Քթի 3D մոդելավորում

3D տեխնոլոգիաների կիրառումը բժշկության մեջ ունի իր առավելությունները։ Եթե նախկինում պլաստիկ վիրահատության արդյունքը հնարավոր չէր կանխատեսել, ապա այժմ տհաճ անակնկալներից խուսափելու համար կարելի է նախօրոք կատարել քթի մոդելավորում ու տեսնել ռինոպլաստիկայի վերջնական արդյունքը։ Դրա շնորհիվ վերանում են բոլոր վախերն ու անհանգստությունները և մեծանում է վստահությունը բժշկի նկատմամբ։ Բացի այդ, պացիենտը կարողանում է որոշում կայացնել՝ արժե արդյոք կատարել ռինոպլաստիկա, թե՞ ոչ։



Քթի մոդելավորումն օգնում է նաև վիրաբույժին հաշվի առնելու պացիենտի ցանկություններն ու հնարավորինս ճշգրիտ ներկայացնել վիրահատության արդյունքը։ Այն հնարավորություն է տալիս՝

  • տեսնել քթի ձևը վիրահատությունից հետո
  • բացատրել բժշկին այն, ինչ ակնկալում եք վիրահատությունից հետո
  • հոգեբանորեն նախապատրաստվել վիրահատությանը՝ նախապես իմանալով արդյունքի մասին

 

Քթի մոդելավորում. ինչպես է այն կատարվում

Այս գործընթացը բաղկացած է մի քանի փուլերից՝

  • Նկարը ներբեռնվում է համակարգչի մեջ հատուկ գրաֆիկական խմբագրիչի միջոցով
  • Կատարվում է մոդելավորումը՝ փորձարկելով քթի տարբեր ձևեր ու տարբերակներ
  • Բժշկի ու պացիենտի համաձայնությամբ ընտրվում է համապատասխան տարբերակը

 

Քթի մոդելավորման մեթոդները

Գոյություն ունեն քթի մոդելավորման մի քանի մեթոդներ, որոնցից ամենատարածվածը համակարգչային մեթոդն է: Այն թույլ է տալիս ստանալ քթի ձևը՝  նույնիսկ չնչին մանրուքները հաշվի առնելով:

 

 

Քթի մոդելավորում կատարելիս վիրաբույժը պետք է անպայման հաշվի առնի՝

  • Մաշկի տեսակը
  • Պացիենտի տարիքը
  • Դեմքի մարդաչափական առանձնահատկությունները
  • Քթի անատոմիական առանձնահատկությունները
  • Ոսկրային ու կռճիկային հյուսվածքների ներքին կառուցվածքը
  • Մաշկի վերականգնման ընթացքը

Այս բոլոր հատկանիշներն ու հետվիրահատական գործընթացները նկատելիորեն ազդում են քթի շտկման վերջնական արդյունքի վրա:

«Արզնի Էսթետիկա» վիրաբուժական կլինիկան եզակիներից է Հայաստանում, որտեղ կատարվում է 3D մոդելավորում: Մեր կլինիկայում դա իրականացվում է ԱՄՆ-ում արտադրված գերհզոր VECTRA M3 համակարգի միջոցով:

 

Գեղեցիկ քիթ ունենալը կարող է դադարել երազանք լինելուց, եթե ժամանակ չկորցնեք ու շտապեք գրանցվել խորհրդատվության մեր փորձառու վիրաբույժների մոտ:

Մանրամասն տեղեկությունների կամ գրանցման համար զանգահարել (010) 205990 հեռախոսահամարով: