Լիպոսակցիա - Արզնի Էսթետիկա
Երևանում՝ Հայաստանում, լիպոսակցիան չի հանդիսանում նիհարեցմանն ուղղված միջամտություն։ Սա տեղայնացված ճարպային կուտակումները հեռացնելու վիրահատական գործողություն է։ Այն կարող է լինել արդյունավետ կառուցվածքի կարգավորման, սակայն ոչ քաշի նվազման հհամար։ Լիպոսակցիան իրականացվում է բարակ, մետաղյա ձողով, որը փոքր կտրվածքից մտցվում է մաշկի տակ և արտածծման միջոցով մարմնի որոշակի հատվածներից հեռացնում ճարպի ավելցուկը։ Այն կարող է իրականացվել մարմնի տարբեր հատվածներում՝ փորի շրջանում, ազդրերում և ծնկներում, ինչպես նաև ձեռքերում, ափերում և սրունքի շրջանում։ Դեմքի հատվածում հնարավոր է 2-րդ կզակի /կրկնակզակի/ և դեմքի օվալի կորեկցիա։ Այս միջամտությունը կարող է օգնել բարելավել մարմնի եզրագծերը և վերջնական արդյունքում բարձրացնել Ձեր ինքնագնահատականը
Գինը Ցուցակ
# | Վիրահատություններ | Գումարը (դրամ) |
---|---|---|
1 | Լիպոսակցիա (1 գոտի) | 200 000 - 300 000 |
Վիրահատության բնութագիր
Վերջին տարիներին միջամտության անցկացման տեխնիկայի բարելավումը դարձրել է վերջինիս իրականացումն ավելի դյուրին, անվտանգ և ավելի անցավ։ Անզգայացումը կարող է լինել տեղային, ընդհանուր կամ տեղային՝ օգտագործելով ներերակային հանգստացնող միջոց։ Հոսպիտալացումը կտևի մի քանի ժամ, եթե կիրառվում է տեղային անզգայացում և կարող է տևել ամբողջ գիշեր, եթե վիրահատությունը կատարվում է ընդհանուր անզգայացմամբ։ Կախված հեռացվող ճարպի, մշակման ենթարկված հատվածների ծավալից՝ վիրահատությունը կարող է տևել 30 րոպեից 2 ժամ։ Վիրաբույժը կատարում է ոչ մեծ, գրեթե աննկատ կտրվածքներ, որոնք թաքնված են մարմնի բնական ծալքերի տակ։ Ճարպն արտածծող ձողը հարմարեցված է ինչպես ենթամաշկային, այնպես էլ խորը հատվածներում ճարպի հեռացման համար։ Հեռացվող ճարպի ծավալը կախված է պացիենտի մաշկի որակից։ Ձողը միացված է վիրաբուժական պոմպին։ Ճարպի ավելցուկը թուլացվում է կարգավորվող մխոցային շարժումով։ Ձողը հեռացնելուց հետո մշակված հատվածը ծածկվում է էլաստիկ ներքնազգեստով կամ վիրակապով։ Դրանք օգնում են պահել այտուցվածություն
Վիրահատությունից հետո
Լիպոսակցիան սովորաբար կատարվում է 1 օրում, Դուք մնում եք հիվանդանոցում 1 գիշեր։ Եթե Դուք որոշեք միջամտությունից հետո տուն գնալ, ապա Ձեզ կտեղափոխեն հետվիրահատական սենյակ, որպեսզի վերականգնվեք մոտավորապես 1 ժամ, այնուհետև Դուք կարող եք վերադառնալ տուն ընտանիքի անդամների կամ ընկերոջ ուղեկցությամբ։ Հակաբիոտիկները, որոնք Ձեզ նախօրոք նշանակված կլինեն, հարկ է ընդունել պարբերաբար՝ սկսած վիրահատության երեկոյից։ Պետք է շարունակել ընդունել այն վիրահատությունից հետո 3 օրվա ընթացքում կամ մինչև դեղորայքի վերջանալը։ Ցավազրկողները, որոնք Ձեզ նշանակել է վիրաբույժը Ձեր նախավիրահատական այցի ժամանակ (սովորաբար Solpadeine), խորհուրդ է տրվում ընդունել պարբերաբար 4 ժամը մեկ, իսկ առաջին 14 ժամերի ընթացքում՝ բացառապես այն ժամերին, երբ Դուք պատրաստվում եք քնել։ Պացիենտների մեծամասնությունը համարում է, որ նրանք արդեն ի վիճակի են Solpadeine-ից անցնել Tylenol-ի 3 կամ 4 օր անց։ Վտանգավոր է դեղորայք օգտագործելուց հետո 24 ժամերի ընթացքում մեքենա վարել, քանի որ Ձեր ռեֆլեքսները և ուշադրությունը կանգ առնել։Դուք չպետք է լարվեք վիրահատությունից հետո 1 շաբաթ։ Լարված գործունեությունը
Դուք պետք է կրեք սեղմող ներքնազգեստ միջամտությունից հետո 3 շաբաթների ընթացքում՝ կախված Ձեր վերականգնման արագությունից։
Բարդություններ լիպոսակցիայից հետո
Միջամտությանը բնորոշ ռիսկերը և վիրահատության իրականացումը յուրաքանչյուր պացիենտի համար կարող է որոշվել միայն մեր երևանյան գրասենյակում խորհրդատվություն
Հնարավոր հատուկ ռիսկեր․
-
Թոքային էմբոլիա, ֆլեբիտ
-
Նյութափոխանակութ
յան անհավասարակշռութ յուն -
Արյունահոսությու
ն (հեմատոմա)
Վերականգնումը լիպոսակցիայից հետո
Դուք պետք է օգտագործեք սեղմող ներքնազգեստ 3-6 շաբաթների ընթացքում։ Դա թույլ կտա նվազեցնել այտուցվածությունը և արագացնել ապաքինման գործընթացը։ Որոշ բորբոքումներ անխուսափելի են, ինչպես նաև արյունազեղումներ
Դուք կարող եք ընդունել ցավազրկող և կիրառել սառը թրջոցներ՝ ապաքինման պրոցեսը թեթևացնելու համար։ Մեծ մասի համար դիսկոմֆորտը չի հանդիսանում էական բարդություն։ Բժիշկները խորհուրդ են տալիս 1 կամ 2 շաբաթով որոշակի փոփոխության ենթարկել Ձեզ սովոր քնի դիքերը՝ կախված մշակված հատվածից։ Մի քանի շաբաթ խուսափեք ֆիզիկական աշխատանքից և ալկոհոլից։
Դուք բավականին արագ կնկատեք արտաքին տեսքի փոփոխությունները
Հետագայում արդյունքը բարելավվող միջամտություններ
Բժիշկ Դանիելյանը հաճախ լիպոսակցիան կիրառում է որպես դեմքի և պարանոցի ձգման մաս և, որպես կանոն, իրականացվում է մարմնի եզրագծերի մոդելավորման հետ՝ բարիատրիկ վերակառուցումից, փորի շրջանի ձգումից, մայրական երիտասարդեցումից հետո։ Երբեմն կիրառվում է կրծքագեղձի փոքրացման միջամտության ժամանակ։
Այցելեք ArzniAesthetica.