Քթի պլաստիկ վիրահատություն․ ցուցումներ
Նախքան վիրահատությունը
- Լոգանք ընդունել և լվանալ մազերը վիրահատության նախօրեին և առավոտյան մինչև վիրահատություն կատարելը։
- Նախքան վիրահատությունը 3 շաբաթ չի կարելի ընդունել ասպիրին կամ ասպիրին պարունակող այլ դեղանյութեր, ինչպիսիք են ասկոֆենը և այլն: Այստեղ ծանոթացեք այն դեղերի ցանկին, որոնք արգելված են մինչև վիրահատությունը։
- Վիրահատության նախօրեին և առավոտյան` մինչև վիրահատությունը խստիվ արգելվում է ուտել 19:00-ից և խմել ժ.22:00-ից հետո
Վիրահատությունից հետո առաջին 48 ժամում
ՊԵՏՔ Է
-
Գլուխը պահել բարձր, չխոնարհել
-
Գիշերը քնել մեջքի վրա, երկու բարձով
-
Ապահովել հանգիստ առաջին 3 օրը
-
Ժամանակին ընդունել նշանակված դեղամիջոցները
-
Ըստ նշանակման կիրառել սառցե պարկեր
-
Քիթը մաքրել և օգտագործել սփրեյ
-
Անհրաժեշտության դեպքում փոխել քթի տակ դրված անձեռոցիկը
-
Փռշտալ լայն բացած բերանով
-
Շատ զգուշորեն լվանալ ատամները
-
Կոնտակտային լինզաները կրել վիրահատությունից 5 օր հետո
-
Գիպսը պահել չոր
-
Դիմահարդարվել կապտուկները քողարկելու համար
-
Վիրակապը հանելուց հետո դեմքը և քիթը լվանալ շատ զգուշորեն
-
Վիրակապը հանելուց հետո օգտագործել քսուք արևայրուքի դեմ
ՉԻ ԿԱՐԵԼԻ
-
Առանց բարձի պառկել և շուռումուռ գալ անկողնում
-
Խոնավ անձեռոցիկը թողնել քթի տակ
-
Քթով փռշտալ կամ քթով փչել
-
Շարժել քիթը և ուժ գործադրելով լվանալ ատամները
-
Ակնոց կրել գիպսային վիրակապը հանելուց հետո 8 շաբաթվա ընթացքում
-
Գիպսը խոնավացնել, շարժել կամ հանել
-
Լողանալ վիրահատությունից հետո 3 օրվա ընթացքում
-
Վիրահատությունից հետո 6 ամսվա ընթացքում քիթը ենթարկել արևի ճառագայթների ուղղակի ազդեցությանը
-
Զբաղվել ֆիզիկական աշխատանքով և կատարել ֆիզիկական վարժություններ վիրահատությունից հետո 6 շաբաթվա ընթացքում
Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ։