Հետույքի ձգում իրականացնելու, ձև և ծավալ հաղորդելու ամենաբնական և ամենաանվտանգ ճանապարհը սեփական ճարպի փոխպատվաստումն է։ Սա ունի մեծ առավելություն, քանի որ ճարպը փոխպատվաստվում է այն հատվածներից, որտեղ առավել անցանկալի են կուտակումները։ Հետույքում, շուրթերում և մարմնի այլ հատվածներում փոխպատվաստված ճարպի որոշակի մասը ժամանակի ընթացքում ներծծվում է, և վիրաբույժը չի կարող կանխագուշակել ստույգ ծավալը։ Այնուամենայնիվ, որպես կանոն ճարպային հյուսվածքի այն քանակը, որը չի ներծծում առաջին 3 ամիսների ընթացքում, մնում է կայուն։
Ճարպի փոխպատվաստումն իրականացվում է այսպես՝ վիրաբույժը վերցնում է ճարպը որովայնի շրջանից, կոնքերից, ազդրերի ներքին և արտաքին մակերևույթներից։ Ճարպը հանվում է լիպոսակցիայի ժամանակ շատ բարակ մետաղյա ձողի օգնությամբ: Պրոցեդուրան իրականացվում է մեծ զգուշությամբ, որպեսզի չվնասվեն ճարպային բջիջները։ Այնուհետև ճարպային մասնիկները խառնում են թրոմբոցիտներով հարուստ սեփական պլազմայի հետ և մաս-մաս ներարկում հետույքի փափուկ հյուսվածքների մեջ։ Ոչ մեծ կաթիլանման ճարպի մասնիկները տեղակայված են մկանային և ենթամաշկային շերտերում, ինչն ապահովում է դրանց մեջ արյան հոսք և սերտաճման հիանալի պայմաններ։ Մկանային շերտերի հետ աշխատելու այս մեթոդը թույլ է տալիս ստանալ բնական, հարթ ու առանց փոսիկների հետույք։ Ճարպի ներարկման միջին քանակը կազմում է է 250-350 մլ յուրաքանչյուր կողմի համար։ Այսպիսով, լիպոսակցիայի ժամանակ վերցվում է 700 մլ ճարպային հյուսվածք, որը հավասարազոր է 227-500 գր մաքուր ճարպին։ Սրանից հետևում է, որ այս պրոցեդուրան նախատեսված չէ շատ նիհար մարդկանց համար: Եթե ճարպային հյուսվածքների պակաս կա, ավելի լավ է մտածել իմպլանտների մասին։ Սակայն ճարպային հյուսվածքների բավականին քանակություն ունենալու դեպքում փոխպատվաստումը լավագույն տարբերակն է։
Հիշեք, որ պրոցեդուրան չի փոխի Ձեզ և չի լուծի Ձեր կյանքի խնդիրները, սակայն կօգնի բարձրացնել ինքնագնահատականն ու ավելի ինքնավստահ լինել։
Գինը Ցուցակ
# |
Վիրահատություններ |
Գումարը (դրամ) |
1 |
Հետույքի բրազիլական ձգում |
750 000 - 1 200 000 |
Վերականգնում
Վիրահատությունից անմիջապես հետո հետույքի շրջանում նկատվում է թեթևակի ուռածություն և արյան զեղում, որոնք բնորոշ են հետվիրահատական շրջանին և լիովին կվերանան 1 կամ 2 շաբաթ անց։ Թվում է, թե այտուցից հետո փոխպատվաստված ճարպն անհետանում է, մինչդեռ շատ չնչին ճարպի քանակը քիչ չափով է նվազում։ Ճարպի իրական քանակը հասկանալու համար անհրաժեշտ է առնվազն 3 ամիս։
Լիպոսակցիայի դեպքում կտրվածքները շատ փոքր են, բայց բավական են, որպեսզի մետաղե ձողը կարողանա ներթափանցել մաշկի տակ և փոխպատվաստման համար բավարար քանակով ճարպ վերցնել։ Վիրահատությունից հետո լիպոսակցիա արված հատվածում անհրաժեշտ է 4-6 շաբաթ կրել հետվիրահատական վիրակապ, իսկ սովորական կենսակերպին կարելի է վերադառնալ 7-10 օր անց։
Արդյունքներ
Արտաքին տեսքի տարբերությունը վիրահատությունից հետո ակնհայտ է լինում։ Ձգումից 6 շաբաթ անց հետույքն արդեն ձևավորված է լինում, սակայն հյուսվածքների կատարելության հասնելու ընթացքը տևում է մինչև 1.5 տարի:
Խորհրդատվություն
Եթե ուզում եք ունենալ կլոր և ձիգ հետույք, ապա այցելեք մեր գրասենյակ խորհրդատվության համար։