Հոնքերի ձգում թելերի միջոցով
Հոնքերի ձգում կարելի է կատարել նաև ոչ վիրահատական եղանակով՝ թելերի միջոցով, ինչը համարվում է երիտասարդացման ամենաարդյունավետ, ոչ վիրաբուժական մեթոդներից մեկը։
Կան մարդիկ, ովքեր ի ծնե ունենում են ցածր հոնքեր, բայց հոնքերի իջեցում տեղի է ունենում նաև մաշկի տարիքային փոփոխությունների հետևանքով։ Եթե երիտասարդների մոտ հոնքերի արտաքին ծայրերը բարձր են լինում, ապա 50 տարեկանից հետո մաշկն ու մկանային հյուսվածքները թուլանում ու կախվում են։ Ուստի, հոնքերը ձգելու և գեղեցկությունը վերականգնելու անհրաժեշտություն է առաջանում։
Թելերի միջոցով հոնքերի ձգման նպատակը հայացքի, դիմագծերի փոփոխությունն ու գեղեցկացումն է։
Հոնքերի ձգում թելերի միջոցով․ ցուցումներ
- Հոնքերի անհամաչափություն
- Ցածր հոնքեր
- Հոնքերի ոչ գեղեցիկ կառուցվածք
- Քթի ծայրի իջեցում (միջհոնքային ձգման միջոցով)
Ինչպես է իրականացվում հոնքերի ձգումը
Հոնքերի լիֆթինգն իրականացվում է ամբուլատոր պայմաններում, տեղային անզգայացմամբ։ Այն տևում է մոտ 1 ժամ, որից հետո կլինիկայում մնալու անհրաժեշտություն չի լինում։
- Վերականգնումը տևում է 7-14 օր, իսկ վերջնական արդյունքը տեսանելի է լինում 3 շաբաթ անց։ Վերականգնման փուլում հնարավոր է լինեն այտուցներ, կապտուկներ, բայց դրանց հավանականությունն այնքան էլ մեծ չէ։ Կորեկցիայից հետո կարող է լինել թեթևակի ցավ, որը մի քանի օր անց վերանում է, և պացիենտը կարող է վերադառնալ իր սովորական կենսակերպին։ Վիրահատությունից հետո դեմքի միմիկան չի խախտվում։
- Թե որքան երկարատև կլինի արդյունքը, պայմանավորված է թելի տեսակով։ Ներծծվող թելերի դեպքում տևում է 1․5 - 2 տարի, իսկ չներծծվող թելերով կատարելու դեպքում՝ 4-5 տարի։
- Հոնքերի ձգման պրոցեսը բարդ չէ․առաջին հերթին նշվում են այն հատվածները, որտեղ պետք է թելերն անցկացվեն, այնուհետև մշակվում են, որից հետո տեղային անզգայացմամբ տեղի է ունենում միջամտությունը։
Չնայած անվտանգ լինելուն՝ այս միջամտությունն անթույլատրելի է հետևյալ դեպքերում․
- Կելոիդ սպիերի առկայություն
- Չարորակ ուռուցքներ
- Աուտոիմուն հիվանդություններ
- Համակարգային հիվանդություններ
- Շաքարային դիաբետ
- Հղիություն
Միջամտությունից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, ձգված հատվածում չի կարելի կատարել կոսմետոլոգիական պրոցեդուրաներ, պետք է սահմանափակել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և խուսափել դեմքի միմիկաների կտրուկ փոփոխություններից։
Այս մեթոդը չունի տարիքային սահմանափակում․ այն կատարելու ցուցումները տրվում են բժշկի կողմից խորհրդատվության ընթացքում։
Հոնքերի լիֆթինգի արժեքը
Հոնքերի լիֆթինգի արժեքը կախված է թելերի տեսակից ու քանակից։ Ինչպես նշեցինք, թելերը լինում են ներծծվող և չներծծվող ու դրանցով է պայմանավորված արդյունքի երկարատև լինելը։ Արժեքի վրա ազդում է նաև օգտագործվող թելերի քանակը։ Դա կախված է հոնքերի կախվածության աստիճանից ու բարդությունից։
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 20.59.90 հեռախոսահամարով և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն ինչպես այս մեթոդի, այնպես էլ մյուս վիրահատական ու ոչ վիրահատական միջամտությունների մասին։