Անվճար վիրաբուժական խորհրդատվություն

«Արզնի էսթետիկա» վիրաբուժական կլինիկան անցկացնում է անվճար վիրաբուժական խորհրդատվություն ինչպես բոլոր վիրահատությունների, այնպես էլ կրկնակի ռինոպլաստիկայի համար։ Խորհրդատվությունը սկսվում է քթի տեսքի հետ կապված մտահոգությունների ու հարցերի քննարկումից։ Երբեմն առաջնային ռինոպլաստիկա անցած պացիենտների մոտ խեցիների անփույթ հեռացման հետևանքով առաջանում են լուրջ խնդիրներ։ Պետք է անպայման քննարկել, թե արդյոք այս և նման խնդիրները լուծում կստանան երկրորդային ռինոպլաստիկայի արդյունքում։
Կատարվում է նաև մանրակրկիտ զննում, ստուգվում են քթի խոռոչները։ Միջնապատի թեքություն և/կամ քթային խեցիների բորբոքում գրանցելու կամ բացառելու համար կատարվում է նաև միջնապատի զննում։ Միջնապատը շոշափվում է՝ աճառի առկայությունը ստուգելու համար։  Հայտնաբերված ցանկացած խնդիր վիրահատության ժամանակ վերանայվում է շնչառությունը կարգավորելու նպատակով։
Արտաքին քիթը ևս ուշադրությամբ զննվում և շոշափվում է։ Քթի մեջքը զննվում է՝ փոքրացնելու կարիք ունեցող սապատի բացահայտման համար։ Թեքությունների, անհամաչափությունների և խախտվածության բացահայտման համար շոշափվում են քթոսկրերը։ Այնուհետև զննվում և շոշափվում է քթի ծայրը։ Երբեմն քթի ծայրի աճառները լինում են անհամաչափ կամ թեքված տարբեր ուղղություններով։ Հնարավոր է քթի թևերի կամ քթանցքների դեֆորմացիա: Զննվում է կոլումելայի (քթի ծայրի ստորին հատվածի) կախվածության աստիճանը, չափվում է քթի ծայրի երկարությունը: Փռված կամ երկար քթի ծայրը  փոքրացվում է, իսկ կարճ ծայրը երկարացնելու կարիք է ունենում։ Հաշվի է առնվում քթի ծայրի կախվածության կամ չափից շատ վերև լինելու աստիճանը: Կոր կամ կախված քթի ծայրը պետք է դեպի վեր տանել, մինչդեռ «խոզուկի» քթի ծայրն անհրաժեշտ է իջեցնել։ Երբեմն քթի ծայրը շարժվում է, երբ պացիենտը խոսում կամ ժպտում է․ այս դեպքում այն ֆիքսելու անհրաժեշտությունն է լինում:
 
Մեր փորձառու բժիշկների մոտ խորհրդատվության գրանցման համար կարող եք զանգահարել (010) 20․59․90 հեռախոսահամարով։