Ռինոպլաստիկա՝ գեղեցիկ քթի արվեստը

Ռինոպլաստիկա կամ գեղեցիկ քթի արվեստ․ ահա թե ինչպես են երբեմն բնորոշում այս վիրահատական միջամտությունը։
Դեմքի համաչափությունը մեծապես կախված է քթի կառուցվածքից ու չափերից, իսկ քիթն, ինչպես գիտենք, դեմքի ամենակարևոր մասն է կազմում։ Պատահական չէ, որ նկարիչները դիմանկարները սկսում են նկարել դեմքի հենց այդ հատվածից։
Գեղեցիկ քիթ ունենալ ցանկանում են շատերը․ դա արտաքին տեսքի հետ կապված բարդույթներից ազատվելու և ինքնավստահություն ձեռք բերելու միջոց է։ Իսկ պլաստիկ վիրահատությունները տալիս են այդ ցանկություններն իրականություն դարձնելու հնարավորությունը՝ բավարարելով պացիենտի՝ ներդաշնակ քիթ ունենալու պահանջները։

 

Ռինոպլաստիկան որպես վիրաբուժական արվեստ

Այն համարվում է վիրաբուժական արվեստ, քանի որ բժշկից պահանջվում են ոչ միայն մասնագիտական կարողություններ, այլև չափի ու ճաշակի զգացողություն։ Ինչպես արվեստում, այնպես էլ այստեղ գեղեցիկի հստակ չափանիշներ չկան։ Քթի ձևի փոփոխությունը կախված է քթի ու դեմքի ձևից։

 

Քթի պլաստիկայի նպատակը

Քթի պլաստիկ վիրահատությունը կատարվում է երկու հիմնական նպատակով՝ բուժական ու էսթետիկ։
Բուժականն իրականացվում է եղած խնդիրները շտկելու նպատակով։

Ցուցումներն են՝

  • Քթի միջնապատի բնածին դեֆորմացիա
  • Քթի խեցիների գերաճ և պոլիպներ
  • Շնչառության խանգարումներ

Ինչ վերաբերում է էսթետիկին, ապա նպատակը քթի ձևի ու չափերի փոփոխությունն է։

Էսթետիկ վիրահատության ցուցումները կարող են լինել օբյեկտիվ և սուբյեկտիվ։

  • Օբյեկտիվ պատճառները պայմանավորված են քթի չափերի մեծությամբ ու դեմքին անհամապատասխան լինելով
  • Սուբյեկտիվ կամ հոգեբանական։ Չկան գեղեցկության գնահատման հստակ չափանիշներ և յուրաքանչյուրի համար գեղեցիկ քթի չափանիշները տարբեր են։

 

Էսթետիկ ռինոպլաստիկա իրականացվում է, եթե առկա է

  • Քթի անհամաչափություն
  • Բնածին կամ ձեռքբերովի դեֆորմացիաներ
  • Քթի միջնապատի կորություն
  • Լայնացած քթածակեր

Շատ դեպքերում բուժական ու էսթետիկ ցուցումները համընկնում են և այդ դեպքում մեկ վիրահատության միջոցով շտկվում են թե՛ ներքին, թե՛ արտաքին դեֆեկտները։

 

Քթի 3D մոդելավորում

Նախքան քթի վիրահատություն կատարելը, պետք է գիտակցել, որ նախկին քիթը վերականգնել հնարավոր չէ։ Ուստի, խորհրդատվությունը ամենակարևոր ու պարտադիր մասն է կազմում։
Խորհրդատվության ժամանակ համակարգչային հատուկ ծրագրի օգնությամբ ստեղծվում է 3D մոդել, որը հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու վիրահատությունից հետո սպասվելիք արդյունքի մասին։ Դրա շնորհիվ հնարավոր է լինում ընտրել քթի ներդաշնակ ու համապատասխան տարբերակ։

Հիշեք՝ կարևորը բնականությունը պահպանելն է։ Այս հարցում  կարող եք վստահել մեր կենտրոնի փորձառու պլաստիկ վիրաբույժներին, որոնք լիովին տիրապետում են վիրաբուժության արվեստին։

 

Ռինոպլաստիկայի արժեքը

Արժեքը կախված է՝

  • վիրահատության բարդությունից
  • վիրաբույժի որակավորումից ու փորձառությունից
  • հարմարավետ պայմաններից
  • վիրահատության ժամանակահատվածից
  • վերականգնման ժամանակահատվածից
  • վիրահատության ընթացքում օգտագործված նյութերի քանակից ու որակից
  • սաքավորումների տեսակից ու որակից

 
Ռինոպլաստիկայի մասին մանրամասն կարող եք կարդալ հետևյալ «Վիրաբուժություն․ քիթ» բաժնում։

Հարցերի և խորհրդատվության գրանցման համար կարող եք կապ հաստատել մեզ հետ (010) 20․59․90 հեռախոսահամարով։