G-կետի մեծացում (G-Shot)

G-կետի ներարկումը կատարվում է G-կետի մեծացման համար՝ կոլլագենի ներարկման օգնությամբ։ Այն ապահովում է արգանդի պատի ամենազգայուն հատվածի զգայունության ուժեղացումը։ Սեռական հաճույքի հետ կապված նյարդային վերջավորությունների որոշ մասը կենտրոնացված է ծլիկում կամ G-կետում։ Որոշ կանայք չունեն զգայունություն G-կետում այն դեպքում, երբ շատերն այն ամենազգայուն գոտին են համարում։ Ներարկումն առավել արդյունավետ է այն կանանց մոտ, ովքեր արդեն ունեցել են բարձր զգայունություն այդ գոտում։ Արգանդի պատին այդ գոտու ծավալի մեծացումը և կորնթարդությունը լավացնում են զգացողությունները և բարձրացնում գրգռումը սեռական հարաբերությունների ժամանակ։

 

Ինչպե՞ս է աշխատում G-կետի ներարկումը

Մեր փորձառու բժիշկները քաջ գիտակցում են, թե որքան դժվար է պացիենտի համար խորհրդատվության անցկացումը, ուստի ամեն ինչ նպաստում է լարվածությունից ու վախից զերծ քննարկումների անցկացման համար։ Նման դեպքերում հաճախ նախընտրելի է խորհրդատվությունն ու միջամտությունը նշանակել միևնույն օրը։ Դա նշանակում է միայն մեկ այց, այսինքն՝  խորհրդատվություն պրոցեդուրայի և ցանկալի արդյունքների մասին, այնուհետև թեթև անզգայացում, ներարկում և ընդամենը մեկ ժամ, որից հետո պացիենտը կարող է տուն գնալ։

 

ֆիլլերի կիրառումը G-կետի ներարկման համար

Սովորաբար մենք օգտագործում ենք հիալուրոնաթթվի ֆիլլերներինչպիսին է  Juvederm-ը, բայց կատարել ենք G-կետի ներարկման մի շարք միջամտություններ՝ G-կետի հատվածում ներարկելով պացիենտի ճարպը։ Այս երկու ֆիլլերներն էլ ունեն իրենց առավելությունները և թերությունները։ Հիալուրոնաթթուն հանդիսանում է գրասենյակային պայմաններում արդյունքի հասնելու համար ամենահեշտ տարբերակը, որի տևողությունը կազմում է մի քանի րոպե։ Դուք գրասենյակում կանցկացնեք ընդամենը 20-30 րոպե, իսկ արդյունքը կարող է պահպանվել 9 ամիս կամ ավելի երկար։ Հիալուրոնաթթվի ներարկումը կարելի է կրկնել մի քանի ամսից։ Հիալուրոնաթթուն հանդիսանում է մարդկային օրգանիզմի հետ համատեղելի բնական բաղադրիչ, և ժամանակի ընթացքում ներարկման արդյունքն ավելի է լավանում, քանի որ այն ներծծում է հեղուկը՝ գեներացնելով լրացուցիչ ծավալ։

 

G-կետի մեծացում զտած ճարպի օգտագործմամբ

Հիալուրոնաթթվի ներարկման հետ համեմատած՝ի G-կետի ներարկման իրականացումը պացիենտի ճարպի կիրառմամբ տևում է մի քանի րոպե ավել, սակայն արդյունքը հիանալի է։ Սրա արդյունքը ևս տևում է 9 ամիս կամ ավելի երկար (հաճախ դառնում է մշտական) և արդյունքի բարելավման համար կարելի է միջամտությունը կրկնել որոշ ժամանակ անց։ Ճարպի օգտագործման առավելություններից մեկն էլ այն է, որ այն կարող է հեշտ կիրառվել այլ վիրահատությունների ժամանակ։ Եթե մենք կատարում ենք այլ հատվածների լիպոսակցիա, ապա ինչո՞ւ ճարպի մի մասը չփոխանցենք G-կետին, որպեսզի կատարելագործենք սեռական բավարարվածությունը։ Այս ներարկումը պահանջում է մի քանի խորանարդ ճարպ (1-5сс), բայց ճարպի հեռացման պրոցեդուրայում սովորաբար հեռացվում է 20-30 сс։ Մենք այն անվանում ենք «հեղուկ ոսկի», քանի որ այն պացիենտի սեփական ճարպն է՝ ցողունային բջիջների և հյուսվածքների խտության գործակիցը, և կարող է օգտագործվել մարմնի որոշ հատվածների (G-կետ, դեմք և շրթունքներ, մեծ և փոքր սեռական շուրթեր) մեծացման, ինչպես նաև ձեռքերի երիտասարդացման համար։

Հարցերի, մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև խորհրդատվության գրանցման համար դիմեք մեր երևանյան գրասենյակ՝ զանգահարելով (010) 20.59.90 հեռախոսահամարով։