Ֆիլլերներ

Ենթամաշկային ֆիլլերներ

Ենթամաշկային ֆիլլերները ներարկումային տարբեր նյութեր ու գելեր են, որոնք օգտագործվում են մարմնի և դեմքի երիտասարդացման, կնճիռները վերացնելու համար: Այլ կերպ դա կոչվում է ոչ վիրահատական պլաստիկ վիրաբուժություն:

Կախված ծագումից՝ դրանք բաժանվում են 2 մեծ տեսակի, որոնք իրենց մեջ ներառում են մի շարք ենթատեսակներ.

  • Բնական՝ պատրաստված են օրգանիզմի հետ համատեղելի ճարպերից և նյութերից, ինչպիսիք են կոլագենը, էլաստոմերը, հիալուրոնաթթուն և այլն, որոնք ներծծվում են մաշկի տակ:
  • Արհեստական հավելումներ՝ կենդանի հյուսվածքների հետ ոչ համատեղելի, սինթետիկ պոլիմերների և գելերի տարբեր տեսակներ են:

ֆիլլերի տեսակով ու գնով է պայմանավորված կարճատև կամ երկարատև արդյունքը:

 

Մեր կլինիկայում ֆիլլերներն ունեն հետևյալ կիրառությունները․

  • Շուրթերի ծավալի մեծացում
  • Ճակատի և աչքերի շուրջ կնճիռների կրճատում
  • Մաշկի ծերացման կանխում
  • Մաշկի բուժում կամ լավացում
  • Թերությունների շտկում, ինչպիսիք են սպիները և ակնեները
  • Դեմքի և կզակի եզրագծերի վերակառուցում
  • Կրծքի ձևի և չափի փոփոխություններ
  • Այտոսկրերի, այտերի, քթի և մարմնի այլ հատվածների վերակառուցում/ձևափոխում
  • Մաշկի երիտասարդացում, վերականգնում և այլն

Ֆիլլերներն օգնում են ազատվել տարբեր թերություններից, երիտասարդ ու հմայիչ տեսք են հաղորդում: Կոսմետոլոգիական այսպիսի պրոցեդուրաները կիրառվում են աշխարհի տարբեր երկրներում ավելի, քան 100 տարի: Վաղ շրջանում ենթամաշկային ֆիլլերներն  ներառում էին սիլիկոն և պարաֆին, որոնք կարող էին առաջացնել մի շարք կողմնակի բարդություններ, որոնք այժմ բացակայում են: Ենթամաշկային սիլիկոնե հավելումների բանաձևը կատարելագործված է և այժմ հաճախ օգտագործվում է պլաստիկ վիրաբուժության մեջ:
Ժամանակակից տեխնոլոգիաները օգնեցին զարգացնել այլընտրանքային ֆիլլերներ, որոնք չեն առաջացնում բարդություններ, արագ և հեշտ են ընտելանում մաշկին: Դրանցից մեկը հանդիսանում է լայն տարածում ունեցող հիալուրոնային թթուն է: Տարբեր տվյալներով հիլաուրոնաթթուն ամբողջ աշխարհում մեծ հաջողությամբ կիրառվում է ավելի քան 40 միլիոն տարբեր կոսմետիկական և բժշկական միջամտությունների ժամանակ:
Հիալուրոնաթթուն ունի բնական ծագում, կազմված է մարդկային կամ հիմնականում բակտերիալ բջիջներից: Այսպիսի կոսմետիկ պրոցեդուրաները մեծ տարածում են ստացել և սկսվել են իրականացվել Ասիայում (Հայաստանում), Ամերիկայում (ԱՄՆ) և ամբողջ աշխարհում:
SCULPTRA հավելումները հանդիսանում են ժամանակակից և լայն կիրառում ստացած միջոց՝ պոլիլակտոզային թթվի հիման վրա, որը կիրառվում է դեմքի ձևի շտկման համար․ հիմնականում օգտագործվում է դեմքի ճարպային դիստրոֆիայի ժամանակ` անհրաժեշտ ծավալ հաղորդելու համար:

Արդյունքները

Առավելություն է հանդիսանում մաշկի փոփոխությունը այն դառնում է ավելի առաձգական, ձիգ և վերականգնումից հետո դանդաղում է ծերացման ընթացքը: Բարդությունների հավանականությունը կախված է հաճախորդի առանձնահատկություններից:
Ցավոք, ոչ բոլոր մարդիկ կարող են օգտվել այս ծառայությունից մի շարք հակացուցումների պատճառով, որոնցից են մաշկային և իմունային համակարգի հիվանդությունները, հղիությունը, ալերգիան, ուռուցքները և այլն:

Պրոցեդուրայի վերաբերյալ մանրամասն խորհրդատվություն կարող եք ստանալ  Արզնի Էսթետիկա վիրաբուժական կենտրոնի մասնագետներից: Այս կոսմետոլոգիական միջամտության արդյունքներին կարող եք ծանոթանալ՝ դիտելով նախա և հետվիրահատական լուսանկարները