Հատուկ Առաջարկներ

Դեմքի և պարանոցի ձգում

Տարիների ընթացքում դեմքի և պարանոցի մաշկը կախվում է՝ ստիպելով մեզ տարիքից ավելի մեծ երևալ: Արզնի Էսթետիկա պլաստիկ վիրաբուժության կենտրոնն ուրախ է Ձեզ առաջարկել դեմքի մաշկի ձգման միջամտություն Հայաստանում, որը կօգնի շտկել տարիքային փոփոխությունները: Եթե Դուք որոշել եք վիրահատվել, ապա Ձեզ մոտ կառաջանան շատ հարցեր կապված վերականգնման շրջանի, ռիսկերի, միջամտության գների վերաբերյալ: Ներկայացնենք ռիտիդէկտոմիայի վերաբերյալ հաճախ տրվող հարցերն իրենց պատասխաններով:

Ի՞նչ է դեմքի ձգումը

Կնճիռների վիրաբուժական հեռացումը՝ ռիտիդէկտոմիան, կամ ավելի պարզ՝ դեմքի ձգումը, պլաստիկ վիրահատություն է՝  ուղղված ծերացման նշանների հեռացմանն ու երիտասարդացմանը: Միջամտությունն իրականացվում է կախված մաշկի և նրա տակ տեղակայված մկանների բարձրացման, ճարպի և մաշկի ավելցուկի հեռացման ճանապարհով: Երկրի ձգողական ուժը, արևի ազդեցությունը, սթրեսը և տարիքը ազդում են դեմքի մաշկի տեսքի վրա: Առաջանում են խորը քիթշրթային ծալքեր, ստորին ծնոտի հատվածում առաջանում է կախվածություն՝  ձևավորելով կրկնակի կզակ, պարանոցի շուրջ առաջանում է ճարպային շերտ, և որպես հետևանք՝ ծալքեր:

Ռիտիդէկտոմիան չի կանգնեցնում ծերացման ընթացքը: Կարելի է ուղղել ծերության տեսանելի նշանները՝ ձգելով մկանները և հեռացնելով ավելորդ ճարպը, այնուհետև կրկին ձգել դեմքի և պարանոցի մաշկը՝ այդկերպ «հետ տալ ժամանակը»: Դեմքի և պարանոցի ձգումը իրականացվում է առանձին կամ համակցված այլ միջամտության հետ, օրինակ՝ բլեֆառոպլաստիկա, ռինոպլաստիկա, ճակատի ձգում:

Արդյո՞ք ես հանդիսանում եմ դեմքի ձգման համար ճիշտ հավակնորդ

Եթե Դուք բավարարված չեք Ձեր արտաքին տեսքով, երևում եք ոչ այնքան երիտասարդ, որքան որ Ձեզ զգում եք, նկատում եք դեմքի և ստորին ծնոտի մաշկի կախվածություն, նկատում եք հոգնածության մշտական նշաններ, ապա դեմքի մաշկի ձգումը հանդիսանում է այդ խնդիրների լուծում: Ավելի հաճախ այս միջամտությունն իրականացվում է 40-60 տարեկան հասակում, բայց այն նույն հաջողությամբ է անցնում, եթե Դուք արդեն 70-ն անց եք: Վիրահատությունը կարող է բարձրացնել ինքնագնահատականը, քանի որ միջամտությունից հետո Դուք երևալու եք ավելի երիտասարդ և թարմացած: Այս միջամտությունը, սակայն, չի կարող վերադարձնել երիտասարդ կենսունակությունը, տալ բացարձակ այլ արտաքին տեսք կամ վերականգնել առողջությունը: Վիրահատության որոշմանը մոտեցեք ամեն ինչ հիմնովին մտածելուց և Ձեր սպասումները բժիշկ Դանիելյանի հետ քննարկելուց հետո:

Սովորաբար ո՞ր տարիքում է իրականացվում այս միջամտությունը

Հստակ տարիքային սահմանափակում գոյություն չունի: Մարդիկ դիմում են և՛ 30 տարեկանում, և՛ 80 տարեկանում: Դեմքի ձգումը պրոցեդուրա է, որը իրականացվում է ցանկացած տարիքում:

Դեմքի ձգումից առաջ ինչպե՞ս է իրականացվում խորհրդատվությունը

Բժիշկ Դանիելյանը վիրհատությունից առաջ մեր գրասենյակում՝ Երևանում՝ Հայաստան, կգնահատի Ձեր մաշկի հաստությունը, որակը, էլաստիկությունը, ինչպես նաև կնճիռների և ծալքերի խորությունը: Խորհրդատվության ընթացքում որոշվում է կտրվածքների հատվածները, քանի որ հետվիրահատական սպիները պետք է անտեսանելի լինեն: Վիրահատության պլանը մշակվում է անհատական՝ հաշվի առնելով ոսկրերի կառուցվածքի և հիմքում ընկած հյուսվածքների առանձնահատկությունները: Ձեզ անհանգստացնող բոլոր խնդիրների լուծման համար հնարավոր է իրականացնել հավելյալ այլ միջամտություններ: Դեմքի ձգումը հաճախ իրականացվում է կոպերի, ճակատի ձգման և ռինոպլաստիկայի հետ համատեղ: Ոչ վիրահատական տարբերակներից իրականացվում է դերմաբրազիա, ներարկումներ կամ քիմիական պիլինգ:

Ինչպե՞ս է իրականացվում դեմքի ձգումը

Վիրահատությունը իրականացվում է ընդհանուր անզգայացմամբ կամ տեղային անզգայացմամբ՝  ներերակային հանգստացնողով: Տևողությունը, որպես կանոն, 2-6 ժամ է: Վիրահատությունը կարող է ավելի երկար ժամանակ տևել, եթե կատարվում են հավելյալ միջամտություններ: Ձգման ամենադյուրին տարբերակը կարող է բնութագրվել հետևյալ կերպ. կտրվածքները կատարվում են բժիշկ Դանիելյանի կողմից՝ մազագցիծ վեր և ականջի դիմացի հատվածի բնական ծալքում, որպեսզի սպիները աննկատ լինեն: Այնուհետև բժիշկը առանձնացնում է դեմքի մաշկը նրա տակ գտնվող ճարպից և մկաններից, ձգում է ազատված մկանները և ֆասցիան /մկանին կպած բարակ թելքավոր հյուսվածքի շերտ/, հեռացնում է ավելցուկը և կարում է մաշկը համապատասխան դիրքով:

Դեմքի ձգման ի՞նչ տեսակներ գոյություն ունեն

Դեմքի միջին հատվածի ձգումը, մինիլիֆթինգը, էնդոսկոպիկ լիֆթինգը, քունքային լիֆթինգը, պարանոցի և դեմքի ստորին հատվածի ձգման միջամտությունները տարբեր են: Դեմքի խորը ձգման արդյունքում մկանները շտկվում են, իրականացվում է ստորին ծնոտի գծի, այտերի և ընդհանուր դեմքի ձգում: Ժամանակավոր ձգումը կարող է օգնել ձերբազատվել դեմքի միջին հատվածի կնճիռներից:

Ի՞նչ ակնկալել վիրահատությունից հետո

Միջամտությունից հետո մի քանի օրերի ընթացքում Ձեր դեմքը ծածկված կլինի կապտուկներով, կլինի այտուցվածություն և հնարավոր են ցավեր: Վիրահատությունից հետո բինտե վիրակապեր են դրվում, իսկ 2-րդ օրը դրանք փոխարինվում են էլաստիկ վիրակապերով: Մոտավորապես 3-րդ օրը նկատվում է առավել այտուցվածություն, որը անհետանում է մի քանի ամիսների ընթացքում:

Ե՞րբ են հեռացվում կարերը և վիրաբուժական ամրակները

Կարերը հեռացվում են վիրահատության 5-րդ օրը, 7-10 օրից հեռացվում են վիրաբուժական ամրակները, որոնք օգտագործվում են գլխի մաշկի վրա: Այս պրոցեսը անցավ է, բայց անհրաժեշտության դեպքում այն կարող է իրականացվել ցավազրկող միջոցների օգնությամբ:

Կլիե՞ն արդյոք հետվիրահատական սպիեր

Սպիերը բոլոր վիրահատությունների արդյունք են հանդիսանում: Սպիերը թաքնված կլինեն ականջի հետևի հատվածի ծալքերում, կզակի տակ և մազածածկույթում, այնպես որ նրանք աննկատ են: Այն դեպքում, երբ վիրահատությունը իրականացվում է նվազագույն ինվազիվ՝  էնդոսկոպիկ սարքավորման միջոցով, սպիերը կլինեն ավելի աննկատ:

Ե՞րբ է թույլատրվում վերադառնալ նորմալ գործունեության

Դուք կարող եք վիրահատությունից հետո աշխատանքի վերադառնալ 7-10 օր անց: Այս ժամանակահատվածը կախված է Ձեր աշխատանքի ակտիվությունից և վիրահատության ծավալից: Դուք հավանաբար ստիպված կլինեք կապտուկների մնացորդները ծածկել շպարի օգնությամբ: Ձեզ ամբողջական առօրյա գործունեության կարող եք վերադառնալ մոտավոր 3 շաբաթից՝ ստանալով Ձեր վիրաբույժի թույլտվությունը:

Ե՞րբ տեսանելի կլինեն դեմքի ձգման արդյունքները

Լավացումը և այտուցվածության վերացումը ժամանակ պահանջող պրոցեսներ են: Դուք կարող եք տեսնել Ձեր «նոր դեմքը» առնվազն մի քանի շաբաթից: Դուք պետք է պատրաստ լինեք նրան, որ մի քանի ամիսների ընթացքում հնարավոր են հավելյալ փոփոխություններ:

Որո՞նք են դեմքի ձգման հետ կապված հնարավոր բարդությունները

Բարդությունները իրենցից ներկայացնում են վարակներ, հեմատոմա, անհավասարաչափություն, նյարդի վնասում և, որպես կանոն, մաշկի թմրածություն և գունաթափում, որն առաջանում է կապտուկներից: Դուք նաև կարող եք դժգոհ լինել Ձեր վիրահատության արդյունքներից, ինչը հաճախ սուբյեկտիվ է:

Որքա՞ն երկար է պահպանվում ազդեցությունը

Արդյունքը պահպանվում է մոտ 10 տարի: Կախված վիրահատության պահին Ձեր տարիքից` հնարավոր է ապագայում վիրահատական միջամտության անհրաժեշտություն լինի:

Ի՞նչ է իրենից ներկայացնում ցողունային բջիջներով դեմքի ձգումը

Ցողունային բջիջներով դեմքի ձգումը (հեղուկ լիֆթինգ) երիտասարդացման պրոցեդուրա է, որն իր մեջ ներառում է ճարպի ներարկում՝  դեմքին հավելյալ ծավալ և շրջագիծ տալու նպատակաով: Իրականացվում է հետևյալ կերպ ճարպը ցողունային բջիջներով վերցնում են լիպոսակցիայի օգնությամբ, մշակում են և այնուհետև իրականացնում են ներարկումը: Հայաստանում Դուք կարող եք ցողունային բջիջներով դեմքի ձգման պրոցեդուրա իրականացնել Արզնի Էսթետիկա վիրաբուժության կենտրոնում: Արզնի Էսթետիկա վիրաբուժության կենտրոնը Երևանում՝ Հայաստանում, առաջարկում է նաև պլաստիկ վիրահատությունների այլ տեսակներ՝ ռինոպլաստիկա, վերին կոպի ձգում: Ավելի մանրամասն տեղեկություն ստանալու կամ նախա և հետվիրահատական լուսանկարներ տեսնելու, ինչպես նաև մեր գրասենյակ դիմելու և բժիշկ Կարեն Դանիելյանի հետ խորհրդատվության գրանցվելու համար խնդրում ենք սեղմել այստեղ: