Ո՞ւմ է ցուցված լիպոֆիլինգը
Այս պրոցեդուրան ինչպես երիտասարդների, այնպես էլ տարեցների համար է: Երիտասարդները կիրառում են լիպոֆիլինգը ավելի բարձր այտոսկրեր կամ հաստ շուրթեր ձեռք բերելու համար, իսկ տարեց պացիենտները՝ ծերացման նախանշանները վերացնելու համար, ինչը պայմանավորված է ծավալը կորցնելու հետ: Հայաստանում լիպոֆիլինգի առավել տարածված հատվածներ են հանդիսանում՝
- Քիթ-շրթունքային ծալքերը
- Խորը կնճիռները (բերանի անկյունները)
- Վերին կոպերի կախվածությունը
- Ստորին կոպերի կախվածությունը
- Քունքային շրջանի փոսերը
- Նիհարած այտերը
- Բարակ շուրթերը
Մեր կլինիկայում իրականացվում է նաև մարմնի լիպոֆիլինգ՝ հետույքի մեծացում (հետույքի բրազիլական լիֆթինգ), կրծքագեղձի մեծացում՝ որպես իմպլանտի այլընտրանքային տարբերակ: