Ինչպե՞ս է իրականացվում ռինոպլաստիկան
Ռինոպլաստիկան (քթի վիրահատությունը) իրականացվում է փակ կամ բաց մեթոդով։ Փակ մեթոդի կիրառման դեպքում կտրվածքներն արվում են քթանցքներից ներս։ Բաց մեթոդի դեպքում ռունգերի միջև փոքրիկ երկայնքով կտրվածք է արվում։ Միջամտությունը ներառում է քթի մաշկի հեռացում քթի աճառային և ոսկրային հենքից։ Աճառների և ոսկրի ձևափոխումից հետո վիրաբույժը տեղադրում է մաշկը նոր հենքի վրա և նոր ձևը պահպանելու համար ֆիքսում այն գիպսով։