Ու՞ր է գնում ճարպը լիպոսակցիայից հետո գիրանալու ընթացքում
Եթե հիվանդը շատ է գիրանում (5 կգ-ից ավելի), ապա ճարպը պետք է մարմնի որևէ հատվածում կուտակվի։ Բայց իրականում այն կուտակվում է մարմնի բոլոր հատվածներում՝ յուրաքանչյուր շրջանում առկա ճարպային բջիջների քանակությանը համապատասխան: Այն հատվածում, որտեղ միջամտության արդյունքում ճարպ է հեռացվել, համեմատաբար քիչ է կուտակվում։ Օրինակ, եթե կինը նկատելիորեն գիրանում է ազդրերի արտաքին հատվածներում, կոնքերում և փորի շրջանում, ապա վերոնշյալ շրջաններում մանիպուլյացիայից հետո, ավելի նկատելի ճարպ կկուտակվի այլ հատվածներում, ինչպիսիք են՝ դեմքը, կուրծքը, մեջքը և ոտքերը։