Մաշկի ատրավմատիկ խնամք
Որքան էլ մաշկը մաքուր է թվում, այնուամենայնիվ, այն ամենօրյա խնամքի կարիք ունի։ Շատերը կարծում են թանկարժեքնյութերի ու լվացման միջոցների օգտագործումը բավական է ցանկալի արդյունքի հասնելու համար, մինչդեռ դրանք չեն կարող տալ այնպիսի արդյունք, ինչպիսին լինում է բժիշկ – կոսմետոլոգի կողմից կատարված պրոցեդուրաների դեպքում։
Որպեսզի մաշկը շնչի և մաշկային հյուսվածքները չմահանան, պետք է ժամանակ առ ժամանակ մաքրել այն՝ հեռացնել սև կետիկները, մեռած հյուսվածքները, ճարպային կուտակումներն ու ծակոտիները փակող փոշին։
Գոյություն ունեն մաշկի մաքրման տարբեր մեթոդներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ցուցումներն ու հակացուցումները և իրականացվում է տարբեր նպատակներով։
Ամենատարածված ու արդյունավետ մեթոդներից մեկը դեմքի մաշկի ատրավմատիկ մաքրումն է, որի հաճախականությունը որոշում է բժիշկ-կոսմետոլոգը՝ կախված մաշկի վիճակից։
Մաշկի ատրավմատիկ մաքրում․ առավելությունները
Մաշկի ատրավմատիկ մաքրումը դեմքի խնամքի ժամանակակից մեթոդներից է, որի դեպքում մաշկը չի ենթարկվում տրավմաների։ Պրոցեդուրան իրականացվում է առանց ուլտրաձայնի ու մեխանիկական սարքավորումների կիրառման։ Դա է պատճառը, որ կարմրություն ու տրավմաներ չեն լինում։
Մաշկի ատրավմատիկ խնամքը ցուցված է այն դեպքերում, երբ մաշկը շատ նուրբ ու զգայուն է և մեխանիկական մաքրման դեպքում մազանոթները կարող են պայթել։ Բացի խնամքից, որոշ դեպքերում ատրավմատիկ մաքրումն օգնում է լուծել նաև մի շարք մաշկային խնդիրներ, որոնք են՝
- Ակնե
- Կուպերոզ
- Սև կետիկներ
- Ակնեից ու բշտիկներից հետո մնացած սպիեր
- Մանր կնճիռներ
- Մաշկի ուժեղ չորություն
- Փակ կոմեդոններ
Պրոցեդուրան բաղկացած է մի քանի հիմնական փուլից՝
- Մաշկի մաքրում կոսմետիկայից ու մակերեսային փոշուց
- Թեթև պիլինգ
- Մաշկի տաքացում հատուկ յուղային լուծույթներով կամ սառը խոնավեցման միջոցով
- Դեմքի մաքրման համար նախատեսված դիմակների օգտագործում
- Ծակոտիների նեղացում
- Մաշկի տոնուսավորում հատուկ լոսյոնների միջոցով
Մաշկի ատրավմատիկ խնամքը հակացուցված է, եթե ունեք
- Դերմատիտ
- Ալերգիայի հակում
- Էկզեմա
- Այրվածքներ
- Թարմ վնասվածքներ
- Այն հակացուցված է նաև մինչև 16 տարեկաններին
Խնամք պրոցեդուրայից հետո
Այս պրոցեդուրայից հետո մաշկը կանոնավոր խնամք է պահանջում բշտիկների առաջացումից ու մաշկի չորացումից խուսափելու համար։
Չի կարելի
- Առաջին երեք օրերի ընթացքում չի կարելի օգտագործել կոսմետիկա, քանի որ այն կարող է փակել մաշկի ծակոտիներն ու ցան առաջացնել։
- Պրոցեդուրայից հետո՝ մեկ շաբաթ շարունակ, չի կարելի օգտվել լողավազաններից, գտնվել արևի ճառագայթների տակ, քանի որ մաշկը շատ նուրբ ու զգայուն է և կարող է վնասվել կամ չորանալ։
- Մաքրումից հետո բժիշկ-կոսմետոլոգի ցուցումով մաշկը պետք է խնամել հատուկ նյութերով, որոնք ընտրվում են անհատական սկզբունքով՝ մաշկի տեսակին համապատասխան։
Նախքան մաշկի ատրավմատիկ մաքրում կատարելը, պետք է խորհրդակցել բժիշկ-կոսմետոլոգի հետ՝ մանրամասն քննարկելով բոլոր ցուցումներն ու հակացուցումները։
Մանրամասն տեղեկությունների և բժիշկ-կոսմետոլոգի մոտ խորհրդատվության գրանցման համար կարող եք զանգահարել (099) 23․56․99 հեռախոսահամարով։