էսթետիկա պլաստիկ վիրաբուժության կենտրոնն առաջարկում է դեմքի և պարանոցի ձգում, որը կօգնի շտկել տարիքային փոփոխությունները: Եթե որոշել եք վիրահատվել, ապա Ձեզ մոտ կառաջանան շատ հարցեր կապված վերականգնման շրջանի, ռիսկերի, միջամտության արժեքի վերաբերյալ: Ներկայացնում ենք հաճախ տրվող հարցերն իրենց պատասխաններով:

Գինը Ցուցակ

# Վիրահատություններ Գումարը (դրամ)
1 Դեմքի ձգում 1 250 000 - 2 500 000

Ի՞նչ է դեմքի ձգումը


Կնճիռների վիրաբուժական հեռացումը՝ ռիտիդէկտոմիան, կամ ավելի պարզ՝ դեմքի ձգումը, պլաստիկ վիրահատություն է՝ ուղղված ծերացման նշանների հեռացմանն ու երիտասարդացմանը: Միջամտությունն իրականացվում է կախված մաշկի և նրա տակ տեղակայված մկանների բարձրացման, ճարպի և մաշկի ավելցուկի հեռացման ճանապարհով: Երկրի ձգողական ուժը, արևի ազդեցությունը, սթրեսը և տարիքը ազդում են դեմքի մաշկի տեսքի վրա: Առաջանում են խորը քիթշրթային ծալքեր, ստորին ծնոտի հատվածում առաջանում է կախվածություն՝  ձևավորելով կրկնակի կզակ, պարանոցի շուրջ առաջանում է ճարպային շերտ, և որպես հետևանք՝ ծալքեր:
Ռիտիդէկտոմիան չի կանգնեցնում ծերացման ընթացքը, այլ ուղղում է ծերության տեսանելի նշանները՝ ձգելով մկանները և հեռացնելով ավելորդ ճարպը: Դեմքի և պարանոցի ձգումն իրականացվում է առանձին կամ համակցված այլ միջամտության հետ, օրինակ՝ բլեֆարոպլաստիկա, ռինոպլաստիկա, ճակատի ձգում:

Արդյո՞ք ես հանդիսանում եմ դեմքի ձգման համար ճիշտ հավակնորդ

Եթե բավարարված չեք Ձեր արտաքին տեսքով, նկատում եք դեմքի և ստորին ծնոտի մաշկի կախվածություն, հոգնածության մշտական նշաններ, ապա դեմքի մաշկի ձգումը հանդիսանում է այդ խնդիրների լավագույն լուծումը: Ավելի հաճախ այս միջամտությունն իրականացվում է 40-60 տարեկան հասակում: Այն օգնում է բարձրացնել ինքնագնահատականը, սակայն չի կարող վերադարձնել կենսունակությունը կամ վերականգնել առողջությունը: 


Սովորաբար ո՞ր տարիքում է իրականացվում այս միջամտությունը

Հստակ տարիքային սահմանափակում գոյություն չունի: Մարդիկ դիմում են և՛ 30 տարեկանում, և՛ 80 տարեկանում: Դեմքի ձգումը պրոցեդուրա է, որը կարելի է իրականացնել ցանկացած տարիքում:

Դեմքի ձգումից առաջ ինչպե՞ս է իրականացվում խորհրդատվությունը

Մեր փորձառու բժիշկները գնահատում են մաշկի հաստությունը, որակը, առաձգականությունը, ինչպես նաև կնճիռների և ծալքերի խորությունը: Խորհրդատվության ընթացքում որոշվում են կտրվածքների հատվածները, որպեսզի վիրահատությունից հետո սպիերը աննկատ լինեն: Մշակվում է վիրահատության անհատական պլան՝ հաշվի առնելով ոսկրերի կառուցվածքի և հիմքում ընկած հյուսվածքների առանձնահատկությունները: Ձեզ անհանգստացնող բոլոր խնդիրների լուծման համար հնարավոր է իրականացնել հավելյալ միջամտություններ:
Դեմքի ձգումը հաճախ իրականացվում է կոպերի, ճակատի ձգման և ռինոպլաստիկայի հետ համատեղ: Ոչ վիրահատական տարբերակներից իրականացվում է դերմաբրազիա, ներարկումներ կամ քիմիական պիլինգ:

Ինչպե՞ս է իրականացվում դեմքի ձգումը


Վիրահատությունն իրականացվում է ընդհանուր կամ տեղային անզգայացմամբ: Տևողությունը, որպես կանոն, 2-6 ժամ է: Վիրահատության ընթացքը կարող է ավելի երկար տևել, եթե կատարվում են հավելյալ միջամտություններ: Ձգման ամենադյուրին տարբերակը կարող է բնութագրվել հետևյալ կերպ՝ կտրվածքները կատարվում են բժիշկ Դանիելյանի կողմից՝ մազագծիծ վեր և ականջի առջևի հատվածի բնական ծալքում, որպեսզի սպիերն աննկատ լինեն: Այնուհետև բժիշկն առանձնացնում է դեմքի մաշկը դրա տակ գտնվող ճարպից և մկաններից, ձգում է ազատված մկանները և ֆասցիան (մկանին կպած բարակ թելքավոր հյուսվածքի շերտ), հեռացնում է ավելցուկն ու կարում մաշկը համապատասխան դիրքով:


