Լիպոսակցիա - Արզնի Էսթետիկա

Երևանում՝ Հայաստանում, լիպոսակցիան չի հանդիսանում նիհարեցմանն ուղղված միջամտություն։ Սա տեղայնացված ճարպային կուտակումները հեռացնելու վիրահատական գործողություն է։ Այն կարող է լինել արդյունավետ կառուցվածքի կարգավորման, սակայն ոչ քաշի նվազման հհամար։ Լիպոսակցիան իրականացվում է բարակ, մետաղյա ձողով, որը փոքր կտրվածքից մտցվում է մաշկի տակ և արտածծման միջոցով մարմնի որոշակի հատվածներից հեռացնում ճարպի ավելցուկը։ Այն կարող է իրականացվել մարմնի տարբեր հատվածներում՝ փորի շրջանում, ազդրերում և ծնկներում, ինչպես նաև ձեռքերում, ափերում և սրունքի շրջանում։ Դեմքի հատվածում հնարավոր է 2-րդ կզակի /կրկնակզակի/ և դեմքի օվալի կորեկցիա։ Այս միջամտությունը կարող է օգնել բարելավել մարմնի եզրագծերը և վերջնական արդյունքում բարձրացնել Ձեր ինքնագնահատականը։ Սա հիասքանչ միջամտություն է կազմվածքի ուղղման կամ մարմնի կառուցվածքը փոխելու համար։

Գինը Ցուցակ

# Վիրահատություններ Գումարը (դրամ)
1 Լիպոսակցիա (1 գոտի) 200 000 - 300 000

Վիրահատության բնութագիր

Վերջին տարիներին միջամտության անցկացման տեխնիկայի բարելավումը դարձրել է վերջինիս իրականացումն ավելի դյուրին, անվտանգ և ավելի անցավ։ Անզգայացումը կարող է լինել տեղային, ընդհանուր կամ տեղային՝ օգտագործելով ներերակային հանգստացնող միջոց։ Հոսպիտալացումը կտևի մի քանի ժամ, եթե կիրառվում է տեղային անզգայացում և կարող է տևել ամբողջ գիշեր, եթե վիրահատությունը կատարվում է ընդհանուր անզգայացմամբ։ Կախված հեռացվող ճարպի, մշակման ենթարկված հատվածների ծավալից՝ վիրահատությունը կարող է տևել 30 րոպեից 2 ժամ։ Վիրաբույժը կատարում է ոչ մեծ, գրեթե աննկատ կտրվածքներ, որոնք թաքնված են մարմնի բնական ծալքերի տակ։ Ճարպն արտածծող ձողը հարմարեցված է ինչպես ենթամաշկային, այնպես էլ խորը հատվածներում ճարպի հեռացման համար։ Հեռացվող ճարպի ծավալը կախված է պացիենտի մաշկի որակից։ Ձողը միացված է վիրաբուժական պոմպին։ Ճարպի ավելցուկը թուլացվում է կարգավորվող մխոցային շարժումով։ Ձողը հեռացնելուց հետո մշակված հատվածը ծածկվում է էլաստիկ ներքնազգեստով կամ վիրակապով։ Դրանք օգնում են պահել այտուցվածությունը հսկողության տակ և սեղմել մաշկը Ձեր մարմնի նոր եզրագծերին համապատասխան։ Շատ կարևոր է կրել դրանք մի քանի շաբաթների ընթացքում։ Դա կօգնի դուրս քաշել մաշկի և ենթամաշկային հյուսվածքները՝ լավագույն արդյունքին հասնելու համար։

Վիրահատությունից հետո

Լիպոսակցիան սովորաբար կատարվում է 1 օրում, Դուք մնում եք հիվանդանոցում 1 գիշեր։ Եթե Դուք որոշեք միջամտությունից հետո տուն գնալ, ապա Ձեզ կտեղափոխեն հետվիրահատական սենյակ, որպեսզի վերականգնվեք մոտավորապես 1 ժամ, այնուհետև Դուք կարող եք վերադառնալ տուն ընտանիքի անդամների կամ ընկերոջ ուղեկցությամբ։ Հակաբիոտիկները, որոնք Ձեզ նախօրոք նշանակված կլինեն, հարկ է ընդունել պարբերաբար՝ սկսած վիրահատության երեկոյից։ Պետք է շարունակել ընդունել այն վիրահատությունից հետո 3 օրվա ընթացքում կամ մինչև դեղորայքի վերջանալը։ Ցավազրկողները, որոնք Ձեզ նշանակել է վիրաբույժը Ձեր նախավիրահատական այցի ժամանակ (սովորաբար Solpadeine), խորհուրդ է տրվում ընդունել պարբերաբար 4 ժամը մեկ, իսկ առաջին 14 ժամերի ընթացքում՝ բացառապես այն ժամերին, երբ Դուք պատրաստվում եք քնել։ Պացիենտների մեծամասնությունը համարում է, որ նրանք արդեն ի վիճակի են Solpadeine-ից անցնել Tylenol-ի 3 կամ 4 օր անց։ Վտանգավոր է դեղորայք օգտագործելուց հետո 24 ժամերի ընթացքում մեքենա վարել, քանի որ Ձեր ռեֆլեքսները և ուշադրությունը կանգ առնել։Դուք չպետք է լարվեք վիրահատությունից հետո 1 շաբաթ։ Լարված գործունեությունը՝ լողը, ծանրություն բարձրացնելը (20 ֆուտից ավել), ֆիզիկական վարժությունները, թենիսը, կոնտակտային սպորտը կամ գոլֆը պետք է բացառել 3 շաբաթով։ Քանի որ բժիշկ Դանիելյանը հետևողական է նաև վերականգնման փուլում, նա Ձեզ խորհուրդ կտա, թե երբ վերադառնալ ֆիզիկական ակտիվության։

Դուք պետք է կրեք սեղմող ներքնազգեստ միջամտությունից հետո 3 շաբաթների ընթացքում՝ կախված Ձեր վերականգնման արագությունից։

Բարդություններ լիպոսակցիայից հետո

Միջամտությանը բնորոշ ռիսկերը և վիրահատության իրականացումը յուրաքանչյուր պացիենտի համար կարող է որոշվել միայն մեր երևանյան գրասենյակում խորհրդատվությունից հետո։ Վիրաբուժության մեջ լուրջ բարդություններ միշտ հնարավոր են, բայց չեն հանդիսանում տարածված պրակտիկա (անզգայացման խնդիրներ, վարակներ)։ Փոքր բարդությունները, որոնք չեն ազդում արդյունքի վրա, հանդիպում են հազվադեպ։ Լուրջ բարդությունները նույնպես։

Հնարավոր հատուկ ռիսկեր

  • Թոքային էմբոլիա, ֆլեբիտ

  • Նյութափոխանակության անհավասարակշռություն

  • Արյունահոսություն (հեմատոմա)

Վերականգնումը լիպոսակցիայից հետո

Դուք պետք է օգտագործեք սեղմող ներքնազգեստ 3-6 շաբաթների ընթացքում։ Դա թույլ կտա նվազեցնել այտուցվածությունը և արագացնել ապաքինման գործընթացը։ Որոշ բորբոքումներ անխուսափելի են, ինչպես նաև արյունազեղումները, ցավը։

Դուք կարող եք ընդունել ցավազրկող և կիրառել սառը թրջոցներ՝ ապաքինման պրոցեսը թեթևացնելու համար։ Մեծ մասի համար դիսկոմֆորտը չի հանդիսանում էական բարդություն։ Բժիշկները խորհուրդ են տալիս 1 կամ 2 շաբաթով որոշակի փոփոխության ենթարկել Ձեզ սովոր քնի դիքերը՝ կախված մշակված հատվածից։ Մի քանի շաբաթ խուսափեք ֆիզիկական աշխատանքից և ալկոհոլից։

Դուք բավականին արագ կնկատեք արտաքին տեսքի փոփոխությունները, սակայն պահանջվում է ժամանակ, որպեսզի այտուցվածությունը ամբողջությամբ իջնի։ Այդ ժամանակ կարող եք տեսնել Ձեր գեղեցիկ մարմինը։ Դուք կարող եք ստացված արդյունքը պահպանել՝ պարբերաբար մարզվելով և չփոփոխելով կայուն քաշը։

Հետագայում արդյունքը բարելավվող միջամտություններից է, կրծքի փոքրացումը, ձգումը, մեծացումը, աբդոմինոպլաստիկան, հետույքի և ազդրերի ձգումը։

Բժիշկ Դանիելյանը հաճախ լիպոսակցիան կիրառում է որպես դեմքի և պարանոցի ձգման մաս և, որպես կանոն, իրականացվում է մարմնի եզրագծերի մոդելավորման հետ՝ բարիատրիկ վերակառուցումից, փորի շրջանի ձգումից, մայրական երիտասարդեցումից հետո։ Երբեմն կիրառվում է կրծքագեղձի փոքրացման միջամտության ժամանակ։

Այցելեք ArzniAesthetica.com կայքի այլ բաժիններ, որպեսզի իմանաք ավելին լիպոսակցիայի մասին և տեսնեք նախա և հետվիրահատական լուսանկարները։ Կայքում տեղակայված են նաև այլ տեղեկություններ մարմնի մոդելավորման վերաբերյալ, ինչպիսիք են աբդոմինոպլաստիկան, պարանոցի և դեմքի ձգումը։