Քթի պլաստիկ վիրահատություն. ռիսկեր ու բարդություններ

Ռինոպլաստիկայից հետո հաճախորդների մեծ մասն ունենում է կողմնակի բարդություններ, ինչպիսիք են զգայունությունը, կարմրությունը, կապտուկները, այտուցը, արյունահոսությունն ու անհարմարավետության զգացողությունը։ Սրանք սպասելի երևույթներ են և պետք է նահանջեն վիրահատությունից հետո մի քանի շաբաթվա ընթացքում։ Որոշ կողմնակի բարդություններ, ինչպիսիք են քթի ծայրի ու վերին շրթունքի երկարատև թմրությունն ու այտուցվածությունը, կարող են տևել շատ ավելի երկար՝ մինչև 1 կամ 2 տարի։
Վիրահատության հաջորդող օրերին հնարավոր բարդություններից են անզգայացման կամ դեղորայքի հանդեպ դրսևորվող բացասական ռեակցիան ու կազդուրման դանդաղ ընթացքը։ Վիրահատությունից հետո քթի արյան անոթները կարող են պայթել՝ քթի մաշկին առաջացնելով կարմիր բարակ գծեր։ Թեև ժամանակի ընթացքում դրանք անհետանում են, սակայն առկա է նաև դրանց հարատևության հավանականությունը։
Ինչպես կտրվածք պահանջող ցանկացած վիրահատական միջամտության, այնպես էլ ռինոպլաստիկայի  դեպքում կա նաև վարակների հավանականություն՝ չնայած այս դեպքում ռիսկը 1%-ից էլ պակաս է: Վարակի նշաններն են քթի զգալի այտուցվածությունը, ջերմությունը, կարմրությունը և քթի ցավը։ Դա հազվադեպ է պատահում չծխողների մոտ և առավել բնորոշ է ծխողներին:

 

Երկարատև կապտուկներ

Ռինոպլաստիկային հետևող պոտենցիալ բարդություններից են երկարատև կապտուկները, որոնք կարող են պահպանվել վիրահատությունից դեռևս ամիսներ անց։ Սա մասնավորապես բնորոշ է ծխողներին, քանի որ ծխելը երկարացնում է բուժման ընթացքը։ Շատերի կարծիքով այտուցվածությունն ամենաերկարատև կողմնակի ազդեցությունն է։ Որոշ մնացորդային այտուցների պատճառով մոտ 6 շաբաթ անորոշ է լինում աշխատանքի ամբողջական արդյունքը։ Քանի որ քթի աշխատանքը պահանջում է կտրվածք մաշկի վրա, արտաքին սպիներ նույնպես հնարավոր են։ Սակայն ռունգերի ներսում կամ դրանք բաժանող մաշկի մեջ արված կտրվածքները նվազեցնում են դրանց տեսանելիության ռիսկերը։
 

Վերականգնման ընթացքում հանդիպող ռիսկերը

Եթե բուժման ընթացքում քիթը հարված է ստացել, ապա այն կարող է կորցնել իր համաչափությունը՝ դառնալով անհամաչափ, կեռ կամ տձև։ Այս խնդրի վերականգնման համար կպահանջվի երկրորդային ռինոպլաստիկա։ Էսթետիկ խնդիրներից բացի կառուցվածքային և ֆունկցիոնալ խնդիրները նույնպես ռինոպլաստիկայի ռիսկերից են։ Ռինոպլաստիկայի պոտենցիալ ռիսկերից են քթով շնչելու բարդությունները, քթային արյունահոսությունը, կառուցվածքի շեղումը, ծակոտկեն միջնապատը, ժամանակավոր կամ մշտական թմրությունը։
Եթե ռինոպլաստիկան իրականացվել է բարձրակարգ փորձառու պլաստիկ վիրաբույժի կողմից, բարդությունները փոքր ու հազվադեպ են։ Այնուամենայնիվ, բոլոր վիրահատական միջամտությունները կրում են բարդության ռիսկեր․ դա փաստ է, որը պետք է քննարկել վիրաբույժի հետ՝ նախքան միջամտության պլանավորումը։ Դուք կարող եք կրճատել ռիսկերի հավանականությունը՝ հետևելով վիրաբույժի նախա և հետվիրահատական ցուցումներին։
 

Ուշ հետվիրահատական շրջանի ռիսկերը

Քթի աջ կամ ձախ թեքվածությունը վկայում է միջնապատի բնածին կամ տրավմատիկ խանգարման մասին։ Երկրորդային ռինոպլաստիկայից հետո 20% -ից պակաս դեպքերում քթի կորությունը կարող է նորից ի հայտ գալ։ Դա հիմնականում կախված է աճառների կոշտությունից և չի կարող կանխատեսվել։ Քթանցքների անհամաչափությունը մեկ այլ մտահոգություն է, որ շատ է հուզում հաճախորդներին։ Դա հիմնականում կախված է դեմքի անհամաչափությունից և չի կարող շտկվել անգամ վիրահատական միջամտությամբ։
Ունե՞ք քթի վիրահատության հետ կապված այլ հարցեր, սեղմեք այստեղ՝ այցելելու հաճախ տրվող հարցերի էջը կամ զանգահարեք գրասենյակ՝ բժիշկ Դանիելյանի մոտ խորհրդատվության գրանցման համար։ Քթի վիրահատության մասին հոդվածներից բացի, ArzniAesthetica.com կայքը պարունակում է բազմաթիվ ռեսուրսներ՝ ներառյալ նախա և հետվիրահատական լուսանկարներ, որոնք կօգնեն այցելուներին ավելի լավ պատկերացում կազմել այս ռինոպլաստիկայի մասին։

 

Ունե՞ք քթի վիրահատության հետ կապված այլ հարցեր։ Սեղմեք այստեղ՝ այցելելու հաճախ տրվող հարցեր էջը, կամ զանգահարեք գրասենյակ՝ բժիշկ Դանիելյանի մոտ խորհրդատվության գրանցման համար։ Քթի վիրահատության մասին հոդվածներից բացի, аrzniаesthetica.com կայքը պարունակում է բազմաթիվ ռեսուրսներ՝ ներառյալ նախա և հետվիրահատական լուսանկարներ, որոնք կօգնեն ավելի լավ պատկերացում կազմել ռինոպլաստիկայի մասին։