Դեմքի ձգման ի՞նչ տեսակներ գոյություն ունեն

Դեմքի միջին հատվածի ձգումը, մինիլիֆթինգը, էնդոսկոպիկ լիֆթինգը, քունքային լիֆթինգը, պարանոցի և դեմքի ստորին հատվածի ձգման միջամտությունները տարբեր են: Դեմքի խորը ձգման արդյունքում մկանները շտկվում են, իրականացվում է ստորին ծնոտի գծի, այտերի և ընդհանուր դեմքի ձգում: Ժամանակավոր ձգումը կարող է օգնել ձերբազատվել դեմքի միջին հատվածի կնճիռներից:

Ի՞նչ ակնկալել վիրահատությունից հետո

Միջամտությունից հետո մի քանի օրերի ընթացքում դեմքը ծածկված է լինում կապտուկներով, նկատվում է այտուցվածություն և հնարավոր է լինեն ցավեր: Վիրահատությունից հետո բինտե վիրակապեր են դրվում, իսկ 2-րդ օրը դրանք փոխարինվում են էլաստիկ վիրակապերով: Մոտավորապես 3-րդ օրը նկատվում է առավել այտուցվածություն, որը անհետանում է մի քանի ամիսների ընթացքում:

Ե՞րբ են հեռացվում կարերը և վիրաբուժական ամրակները

Կարերը հեռացվում են վիրահատության 5-րդ օրը, իսկ  7-10 օր անց հեռացվում են վիրաբուժական ամրակները, որոնք օգտագործվում են գլխի մաշկի վրա: Այս պրոցեսն անցավ է, բայց անհրաժեշտության դեպքում այն կարող է իրականացվել ցավազրկող միջոցների օգնությամբ:

Կլինե՞ն արդյոք հետվիրահատական սպիեր

Սպիերը բոլոր վիրահատությունների արդյունք են հանդիսանում: Դրանք թաքնված են լինում ականջի հետևի հատվածի ծալքերում, կզակի տակ և մազածածկույթում: Քանի որ վիրահատությունն իրականացվում է նվազագույն ինվազիվ՝ էնդոսկոպիկ սարքավորման միջոցով, սպիերը լինում են ավելի աննկատ:

Ե՞րբ է թույլատրվում վերադառնալ սովորական կենսակերպին

Դուք կարող եք վիրահատությունից 7-10 օր անց վերադառնալ աշխատանքի: Այս ժամանակահատվածը կախված է Ձեր աշխատանքի ակտիվությունից և վիրահատության ծավալից: Կապտուկները կարելի է թաքցնել շպարի օգնությամբ: Ձեր սովորական կենսակերպին կարող եք վերադառնալ մոտ 3 շաբաթ հետո վիրաբույժի թույլտվությամբ:

Ե՞րբ տեսանելի կլինեն դեմքի ձգման արդյունքները

Լավացումը և այտուցվածության վերացումը ժամանակ պահանջող պրոցեսներ են: Դուք կարող եք տեսնել Ձեր «նոր դեմքը» առնվազն մի քանի շաբաթից: Դուք պետք է պատրաստ լինեք նրան, որ մի քանի ամիսների ընթացքում հնարավոր է՝ հավելյալ փոփոխությունների անհրաժեշտություն լինի:

Որո՞նք են դեմքի ձգման հետ կապված հնարավոր բարդությունները

Բարդությունները ենթադրում են վարակներ, հեմատոմա, անհավասարաչափություն, նյարդի վնասում և, որպես կանոն, մաշկի թմրածություն ու գունաթափում, որն առաջանում է կապտուկների հետևանքով:

Որքա՞ն երկար է պահպանվում ազդեցությունը

Արդյունքը պահպանվում է մոտ 10 տարի, թեև հնարավոր է ապագայում վիրահատական միջամտության անհրաժեշտություն լինի:

Ի՞նչ է իրենից ներկայացնում ցողունային բջիջներով դեմքի ձգումը

 Ցողունային բջիջներով դեմքի ձգումը (հեղուկ լիֆթինգ) երիտասարդացման պրոցեդուրա է, որն իր մեջ ներառում է ճարպի ներարկում՝  դեմքին հավելյալ ծավալ և շրջագիծ տալու նպատակով: Իրականացվում է հետևյալ կերպ ճարպը ցողունային բջիջներով վերցնում են լիպոսակցիայի օգնությամբ, մշակում, այնուհետև իրականացնում են ներարկումը:
Հայաստանում կարող եք ցողունային բջիջներով դեմքի ձգման պրոցեդուրա իրականացնել Արզնի Էսթետիկա վիրաբուժության կենտրոնում: Այն առաջարկում է նաև պլաստիկ վիրահատությունների այլ տեսակներ՝ ռինոպլաստիկա, վերին կոպի ձգում: Ավելի մանրամասն տեղեկություն ստանալու կամ նախա և հետվիրահատական լուսանկարներ տեսնելու, ինչպես նաև մեր գրասենյակ դիմելու և բժիշկ Կարեն Դանիելյանի և մյուս բժիշկների մոտ խորհրդատվության գրանցման համար խնդրում ենք 
սեղմել այստեղ: