Սպիեր. տեսակներն ու շտկման եղանակները
Մաշկի մակերեսի ցանկացած փոփոխությունները, վնասվածքները մարդկանց համար հաճախ դառնում են լուրջ ֆիզիկական և հոգեբանական խնդիրներ: Մաշկի սպիական փոփոխությունները կարող են ուղեկցվել ցավով, սահմանափակել շարժումները, առաջացնել դիսկոմֆորտ: Բժշկական տեսանկյունից սպիերը հյուսվածքների վնասվածքի ապաքինման արդյունքն են: Սպին իրենից ներկայացնում է նորագոյացած շարակցական հյուսվածք, որն առաջանում է մաշկի և ավելի խորը հյուսվածքների վնասված հատվածներում:
Տարբերում են սպիերի մի քանի տեսակներ՝
1. նորմոտրոֆիկ - հասարակ, «առողջ» սպիեր, որոնք մաշկի մակերեսին հավասար են տեղակայվում:
2. ատրոֆիկ - սպիեր, որոնք տեղակայվում են մաշկի մակերեսից ներքև: Կարող են առաջանալ ակնեի և ջրծաղիկի արդյունքում:
3. հիպերտրոֆիկ - սպիեր, որոնք մաշկի մակերեսից վեր են բարձանում: Առավել հաճախ առաջանում են ակնեից հետո (տեղակայվում են կզակին):
Սպիերի շտկման եղանակները
Եթե սպին գտնվում է բարենպաստ անատոմիական շրջանում և շտկման համար նպաստավոր կոնֆիգուրացիա ունի, ապա այս դեպքում հնարավոր է իրականացնել սպիի վիրահատական հատում և հասնել լավ էսթետիկ արդյունքի:
Լիպոֆիլինգի միջոցով սպիերի մեջ ներարկվում է սեփական ճարպը, ինչը նպաստում է սպիի որակի լավացմանը, դրա գույնի, անհարթ մակերեսի շտկմանը:
Ֆիլլերների ներարկումները, միկրոասեղային թերապիան, մեզոթերապիան, քիմիական պիլինգները, լազերային բուժումը խթանում են մաշկի տվյալ հատվածում արյան միկրոշրջանառությունը, կարգավորում են վերականգնման և սպիի հասունացման գործընթացները, խթանում են կոլագենային, էլաստինային թելիկների արտադրությանը և նպաստում են դրանց կառուցվածքային ճիշտ տեղակայմանը: Այս ամենը թույլ է տալիս բարելավել մաշկի կառուցվածքը սպիական փոփոխված վայրում և առավել առաձգական դարձնել շարակցական հյուսվածքը:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք կապվել մեզ հետ (010) 20.59.90 հեռախոսահամարով: