Քիմիական պիլինգ
Քիմիական պիլինգը մի գործընթաց է, որի ժամանակ հեռացվում են մաշկի վերին շերտերը: Դա տեղի է ունենում շնորհիվ հատուկ ընտրված քիմիական միացությունների, որոնք արագացնում են մաշկի բնական թեփոտումը, որից հետո ակտիվանում է մաշկի ֆիզիոլոգիական վերականգնումը:
Քիմիական պիլինգի ժամանակ մաշկին քսվում են տարբեր թթուների հիմքի վրա պատրաստված պրեպարատներ, որոնք, կախված խտությունից և թթվի տեսակից, առաջացնում են տարբեր խորությամբ մաշկի շերտերի թեփոտում և արագ հեռացում:
Նման պիլինգից հետո տեղի է ունենում մաշկի ծակոտիների մաքրում, պիգմենտային բծերի հեռացում, մաշկի երանգի բարելավում: Քիմիական պիլինգի արդյունքում ակտիվանում է մաշկի բջիջների ռեգեներացիան, խթանվում է հիալուրոնաթթվի, կոլագենի և էլաստինային թելիկների առաջացումը: Սա էլ իր հերթին բարելավում է մաշկի տոնուսը, ձգում ու հարթեցնում է մաշկի ռելիեֆը, վերացնում է կնճիռները: Այս պրոցեդուրան դրական էֆեկտ է ցուցաբերում նաև մաշկի այլ փոփոխությունների դեպքում, ինչպիսիք են սպիերը և հետակնե վիճակը: Շատ լավ արդյունք է դիտվում նաև խնդիրների հակում ունեցող, ճարպոտ մաշկի քիմիական պիլինգի ժամանակ:
Մակերեսային պիլինգ
Միջին խորության քիմիական պիլինգ
Միջին խորության քիմիական պիլինգն առավել խորն է և ներգործում է մինչև վերնամաշկի խորը շերտերը: Այս պիլինգն այնքան տրավմատիկ չէ, ինչպես խորը պիլինգն է, բայց մակերեսայինի համեմատ էլ ավելի արդյունավետ է: Սա անվտանգ, արդյունավետ պրոցեդուրա է, որն ունի զգալի երիտասարդացնող ազդեցություն՝ շնորհիվ մաշկի տուրգորի աճի, մաշկի առաձգականության բարձրացման: Նման պիլինգը լուծում է բազմաթիվ խնդիրներ՝ խորը կնճիռները, արևային և տարիքային պիգմենտացիաները, ակնե և հետակնե վիճակները: Միջին խորության պիլինգը շատ կիրառելի է նաև ստրիաների (հղիության զոլեր) և սպիերի դեպքում: Պրոցեդուրայի հիմնական կուրսն ընդգրկում է 4-6 սեանս՝ շաբաթական մեկ անգամ: Վերականգնման ժամանակահատվածը 7-10 օր է: Պիլինգից հետո ձևավորվում են բազմաթիվ կեղևներ, որոնք աստիճանաբար շերտազատվում են մոտակա 1-2 շաբաթների ընթացքում, որից հետո երկու շաբաթ կարող է նկատվել մաշկի չափավոր կարմրություն:
Խորը քիմիական պիլինգ
Խորը քիմիական պիլինգը գործում է վերնամաշկի բոլոր շերտերի մակարդակով: Նման պիլինգն իրականացվում է ֆենոլով, որն ամբողջությամբ հեռացնում է վերնամաշկը: Ֆենոլով խորը պիլինգը մաշկի երիտասարդացման տրավմատիկ մեթոդ է, բայց նրա էսթետիկ թերությունների շտկման արդյունքները շատ զգալի են: Խորը պիլինգից հետո վերնամաշկն աստիճանաբար վերականգնվում է, դերմայում ակտիվորեն սինթեզվում են կոլագենային, էլաստինային թելիկները, հիալուրոնաթթուն: Խորը քիմիական պիլինգը ցուցված է 60 տրեկանից բարձր մարդկանց՝ մաշկի զգալի թերությունների առկայության դեպքում: Պիլինգն արդյունավետորեն պայքարում է արտահայտված կնճիռների, մաշկի կախվածության, թորշոմածության նշանների, սպիերի և պիգմենտացիաների դեմ: Պրոցեդուրան բավականին ցավոտ է: Խորը պիլինգն իրականացվում է անզգայացման պայմաններում, համապատասխան տեխնիկական և դեղորայքային ապահովվածություն ունեցող վիրահատական սրահում: Խորը պիլինգից հետո վերականգնման շրջանը տևում է առավել երկար: Պիլինգից հետո մաշկի մակերեսին առաջացող արտահայտված տարածուն կեղևներն աստիճանաբար շերտազատվում են, և 3 շաբաթ հետո պացիենտները արդեն կարող են շպարվել:
Հետպիլինգային խնամք
Ցանկացած տեսակի պիլինգ իրականացնելիս կարևոր պայման է հանդիսանում հետպիլինգային մաշկի խնամքի ճիշտ վարումը, քանի որ դրա թերացումների պարագայում պիլինգի արդյունքները նկատելի չեն լինի և անգամ կարող են հանգեցնել խնդիրների առաջացմանը: Հետպիլինգային խնամքի առավել կարևոր պայմաններից են պիլինգի իրականացման ճիշտ ժամանակի ընտրությունը: Ընդհանրապես պիլինգներն իրականացվում են աշնան, ձմռան և վաղ գարնան շրջաններում, երբ արևային ճառագայթների ուժգնությունը քիչ է: Պիլինգներից հետո կիրառվում են տարբեր քսուքներ՝ կախված իրականցված պիլինգի տեսակից և խորությունից: Եվ իհարկե, գոհացնող արդյունքների առավել կարևոր պայմաններից է մաշկի պաշտպանությունը ուլտրամանուշակագույն ճառագայթներից արևապաշտպան քսուքների միջոցով:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեզ հետ (010) 20.59.90 հեռախոսահամարով։