Դեմքի և պարանոցի ձգում

Տարիների ընթացքում դեմքի և պարանոցի մաշկը կախվում է՝ ստիպելով մեզ տարիքից ավելի մեծ երևալ: Արզնի Էսթետիկա պլաստիկ վիրաբուժության կենտրոնն առաջարկում է դեմքի և պարանոցի ձգում, որը կօգնի շտկել տարիքային փոփոխությունները:

Կնճիռների վիրաբուժական հեռացումը՝ ռիտիդէկտոմիան կամ ավելի պարզ՝ #դեմքի_ձգումը, #դեմքի_մաշկի_ձգում, պլաստիկ վիրահատություն է՝ ուղղված ծերացման նշանների հեռացմանն ու երիտասարդացմանը: Միջամտությունն իրականացվում է կախված մաշկի և նրա տակ տեղակայված մկանների բարձրացման, ճարպի և մաշկի ավելցուկի հեռացման ճանապարհով: Երկրի ձգողական ուժը, արևի ազդեցությունը, սթրեսը և տարիքը ազդում են դեմքի մաշկի տեսքի վրա: Առաջանում են խորը քիթշրթային ծալքեր, ստորին ծնոտի հատվածում առաջանում է կախվածություն՝  ձևավորելով կրկնակի կզակ, պարանոցի շուրջ առաջանում է ճարպային շերտ, և որպես հետևանք՝ ծալքեր:

Հստակ տարիքային սահմանափակում գոյություն չունի: Մարդիկ դիմում են և՛ 30 տարեկանում, և՛ 80 տարեկանում: Դեմքի ձգումը պրոցեդուրա է, որը կարելի է իրականացնել ցանկացած տարիքում:

Մեր փորձառու բժիշկները գնահատում են մաշկի հաստությունը, որակը, առաձգականությունը, ինչպես նաև կնճիռների և ծալքերի խորությունը: Խորհրդատվության ընթացքում որոշվում են կտրվածքների հատվածները, որպեսզի վիրահատությունից հետո սպիերը աննկատ լինեն: Մշակվում է վիրահատության անհատական պլան՝ հաշվի առնելով ոսկրերի կառուցվածքի և հիմքում ընկած հյուսվածքների առանձնահատկությունները: Ձեզ անհանգստացնող բոլոր խնդիրների լուծման համար հնարավոր է իրականացնել հավելյալ միջամտություններ` կոպերի, ճակատի ձգման և ռինոպլաստիկայի հետ համատեղ: Ոչ վիրահատական տարբերակներից իրականացվում է դերմաբրազիա, ներարկումներ կամ քիմիական պիլինգ: 

Արդյունքը պահպանվում է մոտ 10 տարի, թեև հնարավոր է ապագայում վիրահատական միջամտության անհրաժեշտություն լինի: Մանրամասների և գրանցման համար կարող եք զանգահարել 010205990