Ովքե՞ր են այս վիրահատության հավակնորդները
Դուք կարող եք պլանավորել հոնքերի ձգման վիրահատություն այն դեպքում, երբ Ձեր հոնքերը կամ կոպերը կախված են, իսկ ճակատի վրա առկա են ընդգծված կնճիռներ։ Հոնքերի ձգումը կրճատում է ճակատի խորը գծերն ու փոսերը, որոնք սովորաբար ամբողջովին չեն անհետանում։
Լավագույն արդյունքի հասնելու համար պացիենտները սովորաբար հոնքերի ձգումը համատեղում են դեմքի կամ կոպերի ձգման, մաշկի լազերային հարթեցման և այլ միջամտության հետ։
Մանրամասների համար կարող եք կապ հաստատել մեզ հետ (010)-20.59.90 հեռախոսահամարով: