Կրծքագեղձի մեծացում
Գինը Ցուցակ
# | Վիրահատություններ | Գումարը (դրամ) |
---|---|---|
1 | Կրծքագեղձի մեծացում (առանց իմպլանտների) | 750 000 - 980 000 |
Կրծքի մեծացման վիրահատության լիարժեք հավակնորդները
Դուք իդեալական հավակնորդ եք, եթե՝
- Զգում եք, որ Ձեր կուրծքը փոքր է կամ անհամապատասխան Ձեր մարմնին
- Դուք ուզում եք վերականգնել կորցրած համաչափությունը
- Ձեր կուրծքը կախված է մեծ քաշ կորցնելուց հետո
- Կաթնագեղձերի ձևն ու չափը փոխվել է հղիության արդյունքում
Կրծքի իմպլանտների տեսակները
Գոյություն ունեն տարբեր ձևի ու ծածկույթի իմպլանտներ, որոնցից ամենատարածվածը կլոր և անատոմիական իմպլանտներն են։ Դրանց ծածկույթը կարող է լինել անհարթ կամ հարթ սիլիկոնից։ Իմպլանտի տեսակի ընտրությունը կախված է վիրաբույժի նախընտրությունից
Ինչպե՞ս պատրաստվել կրծքի մեծացման վիրահատությանը
Վերականգնման փուլ
Վերականգնման շրջանը տևում է 2-3 շաբաթ։ Վիրահատությունից հետո առաջին շաբաթվա ընթացքում, որպես կանոն, պացիենտը կարող է ցնցուղ ընդունել, մի քանի օր հետո վիրակապերը հեռացվում են։ Պացիենտը կարող է վերադառնալ նորմալ գործունեության, բայց մոտ 3 շաբաթ պետք է խուսափել կրծքի հետ կապված ֆիզիկական շփումից և ծանրություն բարձրացնելուց։ Կապտուկները վերանում են բավականին արագ, այտուցվածություն
Կրծքերի մեծացման ռիսկերը
Ինչպես ցանկացած այլ վիրահատություն, այնպես էլ կրծքերի մեծացումն ունի որոշակի ռիսկեր։ Հնարավոր բարդությունների ցուցակն իր մեջ ներառում է կրծքի կամ պտուկների զգայունության փոփոխություն, տրոմբ, վարակ, ռեակցիա անզգայացումից հետո։ Պատիճային սպին հանդիսանում է ամենատարածված բարդություններից մեկը։ Իմպլանտի շուրջ սպին քարանում է և դառնում կոշտ։
Ի՞նչ արժե կրծքի մեծացումը
Վիրահատության արժեքը որոշող կարևոր գործոններից մեկը հանդիսանում է վիրաբույժի որակավորումը։ Այս պրոցեդուրայի գնային սահմանները կազմում են 3000-6000 $-ին համարժեք դրամ, որի մեջ մտնում է իմպլանտի արժեքը (1000-3000 $-ին համարժեք ՀՀ դրամ)։ Ընդհանուր արժեքի մեջ մտնում են նաև վիրահատարանի, անզգայացման և հիվանդասենյակի ծախսերը։