Հետույքի բրազիլական ձգման մասին

Հետույքի բրազիլական ձգումը  հետույքի ձևի վերականգնումը կամ բարելավումն է։ Դրա շնորհիվ սեփական ճարպային հյուսվածքի փոխպատվաստմամբ ուղղվում են անհամաչափությունները կամ դեֆորմացիաները։ Ճարպը վերցվում է այն հատվածներից, որտեղ այն ավելի շատ է կուտակված։ Մեծ մասամբ դրանք կոնքերն են, փորի շրջանը և ազդրերը։ Վերցրած ճարպի հետ մինչև փոխպատվաստումը շատ զգույշ են վարվում, որպեսզի բջիջները չվնասվեն։ Փոխպատվաստումն իրականացվում է բարակ մետաղե ձողերով՝ հետույքի վրա 1 կամ 2 աննշան կտրվածքով։ Ցանկացած վնասվածք պետք է լինի բացառված, որպեսզի նվազի բարդությունների ռիսկը և ավելանա ճարպային բջիջների սերտաճումը։

Որո՞նք են ճարպի փոխպատվաստման առավելությունները

Հետույքի արտաքին տեսքը կատարելագործելու համար փոխպատվաստման ժամանակ օգտագործվում է սեփական ճարպը, ինչն էլ բացառում է բացասական ռեակցիաների ռիսկը։ Փոխպատվաստման դեպքում հետույքի բնական տեսքը պահպանվում է, ինչպես նաև մեծ առավելություն է հանդիսանում վանելու և վնասվածքների բացակայությունը, ինչը հանդիպում է հետույքը իմպլանտներով մեծացնելու ժամանակ։ Այնուամենայնիվ, հնարավոր է հարկավոր լինի ճարպի փոխպատվաստման հավելյալ 1-2 պրոցեդուրա լավագույն արդյունքի հասնելու համար, որը մշտական է։
 

Ո՞վ կարող է լինել ճարպի փոխպատվաստման լավ թեկնածու

Ճարպի փոխպատվաստման ճանապարհով հետույքի մեծացումը նաև անցանկալի հատվածների ճարպից ազատվելու հնարավորություն է տալիս։ Եթե սեփական ճարպային հյուսվածքների պակաս ունեք, ապա կարող եք օգտվել հետույքի՝ իմպլանտներով մեծացման տարբերակից։
Առաջին խորհրդատվության ընթացքում որոշվում է պրոցեդուրայի անցկացման հիմնական նպատակը, ի հայտ են բերվում դժգոհության պատճառները, ինչպես նաև յուրաքանչյուր պացիենտի համար մշակվում է պրոցեդուրայի անհատական պլան։ Ճարպի փոխպատվաստումը կարող է իրականացվել սեփական թրոմբոցիտների օգտագործմամբ՝ «Թրոմբոցիտներով հարստացրած պլազմայի» օգնությամբ։ Դա բարելավում է վերականգնման պրոցեսը, և բջիջների սերտաճումը կատարվում է ճարպի փոխպատվաստման հետ համատեղ։

Միջամտության ժամանակ հնարավո՞ր են արյան զեղումներ և ցավի զգացում

Պրոցեդուրայի անցկացման նուրբ տեխնիկա կիրառելիս արյան զեղումներ չեն լինում, և անհանգստության զգացողությունը հասնում է նվազագույնի։ Թեթևակի կապտուկներն անցնում են 1-2 շաբաթվա ընթացքում։ Վիրաբուժական միջամտության հատվածներում առաջին 3-5 օրերի ընթացքում լինում է չափավոր դիսկոմֆորտի զգացողություն։ Հաջորդ 2 շաբաթների ընթացքում հնարավոր է աննշան, թեթևակի դիսկոմֆորտ։

Ե՞րբ տեսանելի կլինեն արդյունքները

Ձևի և ծավալի բարելավումները նկատելի են լինում անմիջապես վիրահատությունից հետո։ Այտուցվածությունը նվազում է 2 շաբաթվա ընթացքում, իսկ զգայունությունը վերականգնվում՝ 4-6 շաբաթ անց։ Միջամտության հատվածներում փոխպատվաստված ճարպային հյուսվածքների կայունացման համար պահանջվում է 3 ամիս։

Որքա՞ն երկարատև է վերջնական արդյունքը

Ճարպի փոխպատվաստումը հանգեցնում է եթե ոչ մշտական, երկարատև բարելավմանը։ Սակայն կա ռիսկ, որ մոտ 30-40% փոխպատվաստված ճարպային բջիջները չեն կարողանա սերտաճել և այդ իսկ պատճառով 3 ամիս անց առաջանում է պրոցեդուրայի կրկնման անհրաժեշտություն։

Որո՞նք են պրոցեդուրայի ռիսկերը և կողմնակի բարդությունները

Կարող է լինել ուռածություն, արյան զեղում և թեթև անհանգստություն։ Որոշ անհարթություններ կարող են առաջանալ ճարպային հյուսվածներ վերցնելու հատվածում և կարող է հավելյալ ուղղման կարիք լինի՝ Velashape-ի օգնությամբ կամ ճարպի հավելյալ մոդելավորումով։ Բորբոքումների հավանականությունը շատ փոքր է (<0,1%)։ Փոխպատվաստված և ճարպը վերցված հատվածներում զգայունության փոփոխությունները բնորոշ են վիրահատությանը։ 6-8 շաբաթ անց ամեն ինչ վերականգնվում է։

Ե՞րբ ես կարող եմ վերադառնալ սովորական գործունեությանը

Խորհուրդ է տրվում սահմանափակել ակտիվությունը վիրահատությունից հետո՝ մոտ 2 շաբաթ։ Էլաստիկ ներքնազգեստ խորհուդ է տրվում առաջին 3 շաբաթների ընթացքում կրել շուրջօրյա, իսկ հաջորդ 3 շաբաթներին միայն օրվա ընթացքում։